«Ստվերների երկիր» կամ «Ստվերների արքայություն» (անգլ.՝ Shadowlands), ռեժիսոր Ռիչարդ Աթենբորոյի կինոֆիլմը, որը էկրան է բարձրացել 1993 թվականին։ Էկրանավորված է Ուիլյամ Նիկոլսոնի իրական իրադարձությունների մասին պատմող պիեսի հիման վրա։

Ստվերների երկիր
անգլ.՝ Shadowlands
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրկենսագրական ֆիլմ
դրամա
մելոդրամա
ԹեմաՔլայվ Սթեյփլս Լյուիս և Joy Davidman?
Թվական1993
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Աթենբորո
ՊրոդյուսերՌիչարդ Աթենբորո
Բրայան Իսթմեն
Սցենարի հեղինակՈւիլյամ Նիկոլսոն
ԴերակատարներԷնթոնի Հոփքինս
Դեբրա Ուինգեր
ՕպերատորՌոջեր Պրատտ
ԵրաժշտությունՋորջ Ֆենտոն
ՄոնտաժԼեսլի Ուոքեր
Պատմվածքի վայրԱնգլիա
ԿինոընկերությունPrice Entertainment,
Spelling Films International,
Shadowlands Productions
Տևողություն131 րոպե
Բյուջե22 մլն$
IMDbID 0108101

Սյուժե խմբագրել

Գործողությունը ծավալվում է Օքսֆորդում վաղ 1950-ականներին։ Ֆիլմի գլխավոր հերոսը Քլայվ Սթեյփլս Լյուիսն է (Էնթոնի Հոփքինս), Օքսֆորդի համալսարանի Մագդալենայի քոլեջի պրոֆեսոր և «Նարնիայի ժամանակագրություններ» մանկական գրքերի շարքի, ինչպես նաև քրիստոնեության վերաբերյալ բազմաթիվ հայտնի աշխատությունների հեղինակ։ Ֆիլմը պատմում է Լյուիսի և ամուսնալուծված ամերիկուհի Ջոյ Դևիդմեն Գրեշամի (Դեբրա Ուինգեր) ողբերգական սիրո և նրանց կարճ ամուսնական կյանքի մասին, որն ընդհատվեց քաղցկեղից նրա մահով։

Դերերում խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 1993 — ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար (Էնթոնի Հոփքինս), ինչպես նաև «լավագույն ֆիլմ» անվանակարգում։
  • 1994 — Օսկարի երկու անվանակարգեր․ լավագույն ադապտացված սցենար (Ուիլյամ Նիքոլսոն) և լավագույն դերասանուհի (Դեբրա Ուինգեր)
  • 1994 — երկու BAFTA մրցանակ․ լավագույն բրիտանական ֆիլմ (Ռիչարդ Աթենբորո, Բրայան Իսթմեն) և լավագույն դերասան (Էնթոնի Հոփքինս)։ Բացի այդ կինոնկարը ներկայացվել էր ևս չորս անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ (Ռիչարդ Աթենբորո, Բրայան Իսթմեն), լավագույն ռեժիսուրա (Ռիչարդ Աթենբորո), լավագույն դերասանուհի (Դեբրա Ուինգեր), լավագույն սցենար (Ուիլյամ Նիքոլսոն)։

Հղումներ խմբագրել

  • «Ստվերների երկիր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • «Ստվերների երկիր»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:      
  • «Ստվերների երկիր»(անգլ.) Rotten Tomatoes կայքում
  • «Ստվերների երկիր»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
  • Roger Ebert. (1994 թ․ հունվարի 7). «Shadowlands review» (անգլերեն). Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  • Rita Kempley. (1994 թ․ հունվարի 7). «Shadowlands review» (անգլերեն). Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  • Emanuel Levy. (Dec. 2, 1993). «Shadowlands review» (անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.