Ստեփան Լիսիցյանի անվան հ. 34 դպրոց

Երևանի դպրոց

Ստեփան Լիսիցյանի անվան 34 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում[1]։

Ստեփան Լիսիցյանի անվան հ. 34 դպրոց
Ստեփան Լիսիցյան (2).JPG
Տեսակդպրոց
Հիմնադրված էսեպտեմբերի 1, 1944
Անվանված էՍտեփան Լիսիցյան
ՏնօրենՆաիրա Մանուկյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Կենտրոն վարչական շրջան, Տիգրան Մեծի 38

ՊատմությունԽմբագրել

Թիվ 34 դպրոցը բացվել է 1944 թվականի սեպտեմբերի 1-ին՝ որպես արական սեռի երեխաների համար թերի միջնակարգ ռուսական դպրոց՝ տղաների և աղջիկների անջատ ուսուցման անցնելու կապակցությամբ։ Շենքային պայմանների բացակայության պատճառով դասերն անցկացվել են երկու հերթով Երևանի երկաթուղային թիվ 37 դպրոցի շենքում, որն ունեցել է 12 դասարան 400 աշակերտով։ 1944-1954 թթ. դպրոցը եղել է թերի միջնակարգ, 1954-1963 թթ.` միջնակարգ, 1963-1966 թթ.` ութամյա, 1967 թվականից նորից միջնակարգ։ 1945 թվականին դպրոցն անվանակոչվել է Ստեփան Լիսիցյանի անվամբ։ Անվանակոչությունից հետո մինչև իր մահը Ստեփան Լիսիցյանը հաճախ այցելել է դպրոց, հանդիպել աշակերտների և ուսուցիչների հետ։ Մինչ 1992 թվականը ուսուցումն անցկացվել է ռուսաց լեզվով, հետո՝ հայոց լեզվով։

1982 թվականին դպրոցի բակում տեղադրվել է նրա կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։ Կիսանդրին ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել