Սրապիոն Տմուիտցի (հուն․՝ Σεραπίων Θμούεως, մոտ 300[1][2], Եգիպտոս[3][4] - 370[1][2] կամ ոչ վաղ քան 362, Եգիպտոս), սուրբ, խոստովանահայր։ Իր կյանքի սկզբում նա եղել է վանական, իսկ հետո` եպիսկոպոս։ Սարդիկյան տաճարի անդամ, Աթանաս Ալեքսանդրացու ուղեկիցը։ Պատարագի և եկեղեցական կյանքի վերաբերյալ ձեռագրերի հեղինակ է։

Սրապիոն Տմուիտցի
Դիմանկար
Ծնվել էմոտ 300[1][2]
ԾննդավայրԵգիպտոս[3][4]
Մահացել է370[1][2] կամ ոչ վաղ քան 362
Մահվան վայրԵգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԵրկերSacramentary of Serapion of Thmuis?
Մասնագիտությունգրող, քահանա, քահանա, ճգնավորություն, աստվածաբան և վանական
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս
 Serapion of Thmuis Վիքիպահեստում

Հիշատակի օրեր[5][6].

Կենսագրություն խմբագրել

Սրապիոնի ծննդյան ամսաթիվը հայտնի չէ։ «Կաթոլիկ հանրագիտարանը» (1913) հայտնում է ապագա եկեղեցականի կյանքի սկզբի մասին միայն այն, որ նրա ծնողները քրիստոնյա էին։ Նա սովորել է Ալեքսանդրիայում, հնարավոր է` Աթանաս Ալեքսանդրացու (298-373) անմիջական վերահսկողությամբ, որը միշտ բարձր է գնահատել Սրապիոնին։ Որոշ ժամանակ անց Սրապիոնը դարձել է վանքի առաջնորդը։ Դեռևս մի քանի տարի, մինչև 343 թվականը («կաթոլիկության այբուբենը» ենթադրում է, որ մոտ 339 թվականին[6]) Սերապիոնը ձեռնադրվել է Ներքին Եգիպտոսի Տմուիտա քաղաքի (հուն․՝ Θμουίς) եպիսկոպոս[10][11]։

355 թվականին եպիսկոպոսի աստիճանով Սրապիոնի մասնակցել է Սարդիկիայի տաճարի խորհրդին, որտեղ, ինչպես և Աթանասը, պաշտպանել է Նիկիական հանգանակը` արիոսականության դեմ։ Սոկրատ Սքոլաստիկոսից[12] և Սոզոմենից հետո, մինչև 19-րդ դարի վերջը, այս տաճարը թվագրվել է 347 թվականին։ Ամսաթիվը նշված է Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում[13], որը համապատասխանաբար փոփոխել է նաև Սրապիոնի` եպիսկոպոս օծվելու ամսաթվերը։ Այս հոդվածում Սրապիոնի կյանքի բոլոր ամսաթվերը տրված են ըստ 1913 թվականի «Կաթոլիկ հանրագիտարանի»[14]։

359 թվականին («Կաթոլիկ հանրագիտարանի» Էլեկտրոնային տարբերակում գրանշանների օպտիկական ճանաչման սխալի պատճառով նշված է 350 թվական, ճշգրտված է ըստ բնօրինակի) արիոսական Գեորգին Սրապիոնին զրկել է Տմուիտի եպիսկոպոսի կոչումից ու աքսորել նրան։ Այս հալածանքը հիմք է դարձել Սրապիոնի` որպես խոստովանահոր համբավի ձեռքբերմանը։

Սրապիոնը մահացել է 362 թվականից հետո։

Աշխատանքներ խմբագրել

358-362 թվականներին Սրապիոնը նամակագրական կապ է հաստատել Աթանասի հետ աստվածաբանական հարցերի շուրջ։ Աթանասը նրան նամակ է ուղարկել Արիոսի մահվան մասին[15], ինչպես նաև դոգմատիկ բովանդակության չորս էպիստոլ, մեկը` Աստծո որդու և երեքը` Սուրբ հոգու մասին[16]։ Աստվածաբանական գիտելիքների խորության համար Հերոնիմը Սրապիոնին անվանել է նաև «սքոլաստիկ»[17], իր աշխատությունների մեջ մատնանշելով մանիքեացիների դեմ տրակտատը, սաղմոսների մեկնաբանությունը և մի շարք նամակներ տարբեր թղթակիցներին։

Սաղմոսների մասին Սրապիոնի տրակտատը կորել է։ Մանիխեացիների մասին տրակտատը մտել է Basnage հրատարակություն (1725 թվական), որից վերատպվել է Ժան Պոլ Մինի կողմից։ Վերջինս ավելացրել է մի հատված, որը կրկին հայտնաբերվել և հրապարակվել է 1894 թվականին Բրինկմանի կողմից[18]։ Սրապիոնի մյուս նամակներից են. նամակ` ուղղված Եվդոկսիա եպիսկոպոսին (անգլ.՝ Eudoxios)[19], № 23 նամակից մի հատված[20], նամակների երեք հատված սիրիերենով[21], նամակ Հոր և Որդու մասին, որն առաջին անգամ հրատարակվել է 1898 թվականին, Վոբբերմինի կողմից և այլն[22]։

