Ստեփան Չալաբյան

հայ հեղափոխական

Ստեփան Հովհաննեսի Չալաբյան (1896 Աստրախան - 1921, Դարալագյազ), Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման մասնակից, ԽՄԿԿ անդամ (1918

Ստեփան Չալաբյան
Ծնվել է1896
Մահացել է1921
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ

Ավարտել է Աստրախանի Սոբոլևյան ռեալական, ապա՝ Ալեքսեևյան ռազմական, ուսումնարանները, սովորել՝ Լազարյան ճեմարանում։ 1916 թվականին զորակոչվել է բանակ, 1917 թվականին ծառայել է Աստրախանում, բոլշևիկյան ագիտացիա տարել գնդի զորամասերում, մասնակցել զինվորական հուզումներին, ընտրվել զինվոր, քաղաքացիական կոմիտեի անդամ։

1917 թվականի ամռանը ձերբակալվել է և ուղարկվել ռումինական ռազմաճակատ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ընտրվել է Կովկասյան 2-րդ կորպուսի կորպուսային կոմիտեի անդամ, դարձել նրա նախագահը։ 1918 թվականի մարտին վերադարձել է Աստրախան, նշանակվել ֆինանսական, կոմիտեի կոլեգիայի անդամ, ընտրվել կուսակցության Աստրախանի կոմիտեի քարտուղար։ 1918 թվական հոկտեմբերին գործուղվել է Սարատով և 12-րդ բանակի կազմում մասնակցել դենիկինյան զորքերի դեմ կռիվներին։ Աստրախանի պաշտպանության օրերին եղել է քաղաքի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ Կիրովի անձնական քարտուղարը և 11-րդ բանակի քաղշտաբի հրահանգիչ։ 1919 թվականի սեպտեմբերին նշանակվել է Չալաբյան 11-րդ բանակի 7-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի քաղաքական կոմիսար, ապա՝ 28-րդ գնդի կոմիսար։

1919 թվականի վերջին ուղարկվել է Ադրբեջան։ 1921 թվականին մասնակցել է Հայաստանի քաղաքացիական կռիվներին և սպանվել։

Աստրախանի փողոցներից մեկը կոչվում է Չալաբյանի անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 660