Ստվարաթղթե արկղ, արկղ, որն արտադրվում է ստվարաթղթից՝ տարբեր իրեր և նյութեր փաթեթավորելու համար։ Միացյալ Նահանգներում մասնագետները հազվադեպ են օգտագործում «ստվարաթուղթ» բառը, քանի որ այդ եզրույթը բազմիմաստ է[1][2]։

Իրերի փոխադրման համար պատրաստված արկղ

«Ստվարաթուղթ» բառի ներքո կարելի է հասկանալ տարբեր կոշտ թղթերի տեսականի[3][4]։

Պատմություն խմբագրել

Ստվարաթուղթը հայտնագործվել է 17-րդ դարում Չինաստանում։ Ինչպես հայտնում է Խաղալիքների ազգային փառքի սրահը, Անգլիայում առաջին անգամ այն վաճառքի է հանվել 1817 թվականին։ 1879 թվականին ամերիկացի Ռոբերտ Գերը (անգլ.՝ Robert Gair) ստեղծել է առաջին, իսկապես արդյունավետ ստվարաթղթե արկղը, որը կարելի էր պահել հարթ վիճակում, ապա հեշտորեն հավաքել։ Հետագայում արկղի արտաքին տեսքը բազմիցս բարելավվել է, և արդյունքում տուփերը սկսել են օգտագործվել արտադրության մեջ աշխատատար, ծանր և շատ տեղ զբաղեցնող փայտե տուփերի և արկղերի փոխարեն։

Կիրառություն խմբագրել

 
Փաթեթավորման նյութ

Ստվարաթղթե արկղերը լայնորեն կիրառվում են արդյունաբերության մեջ, քանի որ ամուր են, թեթև, քիչ տեղ են զբաղեցնում և հավաքվում են հեշտ ու արագ։

Որպես խաղալիք խմբագրել

2005 թվականին ստվարաթղթե արկղերը ներառվել են նաև ամերիկյան Խաղալիքների ազգային փառքի սրահում[5][6][7]։

Ստվարաթղթե տուփը (այդ թվում նաև կոշիկի տուփը) կարող է խաղալիքների աշխարհում իրադարձությունների կատարման հարթակ լինել․ օգտագործվել որպես տիկնիկի տնակ, խաղալիք ավտոմեքենա (եթե ակներ ավելացվի), լվացքի մեքենա, գազօջախ, հեռուստացույց, սառնարան և այլն։ Մեկ կամ մի քանի տուփերից կարելի է կառուցել տուն կամ պալատ։ Ստվարաթղթե տուփը կարող է լինել քարանձավ, տիեզերանավ, սուզանավ և այլն։ Իսկ մեծ տուփը կարող է դառնալ խաղասենյակ կամ երեխայի համար տնակ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Soroka, W (2008). Illustrated Glossary of Packaging Terms. Institute of Packaging Professionals. էջ 33. ISBN 1-930268-27-0.
  2. Koning, J (1995). Corrugated Crossroads. TAPPI Press. էջ 35. ISBN 0-89852-299-4.
  3. Cardboard. Merriam-Webster Online Dictionary. 2009.
  4. Frederick Le Gros Clark (1980). Growing old in a mechanized world: the human problem of a technical revolution. Ayer Publishing. էջ 36. ISBN 978-0-405-12780-9.
  5. «USATODAY.com - Cardboard box added to Toy Hall of Fame». USA Today. 2005 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 20-16-03-22-ին.
  6. «New Inductees at Toy Hall of Fame Join the Ball, the Box and the Barbie Doll». The New York Times. 2005 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  7. «The Box Has Arrived (at the Toy Hall of Fame)!». AccountingWEB. 2205 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.(չաշխատող հղում)
  8. «Cardboard Box». National Toy Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստվարաթղթե արկղ» հոդվածին։