Մեծ արժեք ունի ծիսարանը (հուն․՝ Euchologion), որն իր մեջ ներառում է 30 աղոթք, որոնք կապված են հաղորդության, մկրտության, հաստատման, քահանայության ձեռնադրության, օծման, հուղարկավորության հետ։

Սրապիոնի ծիսարան խմբագրել

Մինչև 19-րդ դարի վերջը «Տմուիտցի եպիսկոպոս Սրապիոնի ծիսարանն» անհայտ էր։ Այն համաշխարհային գիտության համար հայտնաբերել է ռուս պրոֆեսոր Ա. Դմիտրիևսկին 1894 թվականին, ով հայտնաբերել է այս աշխատանքը 10-րդ դարի ձեռագրերում, որը պահվում էր Աթոսի Մեծ դափնու գրադարանում։ Առաջին անգամ հայտնաբերված ձեռագիրը տպագրվել է «Կիևի հոգևոր ակադեմիայի աշխատություններում»։ Այս մասին ժամանակին տեղեկացվել է նաև Արևմտյան գիտական գրականության մեջ։ Դմիտրիևսկու մատենագրության մեջ «Ծիսարանների» մասին նյութի հրապարակումը թվագրվում է 1894 թվականին[23]։

«Սակայն 1898 թվականին գերմանացի պրոֆեսոր Վոբերմինը կրկին «բացահայտել է» Ծիսարանն ու լույս ընծայել այն Լայպցիգում, «Texte & Untersuchungen» շարքում», վրդովված նշել է Կիպրիան վարդապետը դասախոսությունների ժամանակ, որոնք կարդացել էր մի քանի տարի անց Փարիզում (հետագայում դասախոսությունները հրատարակվել են «Ծիսարան» ժողովածուում)։ Օտարերկրյա գիտնականները աջակցել են ռուսական գիտության առաջնահերթությունը, և 1899 թվականին նույն «Byzantinische Zeitschrift» Ed. Kurz-ը վերականգնել է ճշմարտությունը։ Հետագայում Դմիտրիևսկուն հղումներ են արել Շերմանը, Բրայթմանը, Օ. Կաբրոլը և Ֆունկը[24]։

30 աղոթքներից կազմված ծիսարանում դրանցից 18-ը վերաբերում են պատարագին, յոթը` մկրտության և հաստատման, երեքը` սուրբ հետևություններին, երկուսը` հիվանդների բուժմանը և մեկը` հոգեհանգստյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Catalogue of the Library of the Pontifical University of the Holy Cross
  3. 3,0 3,1 3,2 http://archive.org/stream/bishopsarapionsp06sera/bishopsarapionsp06sera_djvu.txt
  4. 4,0 4,1 4,2 http://biography.yourdictionary.com/st-anthony
  5. Vaschalde A. A. Serapion, Saint // Original Catholic Encyclopedia. — 1913. — Т. XIII. — С. 726. Архивировано из первоисточника 1 հունվարի 2009.
  6. 6,0 6,1 Серапион, свяйтой // Азбука католицизма. [Католическая энциклопедия].
  7. Синаксарь. Жития святых Православной Церкви. Автор-составитель иеромонах Макарий Симонопетрский. Адаптированный перевод с французского. В 6 тт., М.: Издательство Сретенского монастыря, 2011, т. III, с. 592-594.
  8. Избранные жития святых на русском языке, изложенные по руководству четьих-миней архиепископа Филарета Черниговского, в 2-х тт., М.: Сибирская благозвонница, 2011, т. 1, с. 389-390
  9. «Ава Јустин. Житија светих за март». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  10. Vaschalde A. A. Serapion, Saint // Original Catholic Encyclopedia. — 1913. — Т. XIII. — С. 726. Архивировано из первоисточника 1 հունվարի 2009.
  11. Pétridès S. Thmuis. A titular see in Augustamnica Prima // Original Catholic Encyclopedia. — 1913. Архивировано из первоисточника 23 Մայիսի 2015.
  12. Сократ Схоластик. Книга первая. // Церковная история. — М.: Росспэн, 1996. — 368 с. — ISBN 5-86004-071-7
  13. «Сардикийский собор». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  14. Vaschalde A. A. Serapion, Saint // Original Catholic Encyclopedia. — 1913. — Т. XIII. — С. 726. Архивировано из первоисточника 1 հունվարի 2009.
  15. P.G., XXV, 685-90
  16. P.G., XXVI, 529—676
  17. Saint Serapion the Scholastic // Saints.SQPN.com.
  18. P.G. XL, 599—924
  19. P.G. XL, 923—925
  20. Pitra. Analecta sacra, II, p. xl
  21. Pitra. Analecta sacra, IV, 214-5
  22. Wobbermin G. Altchristliche liturgische Stücke… /Texte and Untersuchungen…, XVII, new series II, fasc. 3b; ср. Wobbermin, Georg. Altchristliche liturgische Stücke aus der Kirche Aegyptens nebst e. dogmat. Brief des Bischofs Serapion von Thumis // Texte und Untersuchungen zur Geschichte der altchristlichen Literatur. — Leipzig: Hinrichs, 1899. — С. 36, 33 S.; 8.
  23. .«Дмитриевский, Алексей Афанасьевич». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  24. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)«Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրապիոն Տմուիտցի» հոդվածին։