Սրբիչի օր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սրբիչի օրը նշվում է ամեն տարի մայիսի 25-ին՝ ի հիշատակ հայտնի բրիտանացի գրող Ադամս Դուգլասի։ Այս օրը Դուգլասի երկրպագուները իրենց հետ ունենում են սրբիչ և առանց դրա տնից դուրս չեն գալիս։ Առաջին անգամ սրբիչի օրը նշվել է 2001 թվականին՝ Դուգլասի վախճանից (մայիսի 11) 2 շաբաթ անց։
Սրբիչի օր | |
---|---|
![]() | |
Տեսակ | տոն, Ավանդույթ և հիշարժան ամսաթիվ |
Ամսաթիվ | Մայիսի 25 |
Հաստատված | 2001 |
Ի հիշատակ | Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց և Դուգլաս Ադամս |
Կայք | towelday.org(անգլ.) |
Այս տոնի այլ հնարավոր օրեր են՝ փետրվարի 11֊ը (տարվա 42-րդ օրը), մարտի 11֊ը (Դուգլասի ծննդյան օրը), ապրիլի 2֊ը (4/2, ամսաթվերի գրառման ամերիկյան համակարգով) փետրվարի 4֊ը (4/2, ամսաթվերի գրառման բրիտանական համակարգով), մայիսի 11֊ը (Դուգլասի վախճանի օրը), հունիսի 22֊ը (նրա վախճանից հետո 42-րդ օրը) և հոկտեմբերի 18֊ը (նրա վախճանի տարվա 42-րդ հինգշաբթին)։
ԾագումԽմբագրել
Սրբիչի կարևորության մասին Դուգլասը գրել է իր՝ «Գալակտիկայում ավտոստոպով զբոսաշրջիկի ուղեցույցը» գրքում։
Սրբիչի օրվան սկիզբ է դրել «Towel Day: A Tribute to Douglas Adams» վերնագրով հաղորդագրությունը
Քրիս Քեմփբելլը և նրա ընկերները ստեղծեցին towelday.org կայքը՝ մարդկանց՝ իրենց սրբիչների մասին հիշեցնելու համար։ Սրբիչի օրը միանգամից մեծ հաջողություն ունեցավ երկրպագուների մեջ։