Ստեֆանի Թենսի-Աբգար (հոլ.՝ Stephanie Tency-Abgar, դեկտեմբերի 12, 1990(1990-12-12), Ամստերդամ, Նիդերլանդներ), հայկական արմատներով հոլանդացի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, մոդել և գեղեցկության մրցույթի տիտղոսակիր, որը թագադրվել է «Միսս Տիեզերք Նիդերլանդներ 2013»-ում և ներկայացրել է իր երկիրը «Միսս Տիեզերք 2013» մրցույթում։ Մոդելի և պրեզենտատորի կարիերան դադարեցրել է 2014 թվականի վերջին՝ սկսելով սեփական բիզնեսը, որը կոչվում է «Tency Productions»։ Նա հաղորդումներ է պատրաստում հոլանդական RTL 4 կոմերցիոն հեռուստաալիքի համար։

Ստեֆանի Թենսի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 12, 1990(1990-12-12) (33 տարեկան)
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուհոլանդերեն
ԿրթությունAkademie Vogue?
Մասնագիտությունգեղեցկության մրցույթի մասնակից
 Stephanie Tency Վիքիպահեստում

2016 թվականին Թենսին դարձել է Անդրե Հազես Կրտսերի օգնականը «Հաջողության անիվ» (Rad van Fortuin in Dutch) խաղում, որը հեռարձակվում է SBS-ով։

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Ստեֆանի Թենսին ունի ինդոնեզական, գերմանական և հայկական[1][2] ծագում։ Առօրյա կյանքում նա գործածում է հոր հայկական Աբգար (Աբգարյան[3]) ազգանունը, իսկ պոդիումում և բիզնեսում նա ներկայանում է կիսագերմանուհի, կիսաինդոնեզուհի մոր ազգանունով[4]։

Դեռահաս տարիքում Ստեֆանին ընդունվել է Ամստերդամի Akademie Vogue դիզայներական ակադեմիան։ Միաժամանակ նա մասնակցել է գեղեցկության մրցույթների։ 22-ամյա աղջիկը 2013 թվականին ստացել է «Միսս Նիդերլանդներ» տիտղոսը՝ ստանալով երկիրը «Միսս Տիեզերք» մրցույթին ներկայացնելու հնարավորություն[4]։

Թենսին ուսումնասիրել է նորաձևության ոճի մեդիան։ Նա աշխատել է որպես մոդել և հաղորդավար/դերասանուհի հոլանդական հեռուստատեսությունում։ Նա նաև Free a Girl-ի և Energy4All-ի դեսպանն է։

Միսս Նիդերլանդներ 2013 խմբագրել

Միսս Հյուսիսային Հոլանդիա Թենսին 2012 թվականի դեկտեմբերի 10-ին թագադրվել է «Միսս Նիդերլանդներ 2013» մրցույթում, իսկ ավելի ուշ՝ 2013 թվականի նոյեմբերի 9-ին ներկայացրել է Նիդերլանդները «Միսս Տիեզերք 2013»-ում՝ զբաղեցնելով 18-րդ տեղը։

Անձնական կյանք խմբագրել

Ըստ Ստեֆանիի ինստագրամյան էջի՝ այժմ նա բնակվում է Ամստերդամում։ Իր 30-ամյակի օրը՝ 2020 թվականի դեկտեմբերի 12-ին, նա Ինստագրամում հայտարարել է իր ընկերոջ՝ հոլանդացի գործարարի հետ նշանադրության մասին[5]։

Ստեֆանին զբաղվում է բարեգործական գործունեությամբ՝ օգնելով հիվանդ երեխաներին[4]։

Տիրապետում է հոլանդերենի, անգլերենի և իսպաներենի։ Հայերեն գիտի մի քանի նախադասություն[3]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stephanie Tency Crowned Miss Universe Nederland 2013. Beauty Pageant News. Retrieved 21 April 2013
  2. Stephanie Tency would love to visit Armenia some day – Interview with Miss Universe Nederland 2013. News.am. Retrieved 21 April 2013
  3. 3,0 3,1 Mediamax. «Ստեֆանի Թենսի. հայ գեղեցկուհին գրավում է տիեզերքը». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Միսս Նիդերլանդներ` Ստեֆանի Թենսի–Աբգար. հայկական ծագումով գեղեցկուհին (Ֆոտոշարք)». www.top-news.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
  5. https://www.instagram.com/p/CIvSPrmhShZ/ Stephanie Tency announces engagement (in Dutch)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանի Թենսի» հոդվածին։