Ստոծանիական ճողվածք, ճողվածքի տեսակ, որի դեպքում որովայնի օրգանները (սովորաբար ստամոքսը) ստոծանու բացվածքով սահում են դեպի միջնորմ[1][2]։ Սրա հետևանքով կարող է առաջանալ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ) կամ լարինգոֆարինգեալ ռեֆլյուքս (ԼՖՌ), որոնց դեպքում լինում է թթու համի զգացողություն բերանի մեջ և այրոց[1][2]։ Այլ ախտանիշներից են կուլ տալու դժվարությունը (դիսֆագիա) և կրծքի շրջանի ցավը[1]։ Բարդություններից են երկաթ պակասորդային սակավարյունությունը, աղու ոլորումը, աղիքային անանցանելիությունը[1]։

Ստոծանիական ճողվածք
Ստոծանիական ճաղվածքի պատկեր
Տեսակճողվածք և հիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններԹթվի համի զգացողություն բերանի մեջ, այրոց, կուլ տալու դժվարություն[1]
Բժշկական մասնագիտությունաղեստամոքսաբանություն և ընդհանուր վիրաբուժություն
ՀՄԴ-9553.3 և 750.6
ՀոմանիշներԿերակրափողային բացվածքի ճողվածք, ստոծանու ճողվածք
Ռիսկի գործոններՃարպակալում, մեծ տարիք, վնասվածք[1]
ԱխտորոշումԷնդոսկոպիա, ռենտգեն ախտորոշում, մանոմետրիա[1]
ԲուժումՄահճակալի վրա գլուխը մարմնից բարձր պարկել, ավելորդ քաշից ազատվել, դեղորայքներ, վիրահատություն[1]
ԲարդություններԵրկաթ պակասորդային սակավարյունություն, աղու ոլորում, աղիքային անանցանելիություն[1]
Հաճախություն10–80% (ԱՄՆ)[1]
 Hiatal hernia Վիքիպահեստում

Հիմնական ռիսկի գործոններն են ճարպակալումը և մեծ տարիքը[1]։ Այլ ռիսկի գործոններից են վնասվածքը, սկոլիոզը և որոշ տարած վիրահատոությունները[1]։ Կան 2 հիմնական տեսակներ, որոնք են՝ սահող ճողվածքը, ինչի դեպքում ստամոքսի մարմինը տեղաշարժվում է վեր, և հարկերակրափողային ճողվածքը, որի դեպքում որովայնի օրգանները տեղաշարժվում են կերակրափողի կողքով[1]։ Ախտորոշումը հաստատվում է էնդոսկոպիայով և բժշկական պատկերավորմամբ (ռենտգեն ախտորոշում, ՄՌՇ, ՈՒՁՀ)[1]։ Էնդոսկոպիայի անհրաժեշտություն լինում է բնորոշ ախտանիշների առկայության դեպքում, բուժման չենթարկվող ախտանիշների դեպքում և հիվանդի 50-ից բարձր տարիքի դեպքում[1]։

Ստոծանիական ճողվածքի ախտանիշները կարող են թուլանալ մահճակալի գլխի հատվածը բարձրացնելուց, ավել քաշից ազատվելուց և սննդակարգը բարելավելուց[1]։ Ստամոքսում թթվի արտադրությունը ընկճող դեղորայքները, որոնցից են H2 պաշարիչները, պրոտոնային պոմպի պաշարիչները, նույնպես կարող են թուլացնել ախտանիշները, բայց ունեն նաև շատ կողմնակի ազդեցություններ։ Եթե դեղորայքի օգտագործումից վիճակը չի բարելավվում, ապա դիմում են վիրահատության՝ լապարոսկոպիկ ֆունդոպլիկացիայի[1]։ ԱՄՆ-ում մարդկանց 10-80%-ը ախտահարվում է[1]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

 
Ստոծանիական ճողվածք

Ստոծանիական ճողվածքը իր ախտանիշներով նմանվում է շատ հիվանդությունների։ Ստոծանիական ճողվածք ունեցող մարդը կարող է նշել կրծքի շրջանում ցավեր, հևոց (առաջանում է ստոծանու վրա ազդեցության պատճառով), սրտխփոց (թափառող նյարդի գրգռվելու պատճառով), և կուլ տալու դժվարություններ, ինչը առաջացնում է տհաճ զգացողություններ մինչև սննդի դեպի ստամոքս հասնելը։ Ստոծանիական ճողվածքի դեպքում լինում է նաև այրոցի զգացում, բայց նաև կարող է դիտվել կրծքի շրջանում ցավ և ցավ ուտելու ժամանակ[1]։

