Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ստեփան Լևոնի Թումանյան (մարտի 26, 1921(1921-03-26)[1], Բերդ, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ[1] - հոկտեմբերի 1, 1984(1984-10-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)[2], ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1965)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1966

Ստեփան Թումանյան
Ծնվել էմարտի 26, 1921(1921-03-26)[1]
ԾննդավայրԲերդ, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ[1]
Մահացել էհոկտեմբերի 1, 1984(1984-10-01) (63 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
ԿրթությունՀԱՊՀ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու (1969)
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական ծառայող
ԱշխատավայրՀԿԿ[1] և ԽՍՀՄ պետպլան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ

Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը (1943)։ Եղել է Երևանի Ս. Կիրովի անվան քիմկոմբինատի տնօրեն (1954-1957, 1961-1971), ՀԽՍՀ Ժողտնտխորհի նախագահի առաջին տեղակալ (1957-1959), ՀԿԿ Կենտկոմի քարտուղար և բյուրոյի անդամ (1959-1961), ՀԽՍՀ Պետպլանի նախագահի առաջին տեղակալ (1971-1973), ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ՀԽՍՀ Պետպլանի նախագահ։ 1977 թվականից ԽՍՀՄ Պետպլանի նախագահի տեղակալ։ Ընտրվել է ՀԽՍՀ 4-9 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Կենսագրություն խմբագրել

Ստեփան Լևոնի Թումանյանը ծնվել է 1921 թվականի մարտի 26-ին, Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի Բերդ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ, Բերդ քաղաք), ծառայողի ընտանիքում[3][4]։ Ստեփանը դեռ նախադպրոցական է եղել, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան[5]։

Ստեփան Թումանյանն ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը[5], որից հետո ընդունվել և 1943 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետը՝ որպես ինժեներ-քիմիկոս[6]։ Դեռևս Պոլիտեխնիկական ինստիտուտի վերջին կուրսի ուսանող լինելով՝ 1942 թվականին Թումանյանն աշխատանքի է ուղարկվել ԽՍՀՄ Քիմիական արդյունաբերության նախարարության Երևանի Ս. Մ․ Կիրովի անվան քիմիական կոմբինատ[7]։ Հայրենական մեծ պատերազմի դժվարին ժամանակաշրջանում ընդհատվել է գործարանի նյութատեխնիկական մատակարարումը։ Թումանյանը կոմբինատի ինժեներների կոլեկտիվի հետ լուծել է կարբիդի արտադրության հարցը՝ բացակայող անտրացիտի փոխարեն օգտագործելով անորակ քարածուխ[8]։ Լավագույն կողմերով դրսևորելով իրեն՝ շուտով Թումանյանը նշանակվել է արտադրական բաժնի պետի տեղակալ, որից հետո՝ պետ, ապա՝ արտադրության պետ[9]։ 1945 թվականին ընդունվել է ՀամԿ(բ)Կ/ԽՄԿԿ շարքերը, որից հետո դարձել է կոմբինատի ՀամԿ(բ)Կ կուսակցական կազմակերպիչը[6][9]։

1952 թվականին Ստեփան Թումանյանը պետական աշխատանքի է անցել Երևանի խոշոր արդյունաբերական շրջանում՝ նշանակվելով ՀԿԿ Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար, որից հետո՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի պետ։ 1954 թվականին նշանակվել է Երևանի քիմիական կոմբինատի տնօրեն և պաշտոնավարել մինչև 1957 թվականը։ 1957 թվականին նշանակվել է ՀԽՍՀ ժողտնտխորհի նախագահի առաջին տեղակալ՝ ՀԽՍՀ նախարար, իսկ 1959 թվականի հուլիսից մինչև 1961 թվականի փետրվարը եղել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար՝ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ[3][4][6]։

1961 թվականին Ստեփան Թումանյանը կրկին նշանակվել է ԽՍՀՄ Քիմիական արդյունաբերության նախարարության Ս. Մ. Կիրովի անվան Երևանի քիմիական կոմբինատի տնօրենի պաշտոնում[4]։ Թումանյանի ղեկավարության տարիներին կոմբինատը ապահովվել է բնական գազով, որը ծառայել է ոչ միայն որպես վառելիք, այլև հումքի աղբյուր[10]։ Խորհրդային Միությունում առաջին անգամ կոմբինատում մշակվել է բնական գազից ացետիլենի արտադրության տեխնոլոգիա և 1965 թվականին թողարկվել է առաջին արտադրանքը։ 1966 թվականին Երևանի քիմիական կոմբինատը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով[11]։ Նյութերի և տեխնոլոգիական գործընթացների զարգացման հարցերում նշանակալի է եղել գործարանի տնօրեն Ստեփան Թումանյանի գիտական ներդրումը։ Նրա առաջարկած մեթոդները նշվել են հեղինակային իրավունքի վկայականներով[12]։ 1969 թվականին Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան նուրբ քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտում Թումանյանը պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը «Քլորոպրենի հիման վրա նոր պոլիմերային նյութերի և նաիրիտի արտադրության որոշ գործընթացների կատարելագործումը» թեմայով[13]։ Արդյունաբերության մեջ բնական գազի բաղադրության կայունացման մեթոդի մշակման և ներդրման համար Թումանյանը որպես կոլեկտիվի անդամ արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի[14]։ Թումանյանի գլխավորությամբ Երևանի քիմիական կոմբինատը առաջատար դիրքեր է զբաղեցրել Խորհրդային Միության քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների շարքում և հանդիսացել քլորոպրենային կաուչուկի ամենամեծ մատակարարը։ Ութերորդ հնգամյա պլանի ընթացքում (1966-1970) գործարանի արտադրական հզորությունն ավելի քան կրկնապատկվել է և գործարանի կոլեկտիվը ժամանակից շուտ կատարել է հնգամյա պլանը[15]։ Թումանյանը մեծ ուշադրություն է դարձրել քիմիական կոմբինատի աշխատողների կուլտուր կենցաղային և սպասարկման հաստատությունների ստեղծմանը։ Նրա ջանքերով Արզական գյուղում կազմակերպվել է կոմբինատի առողջարանի (1958-1961, նախագծի հեղինակ՝ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան) և Երևանում կոմբինատի հիվանդանոցի նոր շենքի կառուցումը[16]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1971 թվականի ապրիլի 20-ի հրամանագրով հնգամյա պլանի առաջադրանքների կատարման գործում ակնառու հաջողության, աշխատանքի առաջադեմ մեթոդների ներդրման և տեխնիկական և արտադրական բարձր ցուցանիշներ ապահովելու համար Ստեփան Լևոնի Թումանյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ[17]։

