Ստեֆան դե Վրեյ

հոլանդացի ֆուտբոլիստ

Ստեֆան դե Վրեյ (հոլ.՝ Stefan de Vrij, փետրվարի 5, 1992(1992-02-05)[1][2], Ouderkerk aan den IJssel, Աուդերկերկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[3]), նիդերլանդացի ֆուտբոլիստ, իտալական «Լացիո» ֆուտբոլային ակումբի և Նիդերլանդների հավաքականի պաշտպան։ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Ստեֆան դե Վրեյ
հոլ.՝ Stefan de Vrij
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 5, 1992(1992-02-05)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Աուդերկերկ-ան-դեն-Էյսել, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 188
Քաշ 78
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Լացիո
Համար 3
Պատանեկան կարիերա
1997-2002 Նիդերլանդներ Սպիրիտ
2002-2009 Նիդերլանդներ Ֆեյենորդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2014 Նիդերլանդներ Ֆեյենորդ 135 (7)
2014-մ.հ. Իտալիա Լացիո 59 (2)
Ազգային հավաքական
2007-2008 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 16) 3 (0)
2008-2009 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 17) 20 (0)
2009-2011 Նիդերլանդներ Նիդերլանդներ(մինչև 19) 6 (0)
2008-2009 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 20) 1 (0)
2011-2013 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 21) 12 (0)
2012-մ.հ. Նիդերլանդներ Նիդերլանդներ 31 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Ստեֆանը ծնվել է նիդերլանդական Աուդերկերկ-ան-դեն-Էյսել քաղաքում (Հարավային Հոլանդիա), որտեղ և «Սպիրիտ» ակումբում սկսել է զբաղվել ֆուտբոլով հինգ տարեկան հասակում։ 2002 թվականին, երբ Վրեյը 10 տարեկան էր, նա տեղափոխվել է «Ֆեյենորդ» ֆուտբոլային ակումբ։

Ակումբային կարիերա խմբագրել

2009 թվականի հուլիսի 17-ին ֆուտբոլիստը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Ֆեյենորդի» հետ երեք տարի ժամկետով[4]։ Դեկտեմբերի 6-ին «Գրոնինգեն»-ի հետ խաղում (3:1) Ստեֆանը նշել է իր դեբյուտը «Էրեդիվիզի» կազմում։ Նա խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 89-րդ րոպեին՝ փոխարինելով Դեննի Լանձատային[5]։ Ռոտերդամյան ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2010 թվականի մայիսի 2-ին «Հերենվենի» դարպասին[6]։

2014 թվականի հուլիսի վերջին նա տեղափոխվել է իտալական «Լացիո» ակումբ, որի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր[7]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Ստեֆանը հանդես է եկել Նիդերլանդների մինչև 16, 17 և 19 տարեկանների հավաքականներում։ 2011 թվականից ֆուտբոլիստն ընդգրկվել է Նիդերլանդերի երիտասարդական հավաքականում։ 2012 թվականի մայիսին դե Վրեյը հայտնվել է Նիդերլանդների հավաքականի կազմում՝ մասնակցելու համար Եվրո-2012-ին[8], բայց վերջնական հայտացուցակում չի ընդգրկվել։

Նիդերլանդների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը դե Վրեյային ներառեց հավաքականի կազմում՝ մասնակցելու աշխարհի առաջնության։ Հունիսի 13-ին Ստեֆանը խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում՝ մասնակցելով խմբային փուլի առաջին փուլում կայացած Իսպանիայի հավաքականի դեմ խաղին։

Նվաճումներ խմբագրել

Նիդերլանդների հավաքական

  • 2014 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Անձնական

  • Տորբեկի սպորտային տաղանդ․ 2009[9]

Ընտանիք խմբագրել

Ստեֆանի հայրը՝ Յան դե Վրեյը, ֆուտբոլիստ է։ Ավագ եղբայրները՝ Նիլսը և Էրիկը, նույնպես սկսել են զբաղվել ֆուտբոլով վաղ տարիքից, բայց պորֆեսիոնալ խաղացող չեն դարձել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. «De Vrij Tekent Eerste Profcontract». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  5. Фейеноорд – Гронинген – 3:1
  6. Фейеноорд – Херенвен – 6:2
  7. «Stefan de Vrij vertrekt naar Lazio Roma» (հոլանդերեն). feyenoord.nl. Վերցված է 30.7.2014-ին.
  8. Опубликован расширенный состав сборной Голландии на Евро-2012
  9. «Stefan de Vrij Thorbecke Sporttalent 2009». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան դե Վրեյ» հոդվածին։