Ստեպան Էրզիա

ռուս քանդակագործ

Ստեպան Դմիտրիևիչ Էրզիա (ռուս.՝ Степа́н Дми́триевич Э́рьзя (Нефёдов), իսկական ազգանունը Նեֆյոդով, հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1876, Bayevo, Ալատիրի գավառ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 24, 1959(1959-11-24), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային նկարիչ, քանդակագործ, փայտից քանդակների վարպետ, մոդեռնիստական ոճի ներկայացուցիչ։ Կեղծանունը արտացոլում է նկարչի պատկանելությունը մորդվա ժողովուրդների էրզիացիներ էթնիկ խմբին։

Ստեպան Էրզիա
ռուս.՝ Степан Дмитриевич Нефёдов
Ծնվել էհոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1876
ԾննդավայրBayevo, Ալատիրի գավառ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 24, 1959(1959-11-24) (83 տարեկան)
Վախճանի վայրըՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և վիզուալ արտիստ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
 Stepan Erzya Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ստեպան Դմիտրիևիչը ծնվել է 1876 թվականի հոկտեմբերի 27-ին (նոյեմբերի 8) էրզիական Բաևո գյուղում, գյուղացու ընտանիքում։ Մկրտվել է Պոկրովսկի Ախմատովո գյուղի եկեղեցում (այժմ Չուվաշիայի Աշատիրսկի շրջան)։ Մանկությունն անցել է Բաևսկիե Վիսելկի գյուղում (այժմ Բաևկա գյուղ),  Ալտիշևո և Ախմատովո գյուղերում։

Ավարտել է Ալտիշևո գյուղի եկեղեցու ծխական դպրոցը։ 1892 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ալատիր։ Կերպարվեստի առաջին դասերն ստացել է Ալատիրի և Կազանի սրբապատկերանկարչական արհեստանոցներում, որտեղ զբաղվել է  պրիվոլժսկյան գյուղերի ու քաղաքների եկեղեցիների պատկերազարդմամբ։ 

1902-1906 թվականներին սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, Ս. Վոլնուխինի և Պ. Պ. Տրուբեցոյի մոտ։

1906-1914 թվականներին քանդակագործն ապրել է Իտալիայում և Ֆրանսիայում։ Վարպետն այստեղ ստեղծել է «Կարոտ» (1908 թ.), «Բանտային քահանան», «Վերջին գիշեր» (1909 թ.), «Քարե դար» (1911 թ.), «Մարտան» (1912 թ.) ստեղծագործությունները։ Մասնակցելով Վենետիկի, Միլանի (1909 թ.) միջազգային ցուցահանդեսներին, Փարիզի «Աշնանային սալոն» ցուցահանդեսին (1912 թ.), արժանացել է միջազգային ճանաչման։ Իր ստեղծագործական այս ժամանակահատվածում վարպետը կանգնած է եղել քանդակելու արվեստի հեղափոխական նորարարացման ճանապարհին, հենվելով համաշխարհային արվեստի և էրզիական ժողովրդական ստեղծագործական վրա։

Արվեստի հիմնական թեմաներ ու մոտիվներ  խմբագրել

Էրզիայի արվեստի զարգացման նոր փուլն սկսվում է 1917 թվականի հոկտեմբերից։ Հետհեղափոխական տասնամյակը դարձել է Էրզիայի կյանքի առավել դժվարին շրջանը, որը լի էր անսպասելի շրջադարձերով և ցնցումներով։ Նա հույսով ընդունել է հեղափոխությունը և խանդավառությամբ միացել է մոնումենտալ պրոպագանդայի պլանին։ Նյութերի, լավագույն աշխատանքային պայմանների որոնման ճանապարհին և նոր սերնդին քանդակի վարպետություն սովորեցնելու ցանկությամբ[1] նա շրջագայել է երկրով մեկ. 1918 - 1921 թվականներին Էրզիան ապրել Ուրալում (Մրամորսկոյե գյուղում և Եկատերինբուրգում), 1921 - 1922 թվականներին Նովոռոսիյսկում, Բաթումում (1922 թ.), Բաքվում (1923-1925 թթ.)։ Այս կարճ ժամանակահատվածում նա ստեղծել է մի շարք մոնումենտալ ստեղծագործություններ.

