Ստեֆան Բաբովիչ

ֆուտբոլիստ

Ստեֆան Բաբովիչ (սերբ.՝ Стефан Бабовић, հունվարի 7, 1987(1987-01-07)[1][2], Berane, Մոնտենեգրոյի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան։

Football pictogram.svg
Ստեֆան Բաբովիչ
Stefan Babović (Feyenoord 2010).jpg
Քաղաքացիությունը Flag of Serbia and Montenegro (1992–2006).svg Սերբիա և Չեռնոգորիա և Flag of Serbia.svg Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 7, 1987(1987-01-07)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Berane, Մոնտենեգրոյի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 62 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1995—2004 Հարավսլավիա Պարտիզան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2006 Սերբիա և Չեռնոգորիա Պարտիզան 36 (4)
2006—2008 Սերբիա ՕՖԿ 42 (9)
2008—2010 Ֆրանսիա Նանտ 33 (0)
2009—2010  Նիդերլանդներ Ֆեյենորդ 10 (1)
2010—2012 Սերբիա Պարտիզան 22 (8)
2012—2013 Իսպանիա Ռեալ Սարագոսա 9 (0)
2013—2015 Սերբիա Վոժդովաց 31 (7)
2015—2016 Սերբիա Պարտիզան 26 (5)
Ազգային հավաքական
2003 Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա (մինչև 17) 1 (1)
2004—2006 Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա (մինչև 19) 5 (0)
2002—2004 Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա (մինչև 21) 17 (5)
2007—2008 Սերբիա Սերբիա 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿենսագրությունԽմբագրել

Ակումբային կարիերաԽմբագրել

Ստեֆան Բաբովիչը ֆուտբոլ խաղալ սովորել է Բելգրադի «Պարտիզանի» երիտասարդական խմբակներում՝ 2002-2004 թվականներին։ Նորամուտը նշել է թիմի հիմնական կազմում 2003/04 մրցաշրջանում՝ 17 տարեկան 50 օրականում։ Նա 5 տարվա մասնագիտական պայմանագիր է կնքել 2005 թվականի հունվարի 8-ին՝ իր 18-ամյակի հաջորդ օրը[3]։ Ակումբի կազմում Ստեֆանը 2004/05 թվականներին հաղթել է Սերբիայի առաջնությունում, իսկ Դրագան Չիրիչի հեռանալուց հետո ստացել է 10 համարի մարզաշապիկը, որով խաղացել է 2005/06 մրցաշրջանում։ Այդ մրցաշրջանում նա անցկացրել է 23 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Մարզիչ Միոդրագ Եսիչի հետ կոնֆլիկտի պատճառով նա հեռացել է ակումբից 2006 թվականի օգոստոսին[4][5], այնուհետև 4 տարվա պայմանագիր է կնքել ՕՖԿ-ի հետ[6], որում հաջողվել է ամրապնդվել։ Իր ելույթների շնորհիվ դարձել է Սերբիայի երիտասարդական հավաքականի մշտական խաղացող[7]։

2007 թվականի դեկտեմբերի 13-ին Բաբովիչը հայտարարել է «Նանտ» տեղափոխվելու և երեքուկես տարվա պայմանագիր կնքելու մասին[8], տեղափոխությունը տեղի է ունեցել 2008 թվականի առաջին օրը[9]։ 2007/08 մրցաշրջանի երկրորդ կեսում նա անցկացրել է 15 խաղ՝ ակումբին օգնելով տեղափոխվել Լիգա 1։ Հաջորդ մրցաշրջանում նա նույնպես անցկացրել է 15 հանդիպում, բայց ակումբը վերադարձել է Լիգա 2։ 2009/10 մրցաշրջանում երեք խաղ անցկացնելուց հետո, 2009 թվականի սեպտեմբերի 1-ին, Բաբովիչը որոշ ժամանակով հեռացել է ակումբից՝ մինչ մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվելով «Ֆեյենորդ»[10], ընդ որում՝ հոլանդացիները խաղացողին գնելու իրավունք չունեին[11]։

2009 թվականի նոյեմբերի 1-ին «Այաքսի» դեմ խաղում Բաբովիչն աչքի ընկավ վատ արարքով. սերբը Յան Վերտոնգենին արմունկով հարվածելու համար հեռացվեց խաղադաշտից[12]։ Երեքխաղյա որակազրկումից հետո[13] Բաբովիչը վերադարձավ կազմ և օգնեց 3-1 հաշվով առավելության հասնել «Գրոնինգենի» նկատմամբ՝ խփելով առաջին գոլը։ Մրցաշրջանի ավարտին հայտարարվեց, որ պայմանագիրը չի երկարաձգվի[14], և Բաբովիչը վերադարձավ Ֆրանսիա, բայց հունիսին, փոխադարձ համաձայնությամբ, խզեց պայմանագիրը «Նանտի» հետ[15]։

