Ստեֆան Բերն (ֆր.՝ Stéphane Bern, նոյեմբերի 14, 1963(1963-11-14)[1][2][3][…], Լիոն), ֆրանսիացի լրագրող, ռադիովար և հեռուստահաղորդավար։

Ստեֆան Բերն
ֆր.՝ Stéphane Bern և լյուքս.՝ Stéphane Bern
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1963(1963-11-14)[1][2][3][…] (60 տարեկան)
ԾննդավայրԼիոն
Քաղաքացիություն Ֆրանսիա[4] և  Լյուքսեմբուրգ[4]
Մայրենի լեզուֆրանսերեն և լյուքսեմբուրգերեն
Կրթությունemlyon?[5] և Կարնոյի լիցեյ
Մասնագիտությունհեռուստատեսային դեմք, ռադիոհաղորդավար, հեռուստահաղորդավար, դերասան, լրագրող և սյունակագիր
ԱշխատավայրJours de France?, Le Figaro, France Inter, RTL, Europe 1 և TF1
Պարգևներ և
մրցանակներ
Կայքstephanebern.com
 Stéphane Bern Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Փարիզում գտնվող Կարնո լիցեյը և Լիոնի բիզնես դպրոցը։ 1985-1987 թվականներին եղել է «Dynastie» ամսագրի գլխավոր խմբագրողը և համագործակցել է «Voici» ամսագրի հետ։ 1988 թվականին դարձել է «Jours de France» հրատարակության լրագրող։ 1999 թվականից եղել է «Le Figaro Madame»-ի «Իրադարձություններ» բաժնի գլխավոր խմբագրողի տեղակալ ու վարող[7]։

1992-1997 թվականներին Europe 1-ով վարել է Եվրոպայի թագավորական ընտանիքների սովետական քրոնիկան, սակայն համազգային հռչակ է ձեռք բերել TF1 հեռուստաալիքով, որտեղ վարել է «Célébrités» (1997-2001) և «Sagas» (1998-2003) ծրագրերը, իսկ 2003-2006 թվականներին Canal+-ով՝ «20 h 10 pétantes» ծրագիրը։ 2000 թվականից France Inter ռադիոկայանում դարձել է «Le Fou du roi»-ի վարող, 2011 թվականին փակվել է այդ նախագիծը, և սկսվել է նորը՝ «À la bonne heure»[8]։

2006-2007 թվականներին France 2-ով վարել է L’Arène de France բանավեճը։ Այդ ալիքով 2007 թվականի ամռանը Բերնը վարել է «Un autre monde» տարբեր քաղաքակրթությունների մասին պրայմ թայմ ծրագիրը, իսկ մինչև 2007 թվականի օգոստոսի 31-ը՝ «Pourquoi les manchots n’ont-ils pas froid aux pieds?»-ը («Ինչու՞ պինգվինների մոտ չեն սառում ոտքերը»)։ 2007 թվականի սեպտեմբերից France 2-ով ամեն շաբաթվա կիրակի օրերին հայտնվել է «Vivement Dimanche» ծրագրում, իսկ երեքշաբթի օրերին՝ «Secrets d’histoire»-ում։ 2010 թվականին սկսել է եթեր դուրս գալ «Comment ça va bien !» ծրագիրը։

2011 թվականին լուսաբանել է երկու թագավորական հարսանիքներ՝ Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի և Մոնակոյի իշխան Ալբեր II-ի ու Շերլինի։

2015, 2016 և 2017 թվականներին եղել է «Եվրատեսիլ» մրցույթի համահաղորդավար։

2017 թվականի սեպտեմբերի վերջին նախագահ Մակրոնը Բերնին հանձնարարել է ֆրանսիական մշակույթի հուշարձանների վերստուգումն իրականացնել ամբողջ երկրում և գտնել դրանց ֆինանսավորման նոր աղբյուրներ («Le Parisien» թերթի տվյալներով՝ 44 հազար հուշարձանների քառորդ մասը շտապ միջոցներ են պահանջում փրկության համար)։ Նոյեմբերի 10-ի հարցազրույցում հնչեցրել է իր առաջին առաջարկները․ Մեծ Բրիտանիայի նման, որտեղ Վեստմինստերյան աբբայության տոմսն արժե 24 եվրո, տաճարների մուտքը դարձնել վճարովի, ինչպես նաև ստեղծել National Heritage բրիտանական ֆոնդի նմանօրինակը, որի 4 մլն անդամը տարեկան 150-200 եվրո է վճարում[9]։

Անձնական կյանք խմբագրել

2014 թվականին Բերնը հարցազրույցներից մեկում պատմել է ծնողների տված խիստ դաստիարակության (նա այն անվանել է «պրուսական») մասին[10]։ Նա չի թաքցնում իր համասեքսուալությունը և հայտարարել է ծնող դառնալու երազանքի բացակայության մասին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 BD Gest' (ֆր.)
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 https://www.telestar.fr/actu-tv/autres-emissions/stephane-bern-est-devenu-binational-mais-ce-n-est-pas-une-question-d-impots-309717
  5. Le Progrès, Le Progrès.fr (ֆր.)RF: 1859. — ISSN 2102-6807
  6. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  7. «Biographie de Stéphane Bern» (ֆրանսերեն). Cosmopolitan. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. «Stéphane Bern» (ֆրանսերեն). Voici. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  9. Laurène Champalle (2017 թ․ նոյեմբերի 10). «Stéphane Bern : «Taxer les yachts, pas les châteaux»» (ֆրանսերեն). Le Parisien. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  10. Coralie Vincent (2014 թ․ ապրիլի 9). «Stéphane Bern raconte son enfance difficile» (ֆրանսերեն). Closer. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  11. Coralie Vincent (2014 թ․ հուլիսի 10). «Stéphane Bern : "Mon homosexualité ? Je ne l'ai jamais rendue publique ! D'autres l'ont fait pour moi"» (ֆրանսերեն). Closer. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել