Ստեֆան Օվրե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստեֆան Օվրեն (ֆր.՝ Stéphane Auvray) (ծնվել է 1981 թ. սեպտեմբերի 4-ին Գվադելուպայի Լես Աբիմես քաղաքում) գվադելուպական ֆուտբոլային պաշտպան է։ Ելույթ է ունենում Բրունեյի «ԴՊՄՄ» ակումբի և Գվադելուպայի հավաքականի կազմում։
Ստեֆան Օվրե ֆր.՝ Stéphane Auvray | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 4, 1981 (43 տարեկան) | ||
Ծննդավայր |
![]() ![]() | ||
Հասակ | 1.75 սմ | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 25 | ||
Պատանեկան կարիերա | |||
1994—1999 թթ. |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1999—2002 թթ. 2002-2004 թթ. 2004-2009 թթ. 2009 թ. 2010-2011 թթ. 2011-2012 թթ. 2011 թ.-ներկա |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
41 (1) 58 (4) 144 (1) 8 (0) 27 (0) 7 (0) 0 (0) | |
Ազգային հավաքական‡ | |||
2007 թ.-ներկա |
![]() | 23 (2) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերան
խմբագրելԳվադելուպայում ծնված Ստեֆանը 14 տարեկանում ֆրանսիական մեկ այլ անդրծովյան տարածքը՝ Սեն Մարտենը լքեց և տեղափոխվեց Ֆրանսիա «Կան» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմում հանդես գալու համար։ 1999 թ. նա հանդես էր գալիս «Կանի» երկրորդ թիմում, իսկ 2002 թ. տեղափոխվեց ֆրանսիական «Պոնտիվի» ակումբը։ 2004 թ. Օվրեն համալրեց «Վանն» ակումբի շարքերը, անցկացնելով նրա կազմում հինգ մրցաշրջան և օգնելով թիմին դուրս գալ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ առաջնության երկրորդ լիգա։ 2009 թ. ընթացքում 6 ամիս Օվրեն հանդես եկավ երկրորդ լիգայի մեկ այլ թիմում «Նիմ Օլիմպիկում»։ 2010 թ. Օվրեն պայմանագիր կնքեց Սոքերի բարձրագույն լիգայի՝ MLS-ի «Սպորտինգ» (Կանզաս Սիթի) ակումբի հետ։ 2011 թ. «Սպորտինգի» հետ պայմանագիրը խզելուց հետո Օվրեն համալրեց «Նյու Յորք Ռեդ Բուլզի» շարքերը։ 2012 թ. դեկտեմբերին Օվրեն տեղափոխվեց Բրունեյի «ԴՊՄՄ» ակումբ, որը հանդես է գալիս Սինգապուրի լիգայում։
Կարիերան հավաքականում
խմբագրելՍտեֆան Օվրեն Գվադելուպայի հավաքականում իր նորամուտը նշեց 2007 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի «Գվադելուպա-Հայիթի» հանդիպմամբ։ Օվրեն Գվադելուպայի հետ հասավ հրաշալի արդյունքի՝ Կանադայի հետ կիսելով երրորդ տեղը։ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի 2007 և 2009 թթ. խաղարկություններին արդեն Օվրեն կրում էր ազգային թիմի ավագի թևկապը։
Միջազգային գոլերը
խմբագրելԱմսաթիվը | Մրցավայրը | Հակառակորդը | Գոլը | Հաշիվը | Մրցաշարը |
---|---|---|---|---|---|
9 հուլիսի 2009 | Հյուսթոն, ԱՄՆ | Նիկարագուա | 1 ։ 0 | 2 ։ 0 | 2009 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ |
24 հոկտեմբերի 2010 | Սենտ Ջորջես, Գրենադա | Պուերտո Ռիկո | 3 ։ 0 | 3 ։ 2 | 2010 թ. կարիբյան գավաթի ընտրական մրցաշար |
Տիտղոսներ և նվաճումներ
խմբագրել- Ֆրանսիայի ազգային առաջնության (Լիգա 3) հաղթող 2007/2008
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթում երրորդ տեղ 2007
- Ընդգրկվել է 2009 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խորհրդանշական հավաքականում
Արտաքին հղումներ
խմբագրել- Տեղեքարտ Ստեֆան Օվրե national-football-teams.com (en), footballdatabase.eu, lequipe.fr, afterfoot.fr (fr)
- Ստեֆան Օվրեի տեղափոխությունը Նյու Յորք Ռեդ Բուլզ newyorkredbulls.com Արխիվացված 2011-08-29 Wayback Machine, empireofsoccer.com (en), soccerfame.ru (ru)