1971 թվականից Թումանյանը կրկին անցել է պետական աշխատանքի։ Թումանյանը մինչև 1973 թվականի փետրվարը զբաղեցրել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի Պետպլանի կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ 1973 թվականի փետրվարից մինչև 1977 թվականի փետրվարը Թումանյանը եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի Պետպլանի կոմիտեի նախագահ, միաժամանակ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ 1977 թվականին Թումանյանը դարձել է ԽՍՀՄ պետպլանի կոմիտեի նախագահի տեղակալ և պաշտոնավարել մինչև 1979 թվականը։ 1979 թվականի հոկտեմբերից Թումանյանը կրկին եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ[6][18]։

Թումանյանն ընտրվել է ՀԽՍՀ IV-X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր նախ՝ Երևան քաղաքի Չեխովի թիվ 12 ընտրատարածքից, որից հետո՝ Մայակովսկու թիվ 114 և Լենինականի Շաումյանի թիվ 134 ընտրատարածքից[19][18]։ Եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արդյունաբերության, տրանսպորտի և կապի հանձնաժողովի նախագահը[4]։ Թումանյանը եղել է ԽՄԿԿ XXIII համագումարի պատվիրակ։

Ստեփան Թումանյանը մահացել է 1984 թվականին, Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում[20]։

Պարգևներ խմբագրել

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1971 թվականի ապրիլի 20-ի հրամանագիր, Լենինի շքանշան և «Մուրճ և մանգաղ» մեդալ)՝ հնգամյա պլանի առաջադրանքների կատարման գործում ակնառու հաջողությունների, աշխատանքի առաջադիմական մեթոդների ներդրման և բարձր տեխնիկական ու արտադրական ցուցանիշների ապահովման համար[17],
  • Լենինի շքանշան (22.02.1966)[17],
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ (5.11.1954)[17],
  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (1972), արդյունաբերության մեջ բնական գազի բաղադրության կայունացման մեթոդի մշակման և ներդրման համար[14],
  • ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ[19]։

Գրականություն խմբագրել

  • Степан Левонович Туманян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 10-ый созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 10-րդ գումարում. — Ер.: изд-во Верховный Совет Армянской ССР, 1981. — С. 61. — 194 с.
  • Туманян Степан Левонович // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1978. — Т. 4. — С. 237. — 720 с.
  • Степан Левонович Туманян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 9-ый созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 9-րդ գումարում. — Ер.: изд-во Верховный Совет Армянской ССР, 1976. — С. 61. — 182 с.
  • Степан Левонович Туманян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 8-ой созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 8-րդ գումարում. — Ер.: изд-во Верховный Совет Армянской ССР, 1972. — С. 52. — 178 с.
  • Шаирян Э. Дорогой дерзаний = Խիզախումների ճանապարհով. — Ер.: Айастан, 1972. — 30 с. — (Наши Герои Социалистического Труда).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 667. — 688 с.
  3. 3,0 3,1 Армянская советская энциклопедия, 1978, էջ 237
  4. 4,0 4,1 4,2 4,3 Депутаты Верховного Совета Армянской ССР, 1972, էջ 52
  5. 5,0 5,1 Шаирян, 1972, էջ 8
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Туманян Степан Левонович». Справочник по истории Коммунистической партии и Советского Союза. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  7. Шаирян, 1972, էջ 8—9
  8. Шаирян, 1972, էջ 9
  9. 9,0 9,1 Шаирян, 1972, էջ 10
  10. Шаирян, 1972, էջ 12
  11. Шаирян, 1972, էջ 13
  12. Шаирян, 1972, էջ 14
  13. Туманян С. Л. Создание новых полимерных материалов на основе хлоропрена и совершенствование некоторых процессов производства наирита: доклад по совокупности опубликованных работ, представленный на соискание учёной степени кандидата технических наук. № 351. — М.: Московский институт тонкой химической технологии имени М. В. Ломоносова, 1969. — 51 с.
  14. 14,0 14,1 Лауреаты Государственной премии Армянской ССР // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 677. — 688 с.
  15. Шаирян, 1972, էջ 17—18
  16. Шаирян, 1972, էջ 18—20
  17. 17,0 17,1 17,2 17,3  Ստեփան Թումանյան «Երկրի հերոսներ» կայքում
  18. 18,0 18,1 Депутаты Верховного Совета Армянской ССР, 1981, էջ 61
  19. 19,0 19,1 Депутаты Верховного Совета Армянской ССР, 1976, էջ 61
  20. «Степан Левонович Туманян». hush.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Թումանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 237