Ստեֆանի Ադամս (անգլ.՝ Stephanie Adams, հուլիսի 24, 1970(1970-07-24)[1], Orange, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - մայիսի 18, 2018(2018-05-18)[2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4]), ամերիկացի ֆոտոմոդել և կին գրող։ 1992 թվականի նոյեմբերին դարձել է տղամարդկանց «Playboy» ամսագրի Playmate-ը։

Ստեֆանի Ադամս
Playboy Centerfold Stephanie Adams.jpg
Ծնվել էհուլիսի 24, 1970(1970-07-24)[1]
ԾննդավայրOrange, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էմայիսի 18, 2018(2018-05-18)[2] (47 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունFairleigh Dickinson University?
Մասնագիտությունաստղագուշակ, Փլեյբոյի փլեյմեյթ, մոդել և գրող
Պարգևներ և
մրցանակներ
Կայքstephanieadams.com
Commons-logo.svg Stephanie Adams Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Ադամսը ծնվել է Նյու Ջերսիի Օրինջ քաղաքում և դաստիարակվել է իր հորաքույրների՝ նախկին մոդելներ Ջոյսի և Փերլի կողմից, որոնք դրդել են նրան 16 տարեկանում սկսել մոդելի գործունեությունը[5]։ Ունեցել է աֆրոամերիկյան, եվրոպեոիդային և չերոկիական արմատներ[6][7], ինչպես նաև պնդել է, որ նախագահներ Ջոն Ադամսի և Ջոն Քվինսի Ադամսի անմիջական ժառանգորդն է։

ԳործունեությունԽմբագրել

Ադամսն ավարտել է «Ophelia DeVore School of Charm» միջնակարգ դպրոցը և գործունեությունն սկսել է որպես մոդել՝ հայտնվելով «Seventeen», «Venus Swimwear» ամսագրերի և «Clairol» առևտրային գովազդային տեսահոլովակների լուսանկարներում։ Նա «Playboy» ամսագրում հայտնվել է որպես «Միսս նոյեմբեր 1992»` միևնույն ժամանակ լինելով «Wilhelmina Models»-ի պայմանագրային աշխատող։ Ավելի ուշ նա տեղափոխվել է «Elite Model Management», երբ սկսել է համագործակցել դրա գլխավոր տնօրեն Ջոն Կասաբլանկասի հետ։

Ադամսը 1992 թվականին Ֆերլի Դիքինսոնի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան։ Նա հայտնվել է «Village Voice»-ի շապիկին։ 2003 թվականի նոյեմբերի 20-ին հայտնվել է «Playboy» ամսագրի 50-ամյակի պատվին թողարկված «Ուշ շոու Դեյվիդ Լեթերմանի հետ» շոուի «Top 10» էպիզոդում։

1999 թվականին Ադամսը հիմնադրել է «Goddessy» ընկերությունը։ Նա իր առաջին գիրքը հրատարակել է 2003 թվականին և իր սեփական հրատարակչական ընկերությունը հիմնել է 2007 թվականին։ 2003 թվականին՝ իր հորաքրոջ կրծքի քաղցկեղից մահից հետո, նա ավելի շատ ժամանակ է տրամադրել գրական գործունեությանը։ Նույն թվականին հրատարակել է հանգուցյալ հորաքրոջը նվիրված գիրք՝ «Նա միայն վերցնում է լավագույնը» վերնագրով, իսկ հետո ևս մեկ գիրք, որը գրվել է նրա տարեց հորաքրոջ՝ Փերլի պատվին` «Պահապան» վերնագրով։ Ադամսը թողարկել է մոտ երկու տասնյակ մետաֆիզիկական գրքեր, աստղաբանական օրացույցներ և տարո քարտերի հավաքածուներ, որոնք վաճառվում են «Goddessy» ապրանքանիշի ներքո։ 2004 թվականին հրատարակել է նաև «Կայսրուհի» վեպը՝ Հին Հռոմում կանանց մասնակցությամբ։

Ադամսը «Goddessy Organics» մաշկի խնամքի ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն էր։ Նրա ամուսնու հետ «Wall Street Chiropractic and Wellness» ընկերության համասեփականատերն էր։

Անձնական կյանքԽմբագրել

Իր գործունեության սկզբում Ադամսն ամուսնացած է եղել իտալական ներդրումային բանկիրի հետ, սակայն հետագայում նրանք ամուսնալուծվել են։ 2003 թվականին «The Magazine» ամսագրի շապիկի փետրվարյան պատմության մեջ Ադամսը հայտարարել է, որ լեսբուհի է՝ դառնալով Playboy-ի առաջին մոդելը՝ նման խոստովանություն անելով։ Սակայն 2009 թվականին Ադամսը հայտարարել է, որ ամուսնանում է տղամարդու հետ։ Նյու Յորքի բժիշկ-մանուալ թերապևտի հետ ամուսնությունից հետո Ադամսը հայտարարել է, որ հեռանում է հասարակական կյանքից և ժամանակի մեծ մասը կանցկացնի ամուսնու ու որդու հետ։

ՄահԽմբագրել

2018 թվականի մայիսի 17-ի երեկոյան Ադամսը իր 7-ամյա որդու՝ Վինսենտի հետ բնակություն է հաստատել Մանհեթենի 46-րդ փողոցի վրա գտնվող «Gotham» հյուրանոցի 25-րդ հարկում։ Հաջորդ առավոտյան երկուսն էլ մահացած են գտնվել հյուրանոցի բակում գտնվող երկրորդ հարկի պատշգամբում։ Իրավապահ մարմինների աշխատակիցների տվյալներով՝ Ադամսը և նրա ամուսինը պայքարել են որդու խնամակալության համար, և հյուրանոցում գրանցվելուց մի քանի ժամ առաջ Ադամսը «New York Post» թերթին ասել է, որ իր ամուսինը և նրա փաստաբանը խանգարում են նրան որդու հետ արձակուրդ գնալ։ Ադամսի մահը ճանաչվել է ինքնասպանություն, իսկ նրա որդունը՝ սպանություն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 https://www.tradingcarddb.com/Person.cfm/pid/121468/
  3. «Stephanie Adams»։ playboy.com։ Արխիվացված է օրիգինալից 2006-11-11-ին։ Վերցված է 2011-08-21 
  4. Long, Colleen, Peltz, Jennifer (2018-05-18)։ «Police: Mom apparently jumps to death with 7-year-old son»։ San Francisco Chronicle։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-19-ին։ Վերցված է 2018-05-18 
  5. «Stephanie Adams homepage»։ stephanieadams.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2015-10-02 
  6. Voo Jocelyn (2005-04)։ «Honing her craft»։ Curve։ Outspoken Enterprises։ էջ 57։ Արխիվացված է օրիգինալից 2005-12-02-ին։ Վերցված է 2014-05-31 
  7. Adams, Stephanie Goddessy 2009 Monthly Horoscopes & Photo Calendar. — Goddessy.