Ստոկհոլմի հանրային գրադարան

Ստոկհոլմի հանրային գրադարան (շվեդ.՝ Stockholms stadsbibliotek), հանրային գրադարան Ստոկհոլմի Վասաստան շրջանում՝ Սվեավեգան և Ուդենգատան փողոցների խաչմերուկում։ Գրադարանի գլխավոր շենքը կառուցվել է ճարտարապետ Գունար Ասպլունդի նախագծով և համարվում է քաղաքի ամենահայտնի շենքերից մեկը։ Այսօր «Ստոկհոլմի հանրային գրադարան» անվանումը օգտագործվում է ինչպես իր, այնպես էլ Ստոկհոլմի ամբողջ քաղաքային գրադարանային համակարգի նշանակությամբ։ 2007 թվականի դրությամբ գրադարանի գլխավոր մասնաշենքի գրապահոցում հաշվառված է շուրջ 700000 գիրք, ինչպես նաև 177 օրաթերթ և 1200 ամսագիր, որոնց մի մասը պահվում է հարևան մասնաշենքում։ Ստոկհոլմի հանրային գրադարանը Շվեդիայի առաջին հանրային գրադարանն է, որտեղ ընթերցողները հնարավորություն ունեն ինքնուրույն օգտվել գրապահոցից առանց աշխատակիցների օժանդակության։

Ստոկհոլմի հանրային գրադարան
Երկիր Շվեդիա[1][2]
Տեսակհանրային գրադարան և գրադարանի շենք
Հիմնվել էմարտի 31, 1928
ՏեղադրությունՍտոկհոլմ[2][1]
Այլ տվյալներ
Կայքssb.stockholm.se

Պատմություն

խմբագրել
 
Ռոտոնդայի ներքին կահավորանքներ

1918 թվականին Կնուտ և Ալիսա Վալլեմբերգների հիմնադրամը Ստոկհոլմ քաղաքին նվիրաբերեց մեկ միլիոն շվեդական կրոն հանրային գրադարան հիմնադրելու նպատակով, պայմանով, որ քաղաքային խորհուրդը նույն նպատակով հատկացնի 575000 շվեդական կրոն և տրամադրի տարածք շենքի կառուցման համար։ 1922 թվականին գրադարանի շինարարության հանձնաժողովը հավանություն տվեց ճարտարապետ Գունար Ասպլունդի նախագծին։ Երկու տարի անց սկսվեց գրադարանի շինարարությունը Ստոկհոլմի աստղադիտարանի և Օբսերվատորիելունդեն պուրակի մերձակա տարածքում։

Գրադարանի շենքը կառուցել է Գունար Ասպլունդը հյուսիսեվրոպական նեոդասական ոճով, որն իրենից ներկայացնում է անցումային փուլ շվեդական ճարտարապետության մեջ 1910-1930 թվականներին՝ դասականությունից ֆունկցիոնալիզմ։ Պաշտոնական բացումը կայացել է 1928 թվականի մարտի 31-ին արքայազն Եվգենիա Բերնադոտտի մասնակցությամբ։ Ֆինանսական դժվարությունների պատճառով գլխավոր շենքի արևմտյան թևի շինարարությունն ավարտվեց միայն 1932 թվականին՝ ավարտելով գլխավոր ընթերցասրահի քառակուսի հիմքի շուրջը ռոտոնդայի կառուցումը։

1931 թվականին Գունար Ասպլունդի նախագծով գրադարանի հարավային մասում կառուցվեց պուրակ մեծ լճակով և խանութների ցանց Սվեավեգան փողոցի վրա։ Գլխավոր շենքի արևմտյան մասում նախնական նախագծով նախատեսված էին երեք շենքեր, որոնք նախագծվեցին և կառուցվեցին ճարտարապետներ Էրիկ Լալլերստեդտի կողմից 1930 թվականի սկզբին և Պաուլ Հեդկվիստի կողմից 1950-ական թվականների սկզբին։

2006 թվականին գրադարանի ընդլայնման նպատակով հայտարարվեց միջազգային ճարտարապետական մրցույթ։ Նոր շենքի կառուցումը նախատեսվում էր գլխավոր շենքին կից կառուցված երեք շենքերի տեղում, որոնք պետք է քանդվեին։ 2007 թվականին հաղթող ճանաչվեց Հայկե Հանադայի նախագիծը Գերմանիայից։ 2009 թվականի վերջին նախագծի իրականացման հետ կապված բոլոր աշխատանքները դադարեցվեցին, գրադարանային համալիրի նախնական նախագծի փոփոխման դեմ հանրային քարոզարշավի ծավալման պատճառով։

Գրադարանային ֆոնդերի բովանդակությունն ու ծավալներ

խմբագրել

Ստոկհոլմի հանրային գրադարանը համարվում է Ստոկհոլմի հանրային գրադարանների համակարգի մի մասը։ Նրա մասնաճյուղերը հիմնականում իրենցից ներկայացնում են ճյուղային գրադարաններ։ 1996 թվականից ի վեր Օդենգատան փողոցի 59 շենքում գործում է Միջազգային գրադարան, որտեղ պահվում են ավելի քան 100 օտար լեզուներով գրքեր և պարբերականներ, այդ թվում 17000 պարսկերեն, 15800 արաբերեն, 14500 իսպաներեն2007 թվականի ամենաշատ փոխառված լեզուներից են ռուսերենը (19300 փոխառություն), թաիլանդերեն, իսպաներեն, արաբերեն, պարսկերեն, չինարեն, լեհերեն և ճապոներեն[3]։ Կուլտուրհուսետ շրջանում գտնվող Սերիետեկետ մասնաճյուղը համարվում է կատակերգությունների գրադարան։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 Libris library database
  3. Unpublished library statistics, available on request at the desk.

Գրականություն

խմբագրել
  • Myrstener, Mats (1998). På väg mot ett stadsbibliotek: folkbiblioteksväsendets framväxt i Stockholm t o m 1927. Skrifter från Valfrid, 1103-6990 ; 15. Borås: Valfrid. Libris 7799017. ISBN 91-973090-5-2
  • Myrstener, Mats (1996). ”Stockholms stadsbiblioteks tillkomst: ekonomi, ideologi och kamp om fritiden”. Svensk biblioteksforskning (Göteborg : Centrum för biblioteks- och informationsvetenskap, 1987-) 1996:4,: sid. 17-27. ISSN 0284-4354. ISSN 0284-4354 ISSN 0284-4354. Libris 2615471
  • Myrstener, Mats (2008). De första folkbiblioteken i Stockholm: folkbibliotek och andra bibliotek före Stadsbibliotekets tillkomst 1928. Stockholms stadsbiblioteks skriftserie, 0283-2968 ; 15. Stockholm: Stockholms stadsbibliotek. Libris 10760973. ISBN 978-91-975088-2-7

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստոկհոլմի հանրային գրադարան» հոդվածին։