Ստեպան Ռազինի հուշարձան (Սրեդնյայա Ախտուբա)

Ստեպան Ռազինի հուշարձան (ռուս.՝ Памятник Степану Разину), 1670-1671 թվականների գյուղացիական ապստամբության առաջնորդ Ստեպան Ռազինին նվիրված հուշարձան ՌԴ Սրեդնյայա Ախտուբա քաղաքում։

Ստեպան Ռազինի հուշարձան
Տեսակհուշարձան
Ստեղծում2008
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍրեդնյայա Ախտուբա (քաղաքատիպ ավան, Սրեդնեախտուբինսկի շրջան)
Ներկա վիճակկանգուն

Պատմություն խմբագրել

Ստեփան Ռազինի հուշարձանը տեղադրվել է 2008 թվականին քաղաքի կենտրոնական հրապարակում, Սրեդնյայա Ախտուբայի վարչական շրջանի ղեկավար Վ. Ա. Ռոմանովի նախաձեռնությամբ։ Քաղաքի հիմանդրման 340-ամյա տարելիցի կապակցությամբ տեղական իշխանությունները որոշել են հավերժացնել Ռազինի հիշատակը[1]։

Հուշարձանի հեղինակը Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Սերգեյ Շչերբակովն է։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 5 մետր է, իսկ բուն արձանը` 2,5 մետր, նյութը`բրոնզ, գրանիտ։ Առաջարկվել էին քանդակի մի քանի տարբերակներ, սակայն ընտրվել էր Ռազինի երգային կերպարը. նա նայում է հեռուն, դեպի Վոլգայի ուղղությամբ։

Սրեդնյայա Ախտուբա գյուղը հիմնադրվել է Ստեպան Ռազինի ժամանակներում։ 1668 թվականին նա իր ջոկատի հետ միասին հյուսիսային հողերից ուղևորվել է դեպի Աստրախան։ Ցարական զորքերի հետ ծանր մարտից հետո նրա զինվորների մեծ մասը վիրավորվել է։

Ծանոթագրություններ խմբագրել