Ստեպան Վասիլչենկո

ուկրաինացի գրող, ուսուցիչ, թարգմանիչ

Ստեպան Վասիլչենկո (ուկրաիներեն՝ Степа́н Васи́льович Васильченко, իսկական ազգանունը՝ Պանասենկո[3], դեկտեմբերի 27 1878 (հունվարի 8 1879), Իչնյա, Իչնյանսկի վոլոստ, Բորզնայի գավառ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 11, 1932(1932-08-11)[1][2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի գրող, ուսուցիչ, թարգմանիչ։

Ստեպան Վասիլչենկո
Ծնվել էդեկտեմբերի 27 1878 (հունվարի 8 1879)
ԾննդավայրԻչնյա, Իչնյանսկի վոլոստ, Բորզնայի գավառ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 11, 1932(1932-08-11)[1][2] (53 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԶավակներYuriy Kodak?
Изображение автографа
 Stepan Vasilchenko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ստեպան Վասիլչենկոն ծնվել է 1878 թվականին Չեռնիգովի մարզի Իչնյա քաղաքում, հողազուրկ գյուղացի կոշկակարի ընտանիքում։ 1888-1893 թվականներին սովորել է Իչնյայի տարրական դպրոցում։ Երկու տարի պատրաստվել է՝ ուսուցչական սեմինարիա ընդունվելու համար։ 1895 թվականին ընդունվել է Կորոստիշևի ուսուցչական սեմինարիան, որն ավարտել է 1898 թվականին։ Ուղեգրով մեկնել է դասավանդելու Պոտոկի գյուղի մեկ դասարան ունեցող դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Բոգուսլավ։ Ուսուցչություն է արել Կիևշինեում և Պոլտավշինայում։ Մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ժողովրդական արվեստի, Շևչենկոյի պոեզիայի, համաշխարհային դասականների հանդեպ, ինչը նպաստել է ապագա գրողի կյանքի և գեղարվեստական փորձի հարստացմանը։ Դասավանդման շրջանում (1898-1904) պահել է «Ուսուցչի նշումները» օրագիրը, և այս շրջանում էլ սկսվել է նրա գրական գործունեությունը։ Արտացոլելով հեղափոխական վերելքը, որը 1905 թվականի նախօրեին ընդգրկում է և գյուղը, Վասիլչենկոն իր օրագրում գրառում է.

  Վճռեցի. այսպես ապրել չի կարելի. հարկավոր է կռվել։ Բայց ինչպե՞ս։ Այդ պայքարում որպես զենք ես որոշեցի խոսքը վերցնել։  

1903 թվականի դեկտեմբերի 19-ին (1904, հունվարի 1) առաջին անգամ «Կիևյան թերթում» տպագրել է «Չհանդուրժեցին (Ժողովրդական ուսուցչի կյանքից)» պատմվածքը, «Կիևսկայա պոչտա» լրագրում ռուսերեն տպագրվել է նրա «Ձոն» պատմվածքը։

1904 թվականին Վասիլչենկոն ընդունվել է Գլուխովի մանկավարժական ինստիտուտ, որը լքել է 1905 թվականին և մեկնել Դոնբաս, ուսուցչություն արել Շերբինովկա (այժմ՝ Տորեցկ) գյուղում։

1906 թվականին Դոնբասում Վասիլչենկոն ձերբակալվել է՝ հեղափոխական շարժմանը մասնակցելու համար։ Մեկուկես տարի մնացել է բանտում։ Ազատվելուց հետո իրեն ամբողջովին նվիրել է գրական գործունեությանը։ Նրա երկերը լի են բողոքի ոգով ընդդեմ ժողովրդական մասսաների իրավազրկության, ընդդեմ գյուղացիական հողազրկության, ընդդեմ կրոնի։ Վասիլչենկոյի ստեղծագործության մեջ մեծ տեղ են զբաղեցնում նրա պատմվածքները երեխաների մասին։ Վասիլչենկոն դեմոկրատ գրող է, տաղանդավոր ռեալիստ, նովելի վարպետ[4]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Վասիլչենկոն աշխատել է, որպես թղթակից, ուսուցիչ, մանկատան դաստիարակ։ Պատմվածքներ է գրել խորհրդային թեմայով։

Ստեպան Վասիլչենկոն մահացել է 1932 թվականին Կիևում։ Թաղված է Բայկովո գերեզմանատանը[5]։

Գրականություն խմբագրել

  • Письменники Радянської України: Біобібліографічний довідник / Упорядники Олег Килимник, Олександр Петровський. - К.: Радянський письменник, 1970. - С. 60.
  • Деркач Б. А. Васильченко Степан Васильович // Українська літературна енциклопедія. - Т. 1. - К., 1988. - С. 278-279.
  • Проценко Л. А. Київський некрополь : путівник-довідник / Людмила Проценко. - К. : Український письменник, 1994. - С. 98-99.
  • Денисенко Г. Г. Васильченко Степан Васильович // Енциклопедія історії України : у 10 т. / редкол.: В. А. Смолій (голова) та ін. ; Інститут історії України НАН України. - Київ : Наукова думка, 2003. - Т. 1 : А - В. - 688 с. : іл. - С. 447-448.
  • Антоненко-Давидович Б. На шляхах і роздоріжжях: Спогади. Невідомі твори. - К.: Смолоскип, 1999. - С. 60-61.
  • Шевчук В. Теплий талант Степана Васильченка // Наука і культура. Україна: Щорічник. - Випуск 22. - К., 1989. - С. 418-428.
  • Будзей Олег. Про бідного єврея замовте слово…: Кам'янецький відлік // Подолянин (Кам'янець-Подільський). - 2002. - 26 липня. - С. 5.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Васильченко Степан Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Степан Васильченко (Степан Панасенко, 1879-1932)(չաշխատող հղում)
  4. Ուկրաինական կլասիկ գրողների պատմվածքներ, Հայպետհրատ, Երևան, 1956։
  5. Життя і творчість С. В. Васильченко
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեպան Վասիլչենկո» հոդվածին։