Ստեփան Ներսիսյան
քաղաքական գործիչ
Ներսիսյան Ստեփան Սարգսի (սեպտեմբերի 20, 1892, գյուղ Վերին Ագուլիս (Նախիջևանի ՀԽՍՀ Օրդուբադի շրջանում) հունիսի 20, 1965), հայ խորհրդային պատմաբան, մանկավարժ։ Դոցենտ 1930։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1946)։
Ստեփան Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1892[1] |
Մահացել է | հունիսի 20, 1965[1] (72 տարեկան) |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կենսագրություն Խմբագրել
Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետը (1918)։ 1921-1922 թվականներին եղել է ՀԽՍՀ ժողկոմսովետին կից անգրագիտության վերացման կենտրոնական հանձնաժողովի նախագահ։ 1924 թվականին հրավիրվել է Երևան ի համալսարան։ 1938-1952 թվականներին եղել է հին աշխարհի պատմության ամբիոնի վարիչ։ Դասավանդել է Հին Հունաստանի, Հին Հռոմի, միջին դարերի, Ռուսաստանի պատմություն, աղբյուրագիտություն ու պատմագրություն։ ՀԽՍՀ 3 գումարման Գերագույն խորհուրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 260)։ |