Սրբոց Ավետարանչաց մատուռ[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի, Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանի հայավնակ Կարմիր գյուղում, կառուցվել է 2012 թվականին։

Սրբոց Ավետարանչաց մատուռ
Հիմնական տվյալներ
Տեսակմատուռ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԱխալքալաք
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
4,43 մետր
Երկարություն6,17 մետր
Լայնություն4,43 մետր

Սրբոց Ավետարանչաց մատուռը միակ գործող սրբավայրն է Մառնեուլի շրջանի հայկական 8 համայնքների համար, այն կառուցվել է 2012 թվականին տեղացի Վիլիխան (Վիլիկ) Խաչատուրյանի և համայնքի այլ անդամների նախաձեռնությամբ, որին նարև իր մեծ աջակցություն է ցուցաբերվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի Առաջնորդարանը։

Իսկ 2012 թվականի հունիսի 2-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկո­պոս Միրզախանյանի կողմից մատուռ օծվել է[2]։

Մատուռը ուղղանկյունաձև կառույց է, նրա չափսերն են (6.17 x 4.43) մետր։ Մատուռի պատերը սվաղված են, ունի մեկ մուտք՝ արևմտյան կողմից, տանիքը երկաթե թիթողներով երեսպատված է։ Մատուռի արևելյան կողմում կա Սուրբ սեղան, որի մեջ քանդակված է խաչ, իսկ հյուսիսաին կողմում մկրտության ավազանն է։

2015 թվականին ծնունդով Կարմիր գյուղից, ռուսաստանաբնակ Դավիթ Դավթյանի, Գրիգորի Էլոյանի և այլ տեղաբնակների նախաձեռնությամբ, Կարմիր գյուղում կանգնեցվեց խաչքար, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aleks_El_Dia. «ԿԱՐՄԻՐ ԳՅՈՒՂ - ՍՐԲՈՑ ԱՎԵՏԱՐԱՆՉԱՑ ՄԱՏՈՒՌ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)
  2. «Օծվել է Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» նորակառույց մատուռը». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.