Ստեփան Մնացականյան (ճարտարապետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Մնացականյան (այլ կիրառումներ)
Ստեփան Խաչատուրի Մնացականյան (նոյեմբերի 5, 1917, Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ - 1994, Երևան, Հայաստան), հայ խորհրդային ճարտարապետ։ Ճարտարապետության դոկտոր (1967), պրոֆեսոր։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ[1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Գերմանա-խորհրդային ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») մասնակից[1]։
Ստեփան Մնացականյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Ստեփան Խաչատուրի Մնացականյան |
Ծնվել է | նոյեմբերի 5, 1917 |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ |
Մահացել է | 1994 |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Կրթություն | ՀԱՊՀ (1941) |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ |
Պարգևներ |
Ինժեներ-շինարար Սեդա Պետրոսյանի ամուսինը։
Կենսագրություն խմբագրել
1941 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։
Մասնակցություն պատերազմին խմբագրել
Մնացականյանը ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել է ռազմաճակատ։ Կույբիշևի անվան ռազմա-ինժեներական ակադեմիայի դասընթացները լեյտենանտի կոչումով ավարտելուց հետո, Ստալինգրադի, ապա Բելգորոդի մարզում եղել է կամրջաշինարարական վաշտի հրամանատար։ Դնեպրի վրա (Իզդեշկովո կայարանի մոտ) նրա անմիջական նախագծով և ղեկավարությամբ 1943 թվականին մի քանի կամուրջներ են կառուցվել, որոնք նպաստել են 2-րդ Ուկրաինական ռազմաճակատի զորքերը դեպի արևմուտք տեղափոխելուն և գերմանական ելուզակներին ջախջախիչ հարված հասցնելուն։ Նա քաջաբար է իրեն դրսևորել Դանուբի գետանցման և Բուդապեշտի ազատագրման համար ծավալված մարտերում, որի համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1944 թվականի օգոստոսին մասնակցել է Յասսի-Քիշնևյան մարտերին, Ռումինիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի և Հունգարիայի ազատագրության համար ծավալված գործողություններին, կազմակերպել է զորքերի գետանցումները Պրուտի, Տիսայի և Դանուբի վրայով։ Մնացականյանը զորացրվել է պատերազմի ավարտից հետո[2]։
Գործունեություն խմբագրել
1950 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում, 1965-1994 թթ.՝ կերպարվեստի բաժնի վարիչ։
Մնացականյանն ուսումնասիրել է պատմական հայ ճարտարապետության կենտրոնագմբեթ կառույցների ձևերի էվոլյուցիան՝ հիմք ունենալով Զվարթնոցի համակարգը։ Մնացականյանի գիտական աշխատանքների մյուս կարևոր արդյունքը հայ ճարտարապետության Սյունիքի դպրոցի հետազոտումն ու նրա գիտական հիմնավորումն է։
Գրքեր խմբագրել
- "Архитектура армянских притворов". Ереван, 1952.
- Հայաստանի գյուղական բնակավայրերի ճարտարապետությունը, Երևան։ 1956։
- Սյունիքի հայկական ճարտարապետության դպրոց, Երևան, 1960։
- Հայկական ճարտարապետության պատմության ակնարկ, 1964։
- Հաղպատ, Միլան, 1968 (իտալերեն, անգլերեն)։
- "О некоторых вопросах истории армянской архитектуры". Ереван, 1969.
- Նիկողայոս Մառն ու հայկական ճարտարապետությունը, Երևան, 1969։
- Երևանն ու նրա շչջակայքը. ճարտարապետական հուշարձաններ, Երևան, 1971։
- "Звартноц". Москва, 1971.
- Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները, Երևան, 1971։
- "Памятники архитектуры в Советской Армении". Ленинград, 1971.
- "Армянский светский рельеф IX-XIV вв.". Ереван, 1976 (հայերեն)։
- "Архитектурные памятники в Советской Армении". Москва, 1978 (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն).:
- "Очерки по истории архитектуры древней и средневековой Армении". Ереван, 1978.
- "Искусство средневековой Армении". Берлин, 1981; Вена - Мюнхен, 1982 (գերմաներեն, անգլերեն)։
- "Каменных дел мастера". Ереван, 1982:
- Ախթամար, Երևան, 1983։
- Ախթամար, Հելսինկի, 1985 (հայերեն) , Հելսինկի, 1986 (անգլերեն)։
- Սևան, Միլան, 1987 (իտալերեն, անգլերեն)։
- "Крестово-купольные композиции Армении и Византии Y-YII вв.". Ереван, 1989.
Պարգևներ խմբագրել
- Կարմիր աստղի շքանշանակիր[1]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Члены союза»։ uaa.am (ռուսերեն)։ Վերցված է 2018-02-19(չաշխատող հղում)
- ↑ Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 652)։ |