Ստեֆանո Սենսի

իտալացի ֆուտբոլիստ

Ստեֆանո Սենսի (իտալ.՝ Stefano Sensi, օգոստոսի 5, 1995(1995-08-05)[1][2], Ուրբինո, Մարկե, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Սասուոլոյից վարձավճարով հանդես է գալիս Ինտեր Միլանի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Ստեֆանո Սենսի
Stefano Sensi
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 5, 1995(1995-08-05)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Ուրբինո, Մարկե, Իտալիա
Հասակ 168 սմ
Քաշ 61 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր Միլան
(վարձավճարով Սասուոլոյից)
Համար 12
Պատանեկան կարիերա
2001-2007 Իտալիա Ուրբանիա
2007-2010 Իտալիա Ռիմինի
2010-2013 Իտալիա Չեզենա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2016 Իտալիա Չեզենա 18 (3)
2013-2015   Իտալիա Սան Մարինո 59 (9)
2016-ներկա Իտալիա Սասուոլո 61 (5)
2016   Իտալիա Չեզենա 13 (1)
2019-ներկա   Իտալիա Ինտեր Միլան 0 (0)
Ազգային հավաքական
2012 Իտալիա Իտալիա Մ17 1 (0)
2015 Իտալիա Իտալիա Մ20 3 (0)
2018-ներկա Իտալիա Իտալիա 2 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 14-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 14-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Չեզենա խմբագրել

Սենսին Չեզենայի ակադեմիայի սան է[4]։ 2013 թվականի հուլիսի 23-ին նա վարձավճարով միացավ Սան Մարինոյին[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 8-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռեջանայի դեմ խաղում[6][7]։ 2014 թվականի մարտի 16-ին Սենսին հեռացվեց խաղադաշտից Կրեմոնեզեի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման ավելացված ժամանակում[8][9]։ Իր առաջին գոլը Սերիա C-ում խփեց մայիսի 4-ին՝ Վիչենցայի դեմ խաղում[10][11]։ Իր առաջին մրցաշրջանում Սենսին անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

2014 թվականի հուլիսի 7-ին Սան Մարինոն երկարաձգեց Սենսիի վարձավճարը 1 տարով[12]։ Սեպտեմբերի 8-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Պոնտեդերայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման ավելացված ժամանակում[13][14]։ Դեկտեմբերի 7-ին նա գոլ խփեց Գրոսետոյի դեմ խաղում, սակայն Սան Մարինոն պարտվեց 2-1 հաշվով[15]։ 2015 թվականի փետրվարի 14-ին Սենսին դուբլ ձևակերպեց Լ'Ակուիլայի դեմ խաղում, ապա կարմիր քարտ ստացավ 90-րդ րոպեին[16][17]։ Սան Մարինոյի կազմում իտալացին անցկացրեց 60 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2015-16 մրցաշրջանում Սենսին վերադարձավ Չեզենա[18]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2015 թվականի օգոստոսի 20-ին՝ Իտալիայի գավաթի Կատանիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[19][20]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 5-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բրեշիայի դեմ խաղում[21][22]։ Իր առաջին գոլը Չեզենայի կազմում Սենսին խփեց հոկտեմբերի 3-ին՝ Լիվորնոյի դեմ խաղում[23]։ Դեկտեմբերի 19-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տերնանայի դեմ խաղում[24]։ Չեզենայի առաջին թիմի կազմում Սենսին անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Սասուոլո խմբագրել

2016 թվականի հունվարի 13-ին Սենսին պայմանագիր կնքեց Սասուոլոյի հետ, ապա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Չեզենա[25][26][27]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 4-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Լյուցերնի դեմ խաղում[28]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[29]։ Իր առաջին գոլը Սասուոլոյի կազմում խփեց հոկտեմբերի 16-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[30]։ 2017 թվականի մայիսի 21-ին իտալացին գոլ խփեց Կալյարիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 6-2 հաշվով[31]։ Իր առաջին մրցաշրջանում Սենսին անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[32]։

2017 թվականի սեպտեմբերի 10-ին Սենսին գոլի հեղինակ դարձավ Ատալանտայի դեմ խաղում, սակայն Սասուոլոն պարտվեց 2-1 հաշվով[33]։ 2018 թվականի մարտի 17-ին նա գոլ խփեց Ուդինեզեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-2 հաշվով[34]։ 2019 թվականի ապրիլի 20-ին՝ կրկին Ուդինեզեի դեմ խաղում իտալացին դարձավ գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[35]։ Սասուոլոյի կազմում Սենսին անցկացրեց 68 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[36][37]։