Մեծ մաս դեպքերում ստոծանիական ճողվածքները չեն առաջացնում ախտանիշներ։ Ցավը և անհարմարության զգացումը լինում է ստամոքսի թթվի և լեղիի ռեֆլյուքսի (հետհոսքի) պատճառով։ Այդ ախտանիշները ավելի հաճախ են ստոծանիական ճողվածք ունեցող մարդկանց մոտ։

Նորածինների մոտ կարող է հայտնաբերվել Բոգդալեկի ճողվածք[3], որի բնորոշ ախտանիշ է շնչառության դժվարացումը[4], սրտի արագ աշխատանքը[5]։

Պատճառներ խմբագրել

Հետևյալներ գործոնները կարող են առաջացնել ստոծանիական ճողվածք[6]։

  • Մեծ ներորովայնային ճնշում, որը կարող է առաջանալ՝
    • Մեծ ծանրություն բարձրացնելուց
    • Հաճախակի և ծանր հազից
    • Կոպիտ փռշտոցից
    • Ուժեղ փսխումից
    • Կղազատման ժամանակ մեծ լարումից
    • Վալսալվայի փորձից

Ճարպակալումը և տարիքի հետ կապված ստոծանու փոփոխությունները մեծ ռիսկի գործոններ են։

Ախտորոշում խմբագրել

Ախտորոշվումը կատորվում է վերին ստամոքսաղիքային ուղիների ռենտգեն կոնտրաստ հետազոտությամբ, գաստրոսկոպիայով կամ մանոմետրիայով։

Դասակարգում խմբագրել

 
Ստոծանիական ճողվածքի տարբեր ձևերի սխեմատիկ պատկեր: Կանաչով պատկերված է կերակրափողը, կարմիրով ստամոքսը, մանուշակագույնով ստոծանին, կապույտով կերակրափողի և ստամոքսի հատակի միջև կազմած անկյունը: A-ն նորմալ անատոմիան է, B-ն սկզբնական շրջանը, C-ն սահող ճողվածքը, D-ն հարկերակրափողային ճողվածքը:

Տարբերում են ստոծանիական ճողվածքի 4 տեսակ[8]։

Տիպ 1 Առաջին տիպի ստոծանիական ճողվածքը նաև հայտնի է որպես սահող ստոծանիական ճողվածք։ Նկատվում է ստոծանու մկանային անցքի լայնացում և ստոծանիակերակրափողային կապանի թուլություն, որի պատճառով ստամոքսի կարդիալ հատվածի մի մասը սահում է դեպի հետին միջնորմ։ Առաջին տիպի ստոծանիական ճողվածքի կլինիկական նշանակությունը նրա կապն է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության հետ։ Սահող ճողվածքները ամենահաճախ հանդիպողն են և կազմում են ստոծանիական ճողվածքների դեպքերի 95%-ը[9]։(C)

Տիպ 2 Երկրորդ տիպի ստոծանիական ճողվածքը առաջանում է ստոծանիակերակրափողային կապանի տեղային դեֆեկտի պատճառով։ Կերակրափող-ստամոքսային միացման հատվածը մնում է իր տեղում, իսկ ճողվածքի պարուրնակությունը լինում է ստամոքսի հատակը։ Տիպ 2 ստոծանիական ճողվածքները կապված են ռեֆլյուքս հիվանդության հետ, բայց հիմնական կլինիկական նշանակությունը մեխանիկական բարդություններն են։(D)

Տիպ 3 Երրորդ տիպի ճողվածքները ունեն և տիպ 1-ի և տիպ 2-ի բաղադրիչներ։ Ճողվածքի մեծանալու հետ մեկտեղ, կերակրափողաստամոքսային կապանը ձգվում է, տեղափոխում է ստամոքս-կերակրափողային միացումը ստոծանուց վեր, այդպիսով ավելացնելով ճողվացքին սահող էլեմենտ։

Տիպ 4 Չորրորդ տիպի ճողվածքը կապված է ստոծանիակերակրափողային կապանի մեխ դեֆեկտի հետ, որի պատճառով որովայնի օրգանները (աղիներ, փայծաղ, ենթաստամոքսային գեղձ) կարող են հայտվժնվել ճողվածքապարկում։

Տիպ 1 և տիպ 2 ճողվածքների վերջին փուլերում ամբողջ ստամոքսը անցնում է կրծքի շրջան և պտտվում է 180°-ով իր առանցքի շուրջը։ Այս վիճակը բնորոշվում է որպես ներկրծքային ստամոքս։

Բուժում խմբագրել

Մեծ մաս դեպքերում մարդիկ չեն նշում կյանքին խանգարող անհարմարություն և բուժում անհրաժեշտ չի լինում։ Ցավի կամ անհարմարության դեպքում 3 կամ 4 կում սենյակային ջերմաստիճանի ջուրը սովորաբար վերացնում է ցավը։ Ախտանիշներով հիվանդները պետք է իրենց մահճակալի գլուխը բարձր պահեն և խուսափեն ուտելուց հետո պարկելուց։ Եթե առաջացել է սթրեսի պատճառով, ապա պետք է վերացնել սթրեսի պատճառները, եթե ճարպակալման պատճառով, ապա պետք է ազատվել ավելորդ քաշից։ Կարող են օգտագործվել պրոտոնային պոմպի պաշարիչներ, հիստամինային H2 ընկալիչների պաշարիչներ, որոնք իջեցնում են ստամոքսի կողմից թթվի արտադրությունը։ Ստորին կերակրափողային փականի ճնշումը իջեցնող դեղորայքներից պետք է խուսափել։

Որոշ դեպքերում, երբ ճողվածքի չափերը շատ մեծ են լինում, կամ եթե լինում է հարկերակրափողային տիպի, այն կարող է առաջացնել կերակրափողի սպիական փոփոխություններ և անհարմարություն։ Ստոծանիական ճողվածքների 5%-ը հարկերակրափողային են։ Եթե ախտանիշները բավականին լուրջ են, օրինակ՝ խրոնիկական ռեֆլյուքսի պատճառով առաջանում է կերակրափողի վնասում և Բարետի կերակրափող, խորհուրդ է տրվում կատարել վիրահատություն։ Վիրահատությունը ունի իր ռիսկերը, օրինակ՝ մահը և հաշմանդամությունը, ուստի նույնիսկ մեծ չափերի ճողվածքների դեպքում կոնսերվատիվ բուժումը կարող է ավելի անվտանգ լինել[10]։ Վիրահատության բարդություններից են դիսֆագիան (կուլ տալու դժվարություն), դեմպինգ համախտանիշը, սպիական փոփոխությունները և հազվադեպ ախալազիան[10]։ Վիրահատությունը չհաջողվելու դեպքում կարող է կարիք լինել ևս մեկ անգամ վիրահատել և վերականգնել։

Կատարվող վիրահատությունն է Նիսսենի ֆունդոպլիկացիան։ Այդ դեպքում ստամոքսի հատակը կարում են կերակրափողի ստորին մասի շուրջը, այդպիսով ստամոքսը չի կարողանում անցնել ստոծանուց վեր և չի լինում ռեֆլյուքս։ Այս վիրահատությունը հիմնականում կատարվում է լապարոսկոպիկ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս վիրահատությունից հետո քիչ են զարգանում բարդություններ, հիվանդները արագ են վերականգնվում և շատ լավ երկարատև արդյունք է լինում[11][12][13][14][15]։

Համաճարակաբանություն խմբագրել

Ստոծանիական ճողվածք առաջանալու հավանականությունը աճում է տարիքի հետ։ 50 և ավելի բարձր տարիքի մարդկանց 60%-ը ունի ստոծանիական ճողվածք[16]։ Այս դեպքերից 9%-ի մոտ դիտվում են ախտանիշները, կախված ստորին կերակրափողային կապանի վիճակից։ 95%-ի մոտ լինում է սահող ճողվածք, իսկ 5%-ի մոտ հարկերակրափողային ճողվածք։

