Ստեփան Եգիզարով
Ստեփան Քրիստափորի Եգիզարով (դեկտեմբերի 20 1864 (հունվարի 1 1865), Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - 1938), հայ օպերային երգիչ (բաս - բարիտոն)։
Ստեփան Եգիզարով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20 1864 (հունվարի 1 1865) |
Ծննդավայր | Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1938 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | երգիչ |
Կենսագրական
խմբագրելՍտեփան Եգիզարովը ծնվել է Դերբենտում Եվդա Օսիպովայի և Խաչատուր ( Քրիստափոր) Եգիզարովի ընտանիքում։ Ավարտել է Լազարյան ճեմարանը։ 1885 - 1889 թվականներին մշակել է ձայնը Մոսկվայի կոնսերվատորիայում (Էրնստ Տալյաբուէի դասարան), իսկ 1889 - 1891 թվականներին սովորել է Կոմիսարժևսկու օպերայի և դրամատիկական ուսումնարանում։
1891 թվականին մասնակցել է Յարոսլավլում Ֆեոդոր Կոմիսարժևսկու աշակերտների կազմակերպած օպերային հատվածներից համերգին, նույն թվականին Թիֆլիսում ելույթ է ունեցել Մ. Իպոլիտ-Իվանովի ղեկավարած օպերային ընկերության խմբի կազմում՝ «Ֆաուստ» օպերայում (հայերեն)։ Երգել է նաև Կազանում (1892 - 1893), Աստրախանում, Վորոնեժում, Նովոչերկասկում, Պերմում, Արխանգելսկում, Կոստրոմայում, Տոմսկում, Պենզայում, Օրենբուրգում, Սանկտ Պետերբուրգում (1893 թվականին Պանայևսկի թատրոնում, 1898 թվականին «Արկադիա» թատրոնում), Մոսկվայում Մեծ Թատրոնում (Большой театр) 1897 թվականին կատարել է Ամոնսարոյի դերերգը։ 1901 թվականից Սանկտ Պետերբվուրգի Ժողովրդական տան մեներգիչ էր[1]։ Ա. Շաֆերի «Գնչուներ» օպերայի Երիտասարդ գնչուի առաջին մենակատարն է, նաև մասնակցել է «Վոլգայի վրա» օպերայի պրեմիերային։
Ձայնը
խմբագրելՏիրապետել է ուժեղ և գեղեցիկ հնչողության դրամատիկ բարիտոնի, հստակ արտասանությամբ։ Հաջողությամբ ելույթ է ունեցել նաև բասային դերերգեր[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Корганов. Статьи, воспоминания, путевые заметки, библиография. - Ер., 1968. С. 272 (ռուս.)
- Вокально-энциклопедический словарь (ռուս.)