Երկու ամիս մարզվելուց հետո Բաբովիչը 2010 թվականի օգոստոսի 16-ին երկու տարվա պայմանագիր կնքեց իր առաջին թիմի՝ «Պարտիզանի» հետ[16]։ Բաբովիչի 8 գոլերը թիմին օգնեցին նվաճելու չորրորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը, իսկ Բաբովիչը մտավ մրցաշարի խորհրդանշական հավաքական։ Նա նաև օգնեց նվաճել 2010/11 մրցաշրջանի Սերբիայի գավաթը։

2012 թվականի օգոստոսին Բաբովիչը եռամյա պայմանագիր կնքեց «Ռեալ Սարագոսայի» հետ[17]՝ իր նորամուտը նշելով 2012 թվականի սեպտեմբերի 16-ին «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում (0-2 հաշվով պարտություն)։ Ընդամենը 9 հանդիպում անցկացնելուց հետո՝ նա ամռանը լքեց ակումբը, որը դուրս էր մնացել Լա Լիգայից։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրը ազատ գործակալի կարգավիճակով նա տեղափոխվեց «Վոժդովաց»[18]։

2015 թվականի հունվարի 14-ին Բաբովիչը պաշտոնապես վերադարձավ իր նախկին ակումբ՝ «Պարտիզան»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր և ստացավ 10 համարի մարզաշապիկը[19]։ Առաջին խաղն անցկացրեց իր նախկին ակումբի՝ «Վոժդովացի» դեմ (ոչ-ոքի 3-3)։

Կարիերա ազգային հավաքականումԽմբագրել

Երիտասարդական հավաքականում անցկացրել է 17 հանդիպում, խփել 5 գոլ։ Երիտասարդական հավաքականում նա մասնակցել է շվեդների նկատմամբ պատմական հաղթանակին։ Սերբիայի ազգային հավաքականում առաջին խաղը եղել է Բասկերի երկրի թիմի հետ ոչ պաշտոնական հանդիպումը, իսկ առաջին պաշտոնական խաղն անցկացրել է Ղազախստանի դեմ։

Ընդգրկվել է օլիմպիական հավաքականում (Պեկինի խաղեր), բայց վնասվածքի պատճառով այդպես էլ չի խաղացել, և նրան շտապ փոխարինել է Անդրիա Կալուջերովիչը։ Հատկանշական է, որ 10 համարը, որով պետք է խաղար Բաբովիչը, խաղացողներից ոչ մեկին չի տրվել։

ՆվաճումներԽմբագրել

  • Սերբիայի չեմպիոն (1)՝ 2011/12

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Babović potpisao prvi ugovor» (Serbian)։ partizan.rs։ 8 января 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-12-ին։ Վերցված է 6 June 2011 
  4. «Stefan Babović napustio Partizan!» (Serbian)։ partizan.rs։ 8 August 2006։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 30 May 2011 
  5. «Babović:"Poštujem Zvezdu, ali nikada ne bih igrao u njoj"» (Serbian)։ sportske.net։ 28 May 2011։ Արխիվացված է օրիգինալից 30 May 2011-ին։ Վերցված է 30 May 2011 
  6. «Babović potpisao za OFK Beograd» (Serbian)։ mondo.rs։ 9 August 2006։ Վերցված է 30 May 2011 
  7. «Igram i uživam!» (Serbian)։ novosti.rs։ 15 October 2006։ Վերցված է 30 May 2011 (չաշխատող հղում)
  8. «Lekip: Babović u Nantu» (Serbian)։ b92.net։ 13 December 2007։ Վերցված է 30 May 2011 
  9. «Babović: Transfer u Nant odličan potez» (Serbian)։ mondo.rs։ 15 December 2007։ Վերցված է 30 May 2011 
  10. «Babovic signing boosts Feyenoord»։ ФИФА։ 17 September 2009։ Արխիվացված է օրիգինալից 9 November 2009-ին։ Վերցված է 9 October 2009 
  11. «Feyenoord capture Babovic»։ skysports.com։ 1 September 2009։ Վերցված է 30 May 2011 
  12. «Report: Ajax Amsterdam v Feyenoord Rotterdam»։ ESPN։ 1 November 2009։ Արխիվացված է օրիգինալից 25 October 2012-ին։ Վերցված է 2 November 2009 
  13. «Babovic banned for three games»։ skysports.com։ 6 November 2009։ Վերցված է 30 May 2011 
  14. «Feyenoord heeft geen plaats meer voor Babovic» (Dutch)։ vi.nl։ 2 June 2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-05-ին։ Վերցված է 2 June 2010 
  15. «'Babovic en FC Nantes akkoord over verscheuren van verbintenis'» (Dutch)։ voetbalzone.nl։ 28 June 2010։ Վերցված է 30 May 2011 
  16. «Babović se vratio u Partizan!» (Serbian)։ partizan.rs։ 16 August 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 30 May 2011 
  17. «Babovic, nuevo jugador del Zaragoza» (իսպաներեն)։ marca.com։ 27 August 2012։ Վերցված է 3 January 2013 
  18. «Babović potpisao za Voždovac» (սերբերեն)։ sportal.rs։ 3 September 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին։ Վերցված է 16 October 2013 
  19. «Stefan Babović po treći put u Partizanu!» (սերբերեն)։ partizan.rs։ 14 January 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 14 January 2015 

Արտաքին հղումներԽմբագրել