Ստեփան Պավելի Զելինսկի, (օգոստոսի 13, 1847(1847-08-13)[1], Յարըմջա, Նախիջևանի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 22, 1904(1904-10-22), Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան։

Ստեփան Զելինսկի
Ծնվել էօգոստոսի 13, 1847(1847-08-13)[1]
Յարըմջա, Նախիջևանի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 22, 1904(1904-10-22) (57 տարեկան)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Բնակության վայր(եր)Թբիլիսի, Երևան և Սուխում
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունազգագրագետ, տնտեսագետ և պատմաբան
Հաստատություն(ներ)Հռիփսիմյան իգական գիմնազիա
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1843 թվականի օգոստոսի 1-ին՝ ծագումով սավրեցի հայ ծնողների ընտանիքում։ Կնքվելով հայ առաքելական եկեղեցում՝ ստացել է Սամսոն անունը, սակայն հայրը ուղղափառ եկեղեցի դիմելով՝ վերստին մկրտել է և անվանել Ստեփան։

1866 թվականին ավարտել է Նախիջևանի գավառական գիմնազիան, 1870 թվականին՝ Թիֆլիսի Ալեքսանդրյան ինստիտուտը և նշանակվել Զաքաթալայի գավառական ուսումնարանի ուսուցիչ։ 1872 թվականին տեղափոխվել է Երևան՝ որպես պրոգիմնազիայի և Հռիփսիմյան օրիորդաց դպրոցի ուսուցիչ։

Տիրապետել է հայերեն, ռուսերեն, արևելյան ու եվրոպական մի քանի լեզուների։ 1883 թվականին տեղափոխվել է Սուխում, որտեղ ժանդարմական վարչությունը նրա դեմ քաղաքական մեղադրանք հարուցելով՝ ստիպել է թողնել պաշտոնը։ Որոշ ժամանակ անց Զելինսկին նշանակվել է Թիֆլիսի պետական կալվածների նախարարության պաշտոնյա։ Պաշտոնական գործերով եղել է Երևանի, Նախիջևանի, Օրդուբադի, Դարալագյազի, Զանգեզուրի, Շամախիի, Լենքորանի և այլ գավառներում, ձեռնարկել Անդրկովկասի ազգաբնակչության կենցաղին վերաբերող նյութերի հավաքմանը[2]։

1882 թվականին ռուս գրող և պատմաբան Դ․ Լ․ Մորդովցևի հետ մասնակցել է Արարատ կատարած վերելքին։ Մասնակցել է Թիֆլիսի հնախոսական ժողովի աշխատանքներին, եղել Հայոց բարեգործական ընկերության, Ռուսաց արքայական այգեգործական ընկերության Կովկասյան բաժանմունքի, Կայսերական ազգագրական ընկերության անդամ[3]։

Մահացել է 1904 թվականի հոկտեմբերի 22-ին՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո։

Մամուլում («Արձագանք», «Մշակ») տպագրվել են Զելինսկու՝ Նախիջևանի գավառի հայերի կենցաղին, ժողովրդական բժշկությանը, Անդրկովկասի այգեգործությանը և այլ հարցերի նվիրված հոդվածներ։ Ազգագրական ուսումնասիրություններից կարևոր են XIX դարի վերջին Անդրկովկասի արքունական գյուղացիների տնտեսական վիճակին և կենցաղին նվիրված նրա աշխատությունները։ Զելինսկու ուսումնասիրությունների մեծ մասն անտիպ են[2]։

ԵրկերԽմբագրել

  • Մանկական խաղեր, «Արձագանք», 1890» № 5։
  • Исследование экономического быта гос․ крестьян в Зангезурском уезде․․#․, Тифлис, 1886.
  • Племенной состав, религия и происхождение гос․ крестьян Закавказского края, Свод материалов по изучению эконо–мического быта гос․ крестьян Закавказского края, т․ 1, Тифлис, 1887.
  • Экономический быт гос․ крестьян в Шорагяле Александро- польского уезда Эриванской губернии, Тифлис, 1893.
  • Народно-юридические обычаи у армян Закавказского края, Тифлис, 1899․

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=4234
  2. 2,0 2,1 Երուանդունի (1904-03-09)։ «Ստեփան Զելինսկի»։ Ազգագրական հանդէս № 12: 306։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-26-ին։ Վերցված է 2016-08-18 
  3. Հայ (1904-09-01)։ «Ստեփան Զելինսկի»։ Լումայ 5: 222։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-16-ին։ Վերցված է 2020-07-15 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 681