Սրանոցի կամուրջ, քարակերտ կամուրջ Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ, Քարահան գետի վրա։

Սրանոցի կամուրջ
Երկիր Հայաստան[1]
ՏեղանքԿիրանց[1]
Տեսակմշակութային արժեք և կամուրջ
Նյութքար
Թռիչքների քանակ1
Հատում էՔարահան
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Նախկինում այս վայրում եղել է Կունեն անունը կրող բնակավայրը։ Այն հանդիսացել է գավառային կենտրոն։ Այնուհետև գյուղը տեղափոխվել է Կիրանց գետի հովտի միջին հատվածներ՝ Առաքելոց վանքի մոտ։ Կունենի երկու թաղամասերն իրար հետ կապված են մինչ օրս կանգուն լայնաթռիչք, միակամար, քարե կամրջով, որը հայտնի է նաև Սրանոցի կամուրջ անվանումով։ Կամրջի աջակողմյան հատվածում մինչ օրս պահպանվել են բնակավայրի ավերակները։

Կամուրջն, ամենայն հավանականությամբ, կառուցվել է 12-13-րդ դարերում՝ Առաքելոց վանքի և դրանից ոչ շատ հեռու գտնվող բնակավայրի կառույցների հետ միասին։ Կամուրջը կառուցված է ճեղքված կրաքարից շարված կրաշաղախով։ Թաղի շարվածքը կատարված է խնամքով։ Տարբեր ձևի և չափի քարերի միջոցով լավ գծագրվել է կամարի կիսաշրջանաձև կորը։ Խելերի ստորին մասում շարվածքը կատարված է մեծ, իսկ թաղը՝ համեմատաբար ավելի փոքր չափի քարերից։ Դեպի աջ ափը կամրջի լայնությունը փոքր-ինչ պակաս է։ Այն կազմում է 3,5 մետր, այն ժամանակ, երբ ձախ ափում այն կազմում է 4,3 մետր[2]։

Թեև կամրջի թաղը պահապանվել է և դեռևս բավականաչափ ամուր է, սակայն ժամանակի ընթացքում կառուցվածքը զգալիորեն ավերվել է։ Վերկամարային մասը լիովին և աջափնյա խելը մասնակիորեն քանդվել են։ Ճակատային պատերի և երկու ափերի խելերի վրա նկատելի են ուշ վերանորոգման հետքեր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հարությունյան, Վ․ (1960). Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները. Երևան. էջեր 98–99.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. ««Սրանոց»-ի կամուրջ». aregnapayl.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.««Սրանոց»-ի կամուրջ». aregnapayl.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.