Ինտեր Միլան խմբագրել

2019 թվականի հուլիսի 2-ին Սենսին 1 տարվա վարձավճարով միացավ Ինտեր Միլանին[38][39][40][41]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սենսին ներկայացրել է Իտալիան մինչև 17 և մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Իտալիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի նոյեմբերի 10-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Պորտուգալիայի և Միացյալ Նահանգների դեմ խաղերի համար[42][43][44]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 20-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Միացյալ Նահանգների դեմ խաղում[45][46]։ Իտալիայի կազմում իր առաջին գոլը խփեց 2019 թվականի մարտի 26-ին՝ Լիխտենշտայնի դեմ խաղում[47][48]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ[49]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սան Մարինո (վարձավճար) 2013–14 Սերիա C 26 1 0 0 26 1
2014–15 33 8 1 1 34 9
Ընդհանուր 59 9 1 1 0 0 0 0 60 10
Չեզենա 2015–16 Սերիա B 31 4 1 0 1 0 33 4
Սասուոլո 2016–17 Սերիա A 16 1 1 0 2 0 19 1
2017–18 17 2 2 0 19 2
2018–19 28 2 2 0 30 2
Ընդհանուր 61 5 5 0 2 0 0 0 68 5
Ինտեր Միլան (վարձավճար) 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 151 18 7 1 2 0 1 0 161 19

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ[49]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
2019 1 1
Ընդհանուր 2 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 26, 2019 Էնիո Տարդինի մարզադաշտ, Պարմա, Իտալիա   Լիխտենշտայն 1–0 6–0 Եվրո 2020 Որակավորում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - S. Sensi - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. «Stefano Sensi - The major Italian prospect nobody is talking about | IFD». www.italianfootballdaily.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. «Il San Marino prende Del Piero (e Cicarevic)». Calciomercato - Ultime notizie - Gazzetta.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. «Reggio Audace FC - San Marino Calcio, Sep 8, 2013 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. Carlino, il Resto del. «Reggiana, vittoria sudata coi baby del San Marino - il Resto del Carlino». il Resto del Carlino (իտալերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  8. «US Cremonese - San Marino Calcio, Mar 16, 2014 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. «Cremonese - San Marino 2 - 0». SMTV San Marino (իտալերեն). 2014 թ․ մարտի 16. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  10. «San Marino Calcio - LR Vicenza Virtus, May 4, 2014 - Serie C - Girone A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  11. «San Marino–Vicenza 2-2». SMTV San Marino (իտալերեն). 2014 թ․ մայիսի 4. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  12. «Calcio: San Marino, torna Sensi e dal Cesena arriva anche Bangoura | altarimini.it». www.altarimini.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  13. «US Città di Pontedera - San Marino Calcio, Sep 8, 2014 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  14. «Pontedera - San Marino 2-1: Caponi superstar regala la rete della vittoria». PisaToday. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  15. «FC Grosseto - San Marino Calcio, Dec 7, 2014 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  16. «San Marino Calcio - L'Aquila Calcio, Feb 14, 2015 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  17. «Calcio, grandi emozioni tra San Marino e L'Aquila: finisce 3-2, Sensi show | altarimini.it». www.altarimini.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  18. Newman, Blair (2017 թ․ հունվարի 24). «The 50 best young footballers in Italy». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  19. «Calcio Catania - Romagna Centro Cesena, Aug 20, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  20. «Coppa Italia, Catania fuori: il Cesena vince (4 – 1) e passa il turno | Si24». Si24 (իտալերեն). 2015 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  21. «Romagna Centro Cesena - Brescia Calcio, Sep 5, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  22. «Il Brescia parte male con un ko 2-0 a Cesena - Giornale di Brescia». Giornale di brescia (իտալերեն). 2015 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  23. «Romagna Centro Cesena - AS Livorno, Oct 3, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  24. «Romagna Centro Cesena - Ternana Calcio, Dec 19, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  25. «Official: Sensi joins Sassuolo | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  26. «Sassuolo sign Cesena midfielder Stefano Sensi - Tribal Football». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  27. «Official: Sassuolo announce Stefano Sensi signing». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունվարի 13. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  28. «US Sassuolo - FC Luzern, Aug 4, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  29. «US Palermo - US Sassuolo, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  30. «US Sassuolo - FC Crotone, Oct 16, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  31. «US Sassuolo - Cagliari Calcio, May 21, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  32. «Stefano Sensi | Football Stats | Sassuolo | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  33. «Atalanta BC - US Sassuolo, Sep 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  34. «Udinese Calcio - US Sassuolo, Mar 17, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  35. «Udinese Calcio - US Sassuolo, Apr 20, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  36. «Milan 'turn back to Sensi' | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  37. «OFFICIAL - Inter Complete Signing Of Stefano Sensi From Sassuolo». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  38. «Stefano Sensi is an Inter player!». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  39. «Serie A news: Inter complete signing of Stefano Sensi from Sassuolo on initial season-long loan | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  40. «Inter Confirm Signing of Sassuolo Midfielder Stefano Sensi on Initial €5m Loan Deal». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  41. «OFFICIAL: Stefano Sensi joins Inter on loan with option to buy». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  42. Images, AFP/Getty. «Balotelli out, Tonali in Italy squad to face Portugal, US». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  43. «Balotelli left out of Italy squad for Portugal and US games». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  44. «Chiellini, Jorginho headline Italy squad to face USMNT». ProSoccerTalk (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  45. «Italy - United States, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  46. Parker, Graham (2018 թ․ նոյեմբերի 20). «Italy 1-0 USA: international friendly – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  47. «Italy - Liechtenstein, Mar 26, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  48. Simpson, Christopher. «Moise Kean, Italy Beat Liechtenstein 6-0 in Euro 2020 Qualifying». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  49. 49,0 49,1 «Stefano Sensi». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանո Սենսի» հոդվածին։