Ստեփանիա դը Բրիեն-Ռուբինյան
Ստեփանիա դը Բրիեն-Ռուբինյան նույնպես հայտնի է որպես՝ Ռիտա (1195-1220), Ռուբինյանների արքայատոհմից Կիլիկիայի արքայադուստր, հետագայում նաև Երուսաղեմի թագուհի։ Եղել է Կիլիկիայի արքա՝ Լևոն Բ-ի ավագ դուստրը։
Ստեփանիա | ||
| ||
---|---|---|
| ||
Ազգություն | հայ | |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ծննդյան օր | 1195 թ. հետո | |
Ծննդավայր | Կիլիկիայի հայկական թագավորություն | |
Վախճանի օր | 1220 թ. հունիս | |
Դինաստիա | Ռուբինյաններ | |
Հայր | Լևոն Բ | |
Մայր | Իզաբելլա Անտիոքացի | |
Ամուսին | Ժան I | |
Զավակներ | Ժան |
Կենսագրություն
խմբագրելՍտեփանիան ծնվել է մոտավորապես 1195 թվականից հետո հայ արքա Լևոն Բ-ի և Անտիքի արքայադուստր Իզաբելլայի ընտանիքում։ Տաս տարեկան հասակում կորցրել է մորը և Լևոնը ամուսնացել է երկրորդ անգամ։
1214 թ. ապրիլին Լևոնը Ստեփանիային ամուսնացրեց Երուսաղեմի արքա Ժան I–ի հետ։ Վերջինիս նախկին կինը՝ Մարիան Ստեփանիայի խորթ մորաքույն էր։ 1216 թ. ծնվում է զույգի առաջնեկ՝ Ժան-Հովհաննը[1]։ 1219 թվականին մահանում է Լևոն Բ-ն, իսկ 1220 թ. Ստեփանիայի ամուսին Ժան I-ը տապալված խաչակրաց արշավանքից մեկ տարի անց մտադրվում է գնալ Կիլիկիա և իր կնոջ գահակալելու պահանջ ներկայացնել հայկական կողմին։ Սակայն մինչև նրա Կիլիկիայի ափերին հասնելը Ստեփանիան իր որդու հետ միասին մահանում են։ Իր կնոջ և որդու մահից հետո դը Բրիենը այլևս իրավունքներ չուներ հայկական գահի նկատմամբ[2][3]։
Գրականություն
խմբագրել- Ռուդ-Կոլլենբերգ։ Ռուբինյանները, Հեթումյանները և Լուզինյանները։ Հայ-Կիլիկյան արքայատոհմերը, Փարիզ, 1963.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Charles Cawley. «JERUSALEM, kings». Medieval Lands. Foundation of Medieval Genealogy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Charles Cawley. «Lords of the Mountains, Kings of (Cilician) Armenia (Family of Rupen)». Medieval Lands. Foundation of Medieval Genealogy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Կլոդ Մութաֆյան // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle//«MEDIACRAT» հրատարակ. էջ. 48 (161) 2009 թ. ISBN 978-5-9901129-5-7