Ստեպտորամֆուս Չերեպանովի

Ստեպտորամֆուս Չերեպանովի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Ստեպտորամֆուս Չերեպանովի
Լատիներեն անվանում
Steptorhamphus czerepanovii


Ստեպտորամֆուս Չերեպանովի (լատին․՝ Steptorhamphus czerepanovii), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

25-55 սմ երկարությամբ միայնակ ցողունով բույս է։ Ցողունային տերևները ամբողջական են, իսկ ծաղկակիրները՝ բարակ։ Սերմիկները էլիպսաձև են, մուգ մանուշակագույն, ամբողջությամբ ծածկված սպիտակ ծծիչանման մազիկներով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում աճում է Երևանի («Խոսրովի անտառ» պետական արգելոց) և Դարեղեգիսի (Հորադիս և Խնձորուտ գյուղերի միջև) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ծովի մակարդակից 1400-1800 մ բարձրությունների վրա, միջին լեռնային գոտում, քարաթափվածքներին։ Ծաղկում է հունիս-հուլիսին և պտղաբերում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, և Հարավային Անդրկովկասի էնդեմիկ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.