Ստեփան Կուրտիկյան (լեզվաբան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Կուրտիկյան (այլ կիրառումներ)
Ստեփան Հարությունի Կուրտիկյան (1863[1][2], Բուրսա, Օսմանյան կայսրություն[1][2] - հունվարի 25, 1944[2], Ստամբուլ, Թուրքիա[1][2]), հայ լեզվաբան, թարգմանիչ, մանկավարժ։
Ստեփան Կուրտիկյան | |
---|---|
Ծնվել է | 1863[1][2] Բուրսա, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | հունվարի 25, 1944[2] Ստամբուլ, Թուրքիա[1][2] |
Բնակության վայր(եր) | Կոստանդնուպոլիս[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան, թարգմանիչ և դասավանդում |
Տիրապետում է լեզուներին | արևմտահայերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն և գրաբար |
Կենսագրություն Խմբագրել
Ավարտել է Բուրսայի Գևորգյան վարժարանը, 1890-1895 թվականներին եղել է նույն վարժարանի տնօրենը։ 1895 թվականից ապրել է Կոստանդնուպոլիսում, զբաղվել գրական-մանկավարժական գործունեությամբ։ Դասավանդել է թուրքերեն, պարսկերեն, արաբերեն և գրաբար, ստեղծագործել այդ լեզուներով, աշխատակցել «Արևելք», «Բյուզանդիոն», «Բյուրակն», «Ճերիտիեի շարժիե» պարբերականներին, գրել հատկապես հայ-պարսկական լեզվական առնչությունների վերաբերյալ հոդվածներ։ 1887 թվականին թուրքերեն թարգմանությամբ հրատարակել է արաբ և պարսիկ բանաստեղծների ու փիլիսոփաների ընտրյալ բանաստեղծություններն ու ասացվածքները։ 1901 թվականին լույս է տեսել Կոստանդնուպոլիսի «Օսմանյան տաղաչափություն» ուսումնասիրությունը (հայերեն), 1929 թվականին՝ «Հիշողություն» բանաստեղծությունների ժողովածուն (թուրքերեն)[3][4]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 6. — էջ 35.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 3.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ «AV Production - Ստեփան Կուրտիկյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-04-ին։ Վերցված է 2019-01-30
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 35)։ |