Ստոծանիական ճողվածքը հաճախ հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում և Արևմտյան Եվրոպայում, իսկ ավելի հազվադեպ է Աֆրիկական երկրներում[17]։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ սննդային թելիկներով աղքատ սնունդ օգտագործելը և բարձր դիրքով կղազատում կատարելը կարող են բարձրացնել ռիսկը[18]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Roman, S; Kahrilas, PJ (2014 թ․ հոկտեմբերի 23). «The diagnosis and management of hiatus hernia». BMJ (Clinical research ed.). 349: g6154. doi:10.1136/bmj.g6154. PMID 25341679.
  2. 2,0 2,1 «Hiatal Hernia». PubMed Health. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  3. Chang SW, Lee HC, Yeung CY, Chan WT, Hsu CH, Kao HA, Hung HY, Chang JH, Sheu JC, Wang NL (2010). «A twenty-year review of early and late-presenting congenital Bochdalek diaphragmatic hernia: are they different clinical spectra?». Pediatr Neonatol. 51 (1): 26–30. doi:10.1016/S1875-9572(10)60006-X. PMID 20225535.
  4. Ganeshan DM, Correa AM, Bhosale P, Vaporciyan AA, Rice D, Mehran RJ, Walsh GL, Iyer R, Roth JA, Swisher SG, Hofstetter WL. «Diaphragmatic hernia after esophagectomy in 440 patients with long-term follow-up». Ann Thorac Surg. 96: 1138–45. doi:10.1016/j.athoracsur.2013.04.076. PMID 23810174.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Alam, A; Chander, B.N. (2005 թ․ հուլիս). «Adult bochdalek hernia». MJAFI. 61 (3): 284–6. doi:10.1016/S0377-1237(05)80177-7. PMC 4925637.
  6. https://www.mayoclinic.org/diseases-conditions/hiatal-hernia/symptoms-causes/syc-20373379
  7. 7,0 7,1 «UOTW #39 - Ultrasound of the Week». Ultrasound of the Week. փետրվարի 25, 2015. Արխիվացված է օրիգինալից մայիսի 9, 2017-ին. Վերցված է մայիսի 27, 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Kahrilas, Peter J.; Kim, Hyon C.; Pandolfino, John E. «Approaches to the diagnosis and grading of hiatal hernia». Best Practice & Research Clinical Gastroenterology. 22 (4): 601–616. doi:10.1016/j.bpg.2007.12.007. PMC 2548324. PMID 18656819.
  9. Dennis Kasper; Anthony Fauci; Stephen Hauser; Dan Longo; J. Larry Jameson; Joseph Loscalzo. Harrison's Principles of Internal Medicine, 19e (19 ed.). McGraw-Hill Global Education. էջ 1902. ISBN 978-0071802154.
  10. 10,0 10,1 Stylopoulos N, Gazelle GS, Rattner DW. «Paraesophageal hernias: operation or observation?». Ann Surg. 236: 492–500. doi:10.1097/01.SLA.0000029000.06861.17. PMC 1422604. PMID 12368678.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. Migaczewski M, Pędziwiatr M, Matłok M, Budzyński A (2013). «Laparoscopic Nissen fundoplication in the treatment of Barrett's esophagus — 10 years of experience». Wideochir Inne Tech Maloinwazyjne. 8 (2): 139–45. doi:10.5114/wiitm.2011.32941. PMC 3699774. PMID 23837098.
  12. Witteman BP, Strijkers R, de Vries E, Toemen L, Conchillo JM, Hameeteman W, Dagnelie PC, Koek GH, Bouvy ND (2012). «Transoral incisionless fundoplication for treatment of gastroesophageal reflux disease in clinical practice». Surg Endosc. 26 (11): 3307–15. doi:10.1007/s00464-012-2324-2. PMC 3472060. PMID 22648098.
  13. Ozmen V, Oran ES, Gorgun E, Asoglu O, Igci A, Kecer M, Dizdaroglu F (2006). «Histologic and clinical outcome after laparoscopic Nissen fundoplication for gastroesophageal reflux disease and Barrett's esophagus». Surg Endosc. 20 (2): 226–9. doi:10.1007/s00464-005-0434-9. PMID 16362470.
  14. Abbas AE, Deschamps C, Cassivi SD, Allen MS, Nichols FC, Miller DL, Pairolero PC (2004). «Barrett's esophagus: the role of laparoscopic fundoplication». Ann. Thorac. Surg. 77 (2): 393–6. doi:10.1016/S0003-4975(03)01352-3. PMID 14759403.
  15. «Journal Index PDF (fee for article)» (PDF). Lange Current Medical Diagnosis & Treatment 2006. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին.
  16. Goyal Raj K, "Chapter 286. Diseases of the Esophagus". Harrison's Principles of Internal Medicine, 17e.
  17. Burkitt DP (1981). «Hiatus hernia: is it preventable?» (PDF). Am. J. Clin. Nutr. 34 (3): 428–31. PMID 6259926. Արխիվացված (PDF) օրիգինալից 2008 թ․ փետրվարի 27-ին.
  18. Sontag S (1999). «Defining GERD». Yale J Biol Med. 72 (2–3): 69–80. PMC 2579007. PMID 10780568.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստոծանիական ճողվածք» հոդվածին։