Ստեփան Մարգարյան (մեքենագետ)

հայ մեքենագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Մարգարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ստեփան Ենոքի Մարգարյան (օգոստոսի 31, 1930(1930-08-31), Երևան, ԽՍՀՄ), հայ մեքենագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1976): ՀԳԳԱ ակադեմիկոս (1994): Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ընդգրկվել է «20-րդ դարի նշանավոր մարդ» անվանական պարգևատրման ցանկում։

Ստեփան Մարգարյան
Ծնվել էօգոստոսի 31, 1930(1930-08-31) (93 տարեկան)
ԾննդավայրԵրևան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1955)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1971)
Մասնագիտությունմեքենագետ
ԱշխատավայրԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ և Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
ԵրեխաներԱրմեն Մարգարյան

Արմեն Մարգարյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Ստեփան Մարգարյանը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 31-ին, Երևան քաղաքում։ 1955 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` «ինժեներ-մեխանիկի» որակավորմամբ։ 1961-1972 թվականներին եղել է Գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ, 1972-1978 թվականներին՝ Գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման հայկական գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ, 1978-1994 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման ամբիոնի վարիչ,1994-2008 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ամբիոնի վարիչ, 2008 թվականից՝ ՀԱԱՀ Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ամբիոնի պրոֆեսոր[1]։

Գիտական հետազոտությունները վերաբերում են կերարտադրության և անասնապահության մեքենայացմանը, նրա ղեկավարությամբ ստեղծվել և արտադրությունում ներդրվել են երեք տասնյակից ավելի նոր տեխնոլոգիաներ ու մեքենաներ, այդ թվում` ԽՍՀՄ-ում առաջին բրիկետավորող կոմբայնը, բրիկետավորող, հատիկավորող սարքավորումների ՕՊԿ-2 հավաքածուում կերի խառնիչը, լեռնային մոդիֆիկացիայի կթի ագրեգատը, օրգանական պարարտանյութեր ցրող սարքավորումը և այլն։ Հայաստանի պայմանների համար Ս.Ե. Մարգարյանը նախագծել է քար, գոմաղբ, թռչնաղբ հավաքող մեքենաներ, գոմաղբի (թռչնաղբի) աերոբ, անաերոբ և կենսաբանական մշակման կատարելագործված տեխնոլոգիաներ ու մեքենաներ, տարբեր կերատեսակների մանրացման փոքրաչափ և ունիվերսալ մեքենաներ, խոնավ կերախառնուրդների ու գոմաղբածղոտային խառնուրդի հատիկավորման արտադրամասեր և այլն։ Հեղինակ է շուրջ 400 գիտական հոդվածի, 9 գրքի, ստացել է 56 հեղինակային վկայագիր, 18 արտոնագիր, 4 պատենտ (Ֆրանսիայում, Կանադայում, ԳՖՀ-ում և ԳԴՀ-ում)։

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան
  • Մեդալներ և պատվոգրեր

Անդամակցություն խմբագրել

  • ՀՀ Ֆերմերների ազգային միության նախագահության անդամ (1998)

Երկեր խմբագրել

  • Ուսումնական ձեռնարկ «Անասնապահական ֆերմաների մեքենայացում» առարկայից լաբորատոր աշխատանքներ կատարելու համար։ Ուսումնական ձեռնարկ / Ս. Ե. Մարգարյան, Գ. Հ. Դանիելյան, Լ. Գ. Անտոնայան, խմբ.` Ս. Ռ. Պետրոսյան, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ամբիոն։ Երևան, ՀԱԱՀ, 2015[2]։
  • Մեթոդական ցուցումներ «Անասնապահական ֆերմաների մեքենայացում» առարակայից լաբորատոր աշխատանքներ կատարելու համար / Ս. Ե. Մարգարյան, Օ. Հ. Հովհաննիսյան, Ա. Գ. Մազմանյան, Գ. Լ. Վարդանյան։ Երևան, ՀՊԱՀ, 2011[3]։
  • Մեթոդական ցուցումներ «Անասնապահական ֆերմաների մեքենայացում» առարկայից լաբորատոր աշխատանքներ կատարելու համար։ Հովհաննիսյան Օ. Հ, Դանիելյան Գ. Վ., Գիշյան Հ. Հ., ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ագրարային համալսարան։ Երևան, ՀՊԱՀ, 2010[4]։
  • Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում։ Ուսումնական ձեռնարկ, Մարգարյան, Ստեփան Ենոքի, Պապյան, Սերյոժա Խաչատուրի, Երևան, «Մեկնարկ» ՍՊԸ, 2007[5]։
  • Կերի նախապատրաստման մեքենաներ (Տեխնոլոգիա, կառուցվածք, տեսություն և հաշվարկ), Թարվերդյան Արշալույս Պողոսի, Մարգարյան Ստեփան Ենոքի։ Երևան, ՀՊԱՀ, 2006[2]։
  • Անասնապահության մեքենայացման գիտատեխնիկական առաջընթացը / Ս. Ե. Մարգարյան, Պատ. խմբ.՝ Շ. Ս. Թայիրյան։ ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերություն։ Երևան, Ա. հ., 1988[6]:
  • Մեթոդական ցուցումներ «Անասնապահության մեքենայացում և էլեկտրիֆիկացում» առարկայի կուրսային նախագծի կատարման համար /Պետական ագրոարդյունաբերական կոմիտե ՍՍՀՄ | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, Գյուղատնտեսական արտադրության մեքենայացման և էլեկտրիֆիկացման ամբիոն։ Երևան, Ա. հ., 1987[7]:
  • Մեթոդական ցուցումներ «Աշխատանքի պաշտպանություն» առարկան ուսումնասիրելու և ստուգողական աշխատանք կատարելու համար։ (1506 - «Անասնաբուծություն» և 1507 - «Անասնաբուժություն» մասնագիտություններ հեռակա ուսուցման ուսանողների համար), ԽՍՀՄ Պետական ագրոարդյունաբերական կոմիտե | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, Գյուղատնտեսության արտադրության մեքենայացման և էլէկտրաֆիկացման ամբիոն, Երևան։ Ա. հ., 1986[8]:
  • Մեթոդական ցուցումներ «Անասնապահության մեքենայացում» առարկան ուսումնասիրերու և ստուգողական աշխատանք կատարելու համար։ (1507-«Անասնաբուժություն» Պետական ագրոարդյունաբերական կոմիտե ՍՍՀՄ | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, Գյուղատնտեսական արտադրության մեքենայացման և էլեկտրիֆիկացման ամբիոն։ Երևան, Ա. հ., 1986[9]:
  • Շահումյանի շրջանի Հաղթանակ գյուղի անասնապահական ֆերմայի փորձը / Ս. Ե. Մարգարյան։ Երևան, «Հայաստան», 1975[10]։
  • Գյուղական հնարագետներին գյուտարարության և ռացիոնալիզացիայի մասին։ Տեղեկատու / Թարգմ.՝ Ս. Ե. Մարգարյան, ՀՍՍՀ Մինիստրների սովետի հանրապետ. միավորում «Հայգյուղտնտտեխնիկա»։ Երևան, Ա. հ., 1967[11]:
  • Անասնապահական ֆերմաների մեքենայացման փորձը։ Երևան, «Հայաստան», 1965[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 60-61։
  2. 2,0 2,1 Թարվերդյան, Արշալույս Պողոսի; Մարգարյան, Ստեփան Ենոքի (2006). Կերի նախապատրաստման մեքենաներ։ Տեխնոլոգիա, կառուցվածք, տեսություն և հաշվարկ. Երևան: ՀՊԱՀ. ISBN 9789994152261.
  3. Մարգարյան, Ստեփան Ենոքի; Հովհաննիսյան, Օ Հ; Մազմանյան, Ա Գ; Վարդանյան, Գ Լ; Կրթության և գիտության նախարարություն ՀՀ; Հայաստանի պետական ագրարային համալսարան, eds. (2011). Մեթոդական ցուցումներ «Անասնապահական ֆերմաների մեքենայացում» առարակայից լաբորատոր աշխատանքներ կատարելու համար. Երևան: ՀՊԱՀ.
  4. Մարգարյան, Ստեփան Ենոքի; Հովհաննիսյան, Օ Հ; Դանիելյան, Գ Վ; Գիշյան, Հ Հ; Կրթության և գիտության նախարարություն ՀՀ; Հայաստանի պետական ագրարային համալսարան, eds. (2010). Մեթոդական ցուցումներ «Անասնապահական ֆերմաների մեքենայացում» առարկայից լաբորատոր աշխատանքներ կատարելու համար. Երևան: ՀՊԱՀ.
  5. Մարգարյան, Ստեփան Ենոքի; Պապյան, Սերյոժա Խաչատուրի (2007). Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: «Մեկնարկ» ՍՊԸ. ISBN 9789993047612.
  6. Մարգարյան, Ստեփան Ենոքի (1988). Թայիրյան, Շ Ս (ed.). Անասնապահության մեքենայացման գիտատեխնիկական առաջընթացը. "Գիտելիք" ընկերություն ՀՍՍՀ. Երևան: Ա.հ.
  7. Մարգարյան, Ստեփան Ենոքի; Պետական ագրոարդյունաբերական կոմիտե ՍՍՀՄ; Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, eds. (1987). Մեթոդական ցուցումներ "Անասնապահության մեքենայացում և էլեկտրիֆիկացում" առարկայի կուրսային նախագծի կատարման համար. Երևան: Ա. հ.
  8. Մարգարյան, Ստեփան Ենոքի; Պետական ագրոարդյունաբերական կոմիտե ՍՍՀՄ; Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, eds. (1986). Մեթոդական ցուցումներ "Աշխատանքի պաշտպանություն" առարկան ուսումնասիրելու և ստուգողական աշխատանք կատարելու համար։ 1506 - «Անասնաբուծություն» և 1507 - «Անասնաբուժություն» մասնագիտությունների հեռակա ուսուցման ուսանողների համար. Երևան: Ա. հ.
  9. Մարգարյան, Ստեփան Ենոքի; Պետական ագրոարդյունաբերական կոմիտե ՍՍՀՄ; Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, eds. (1986). Մեթոդական ցուցումներ "Անասնապահության մեքենայացում" առարկան ուսումնասիրերու և ստուգողական աշխատանք կատարելու համար։ 1507-"Անասնաբուժություն" մասնագիտության հեռակա ուսուցման 4-րդ կուրսի ուսանողների համար. Երևան: Ա. հ.
  10. Մարգարյան, Ստեփան Ենոքի (1975). Շահումյանի շրջանի Հաղթանակ գյուղի անասնապահական ֆերմայի փորձը. Երևան: Հայաստան.
  11. Մինիստրների սովետի հանրապետական միավորում «Հայգյուղտնտտեխնիկա» ՀՍՍՀ, ed. (1967). Գյուղական հնարագետներին գյուտարարության և ռացիոնալիզացիայի մասին։ Տեղեկետու. Translated by Մարգարյան, Ստեփան Ենոքի. Երևան: Ա. հ.
  12. Մարգարյան, Ստեփան Ենոքի (1965). Անասնապահական ֆերմաների մեքենայացման փորձը. Երևան: Հայաստան.