Ստեպան Ռազինի փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեպան Ռազինի փողոց (այլ կիրառումներ)

Ստեպան Ռազինի փողոց (ռուս.՝ Улица Степана Разина), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Սկելևատկա միկրոշրջանում։ Անվանվել է Ռուսաստանում 1670-1671 թվականների գյուղացիական պատերազմի առաջնորդ Ստեպան Տիմոֆեևիչ Ռազինի (մոտ 1630-1671) պատվին։ Սկիզբ է առնում Գնիլուշա գետի ափի մոտից, և ավարտվում՝ հատվելով Կոմսոմոլսկայա փողոցի հետ։ Երկարությունն ընդամենը 180 մետր է։

Ստեպան Ռազինի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն180 մետր
Անվանվել էՍտեպան Ռազին
Փոստային ինդեքս346350

Նկարագրություն խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի Ստեպան Ռազինի փողոցը սկսվում է Գնիլուշա գետի ափի մոտից, 60 մետր շարունակվում գետին զուգահեռ, այնուհետև շրջադարձ է կատարում դեպի ձախ, հատում Կիրովի փողոցը և ավարտվում՝ հատվելով Կոմսոմոլսկայա փողոցի հետ։ Կարճ փողոց է. նրա երկարությունն ընդամենը 180 մետր է։ Փողոցում կա համարակալված 10 շինություն. փողոցի ձախ կողմում (կենտ համարներ) կա 3 շենք, աջում (զույգ համարներ)՝ 7։

Ստեպան Ռազինի փողոցի փոստային դասիչն է՝ 346350։

Փողոցն անվանվել է Ռուսաստանում 1670-1671 թվականների գյուղացիական պատերազմի առաջնորդ Ստեպան Տիմոֆեևիչ Ռազինի (մոտ 1630-1671) պատվին։ Ռուսաստանում ֆեոդալա-ճորտատիրական կարգերի դեմ ապստամբելու գաղափարը հղացել է Դոնի կազակների ազատությունների վրա ինքնակալության հարձակումների և, մասնավորապես, եղբոր՝ Իվանի նկատմամբ իշխան Դոլգորուկովի դաժան հաշվեհարդարի կապակցությամբ։ 1670 թվականի արշավանքը Վոլգա վերածվել է հզոր գյուղացիական պատերազմի, որն ընդգրկել է Պովոլժիեն և երկրի մի շարք այլ շրջաններ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Крестьянская война Степана Разина». Վերցված է 2019 Մարտ 31-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել