Ստեփան Քիրեմիջյան

հայ լրագրող, հեռուստահաղորդավար

Ստեփան Քիրեմիջյան (անգլ.՝ Stepan Kiremidjian, նոյեմբերի 6, 1944(1944-11-06) - հոկտեմբերի 12, 2013(2013-10-12)), հայ հաղորդավար, «Լույս աշխարհի» կայքի և հեռուստահաղորդման հիմնադիր և վարող։

Ստեփան Քիրեմիջյան
Ծնվել էնոյեմբերի 6, 1944(1944-11-06)
Մահացել էհոկտեմբերի 12, 2013(2013-10-12) (68 տարեկան)
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունլրագրող և հեռուստահաղորդավար

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1944 թվականի նոյեմբերի 6-ին։ 1961-1966 թթ., սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։

Բնակվում էր Լոս Անջելեսում, որտեղից էլ և վարում էր «Լույս աշխարհ» հեռուստահաղորդումը։ «Լույս աշխարհ» հաղորդաշարը 2013 թվականի սկզբից պարբերաբար հեռուստակամուրջ էր իրականացնում Հայաստանի հետ՝ ՀՌԱԿ կենտրոնական գրասենյակի միջոցով։

2013 թվականի հոկտեմբերի 5-ին, Քիրեմիջյանը իր վարած ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ստացած վերքերի հետևանքով, մահացել է հոկտեմբերի 12-ին[1]։ Ըստ ոստիկանության զեկուցագրի, նա իր մեքենայով փակել է ղեկավարությունը կորցրած մեկ այլ մեքենայի մուտքը դեպի ազատուղի, որի հետևանքով տեղի կունենար առավել մեծ աղետ[2]։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել