Ստեփան Փարթամյան

հայ հեռուստահաղորդավար

Ստեփան Փարթամյան (անգլ.՝ Stepan Partamian, արմտ. հայ.՝ Ստեփան Փարթամեան, սեպտեմբերի 16, 1962(1962-09-16), Բեյրութ, Լիբանան), հայ հաղորդավար, արտադրիչ։ «Ձեր կարծիքը», «Բարի լույս» և «Հայը» ծրագրերի հաղորդավարն է, «Հայկական արվեստներ» ընկերության հիմնադիրը։

Ստեփան Փարթամյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1962(1962-09-16) (61 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհայ
Կրոնաթեիզմ
Երկեր"Yes, We Have"[1]
Մասնագիտությունհեռուստահաղորդավար
Կայքpartam.com

Կենսագրություն խմբագրել

Ստեփան Փարթամյանը ծնվել է 1962 թվականին, Բեյրութում։ 1986 թվականին ավարտել է ԱՄՆԿալիֆորնիա նահանգի «Նորթրիջ» համալսարանի ռադիո-հեռուստատեսության բաժինը։ 1990 թվականին հիմնադրել է «Գառնի» երաժշտական ստուդիան, որտեղ ձայնագրել է ավելի քան 50 ձայնասկավառակ՝ Ռուբեն Հախվերդյան, Արմեն Մովսիսյան, Արթուր Մեսչյան, Լիլիթ Պիպոյան, Բելլա Դարբինյան և այլն։ Լոս Անջելեսի հայկական հեռուստատեսությամբ վարել է «Ձեր կարծիքը» «Հայը», «Բարի լույս» հաղորդաշարերը։ Եղել է բազմաթիվ համերգային ծրագրերի պրոդյուսեր։ Հիմնադրել և ղեկավարում է «Հայկական արվեստներ» ընկերությունը, որը կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ և հայ մշակույթին նվիրված երեկոներ[2]։ Ստեղծել է PARTAM all things Armenian App-ը՝ ճամփորդական ուղեցույցը, որում վավերագրված են տեղեկություններ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայկական վայրերի վերաբերյալ՝ լուսանկարներում ու տեղայնքով[3]։

2009 թվականին հրատարակել է "Yes, We Have" (Այո, մենք ենք) հայի ինքնությունը փաստող գիրքը, որտեղ ներկայացված են ԱՄՆ-ում զգալի ներդրումներ ունեցող հայազգի 700 ամերիկացիների կենսագրականներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Yes, We Have - Expanded By Stepan Partamian, 800-page book on Armenian-American achievements
  2. «Ստեփան Փարթամյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  3. PARTAM all things Armenian
  4. Ամերիկան Հայաստանի մարզերից մեկն է. Ստեփան Փարթամյան

Արտաքին հղումներ խմբագրել