Սրապիոն Թղլյան

հայ դրամատուրգ, ուսուցիչ

Սրապիոն Թղլյան (դեկտեմբերի 12, 1838(1838-12-12)[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - ապրիլի 30, 1919(1919-04-30)[1][2], Կոստանդնուպոլիս[1][2]), հայ դրամատուրգ, կրթական գործիչ։

Սրապիոն Թղլյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1838(1838-12-12)[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1][2]
Վախճանվել էապրիլի 30, 1919(1919-04-30)[1][2] (80 տարեկան)
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս[1][2]
Մասնագիտությունդրամատուրգ, մշակութային գործիչ և ուսուցիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՌափայելյան վարժարան (1838)[1]
Սրապիոն Թղլյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա ուսումը շարունակել է Վենետիկի Ռաֆայելյան վարժարանում, ավարտել է 1858 թվականին, վերադարձել Կ. Պոլիս, դարձել Տատյան ամիրաների տան ուսուցիչ, միաժամանակ ֆրանսերեն ավանդելով մի շարք տներում և դպրոցներում։ Երկար տարիներ որպես ուսուցիչ աշխատել է Սկյուտարի ճեմարանում աճեցնելով բազմաթիվ աշակերտներ, որոնք հետագայում դարձել են հայտնի դեմքեր, ինչպես Պետրոս Դուրյանը, Հարություն Մրմրյանը, Մելքոն Կյուրճյանը, Արշակ Չոպանյանը։ 1860-ականների սկզբներից գրել է պիեսներ, որոնք բազմիցս բեմադրվել են պոլսահայ բեմում։ Այդ պիեսներից են՝ «Էլեոնորա», «Դարանակալ պանդոկը», «Մասյաց դյուցազնուհի», «Կույրն Տիրան», «Մեծն Տրդատ», «Սափփո քերթողուհի» և այլն։ Եղել է պոլսահայ թատրոնին մոտ կանգնած անձնավորություն։ 1860-1870-ականներին Պոլսում խաղացվող եվրոպական մելոդրամաներից շատերը թարգմանել է նա, ինչպես՝ «Արյան բիծ», «Արքայն զբոսնու», «Երկու հիսնապետք», «Լիոնի սուրհանդակը», «Լյուսի Դիդիե», «Սեր առանց համարման»։ Ապրել է երկար, բայց 1880-ականներից հեռացել է հասարակական-մշակութային կյանքից[3]։

Գրականություն խմբագրել

  • Թերզիբաշյան Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն, հ. 1, Երևան, 1959։
  • Ստեփանյան Գ., Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 1, Երևան, 1962։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 432.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 363-364.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրապիոն Թղլյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 192