Ստեփան Պողոսյան (մանկավարժ)

հայ մանկավարժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Պողոսյան (այլ կիրառումներ)

Ստեփան Հակոբի Պողոսյան (1912, Անգեղակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1996), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ։

Ստեփան Պողոսյան
Ծնվել է1912
ԾննդավայրԱնգեղակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1996
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ստեփան Պողոսյանը ծնվել է 1912 թվականին, Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում։ 1931 թվականին ավարտել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը և 1931-1932 թվականներին աշխատանքի է անցել Անգեղակոթի միջնակարգ դպրոցում, որպես ուսմասվար և քիմիայի ու կենսաբանության ուսուցիչ։ 1930-1940 թվականներին աշխատել է նույն շրջանի Շաղաթի միջնակարգ դպրոցում, սկզբում՝ ուսմասվար, իսկ հետո՝ տնօրեն։ Սովորել և ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի քիմիայի և կենսաբանության ֆակուլտետը[1]։

1939 թվականին Պողոսյանը զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել Միջինասիական զինվորական օկրուգում, հրետանային զորամասում։ 1940 թվականին սովորել է քաղաշխատողների դասընթացներում։ Ավարտելուց հետո նշանակվել է 83-րդ լեռնային թուրքմենական հրաձգային դիվիզիայի 67-րդ գնդի 2-րդ մարտկոցի քաղղեկ։ Եղել է գնդի առաջին դիվիզիոնի կուսակցական կազմակերպության քարտուղարը։ 1942 թվականի հոկտեմբերին Պողոսյանը մասնակցել է Հյուսիսային Կովկասի Թամանի թերակղզու, Կերչի ազատագրման մարտերին, կռվել է 1-ին և 4-րդ Ուկրաինական ռազմաճակատներում, մասնակցել Կարպատներում մղված մարտերին։ Ուժգորոդ և Մուկաչով քաղաքների ազատագրման ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է զորամաս և մասնակցել Լեհաստանի, Չեխոսլովակիայի ազատագրմանը։ 1945 թվականին Չեխոսլովակիայի Բռնո քաղաքի ազատագրման ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո ընտրվել 174-րդ առանձին գումարտակի կուսակցական կազմակերպության քարտուղար[1]։

Մարտական ծառայությունների համար Պողոսյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով, «Կովկասի պաշտպանության համար» և «1941-1942 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով[1]։

1946 թվականին բանակից զորացրվելուց հետո աշխատել է Սիսիանի շրջանի Բազարչայի միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1954 թվականին Պողոսյանը տեղափոխվել է Երևան և երկար տարիներ քիմիա դասավանդել երկաթգծի համամիութենական հեռակա ինստիտուտի Երևանի մասնաճյուղում, մայրաքաղաքի Նալբանդյանի և № 70 միջնակարգ դպրոցներում։ Բազմիցս արժանացել է մեդալների և պատվոգրերի։ 1979 թվականին անցել է կենսաթոշակի[1]։

Մահ խմբագրել

Ստեփան Պողոսյանը մահացել է 1996 թվականին։ Թաղված է Չարբախի գերեզմանոցում[2]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
  2. «The memorial of Poghosyan Stepan (Ստեփան Պողոսյան Հակոբի) buried at Yerevan's Charbakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.