 
 
Ստեպան Էրզիայի քանդակները «Հանքագործների միության տուն», Բաքու
  • «Ազատագրված աշխատանքի» հուշարձանը, «Ուրալյան կոմունարներ»,  «Կարլա Մարքս» Եկատերինբուրգում
  • Վ. Ի. Լենին, Բաթումում (1922 թ.)
  • Բաքվի Հանքափորների միությունների տան քանդակային ձևավորում (1923 թ.)
  • «Ժողովրդական տրիբունը», «Կալանավորը» (1920 թ.), 1905 թվականի հեղափոխության զոհեր» (1926 թ.) և այլն հաստոցային քանդակի աշխատանքներ։

Իշխանության հետ փոխգործակցությունը ժամանակի ընթացքում բարդացել է նրանով, որ մշակութային քաղաքականության մեջ իշխող դիրք էին սկսել զբաղեցնել արվեստի ձախ հոսանքների ներկայացուցիչները, որոնց վերաբերմունքը Էրզիայի ստեղծագործության նկատմամբ բացասական էր։ Միայն 30 տարի անց` Արգենտինայում Էրզիան իր ապրած դժվարությունների մասին այսպես է պատմել Լ. Օրսետիին[2].

  Ամենուր ֆուտուրիստներն էին թագավորում ... Եկատերինբուրգում ես տեսա, թե ֆուտուրիստներն ինչպես ոչնչացրեցին արվեստի գործեր, որոնք իրենց կարծիքով վատն էին ... և թանգարաններում, և այն, ինչ արվեստի ստեղծագործությունների կոլեկցիոներները եւ խանութների սեփականատերերը նվիրաբերում էին թանգարանին ... Եկատերինբուրգում նույնիսկ այրեցին մեծ գրադարանը ....  

Էրզիան շարունակում է հիշել այն մասին, որ նա պնդել է իր սեփական կարծիքը և դիրքորոշումը արվեստում ցանկացած իշխանության առաջ։ Ուրալում նա ստիպված էր Կոլչակիկ հարձակմանը դիմանալ։ Եվ հնարավոր է միայն այն պատճառով է նա ողջ մնացել, որ որևէ իրավունքներով, լիազորություններով օժտված չէր։ Էրզիան հիշում է, որ սպիտակները նրան գիտեին, «...բարձր էին գնահատում իմ գործերը, անձամբ ինձ, չնայած նրան, որ ես կտրուկ պաշտպանում էի կարմիրներին սպիտակների մեղադրանքներից...»[3].. Եվ նա շարունակում է, որ հեղափոխական ժամանակաշրջանում, երբ տիրում էր անարխիան, «... կային մարդիկ, ովքեր քանդում էին միայն ոչնչացնելու համար..., բայց կային բարձր կուլտուրայով օժտվածներ, օրինակ Լունաչարսկին»[4]։

Ուրալում և Կովկասում քանդակագործը ստեղծել է տասնյակ ստեղծագործություններ, որոնցում հեղափոխական ժողովրդի ու նրա առաջնորդների պատկերները հերոսականացված են դասական ավանդույթների ոգով։ Դիտողը, սակայն, պատրաստ չէր ընկալել «Աշխարհի Մեծ դարբին» քանդակի մերկ կերպարը և մանավանդ աստվածաշնչյան թեմաներով ստեղծագործությունները, օրինակ, հայտնի «Եվան» (1919 թ.) կամ «Հովհաննես Մկրտիչ» խորաքանդակը (1919 թ.), որոնք քանդակագործը շարունակում էր ստեղծել, ասես չգիտակցելով ոչ մի արգելք։ Եվ Ուրալում, և՜ Կովկասում վարպետի ձեռքի տակ էր նրա նախընտրելի նյութը` մարմարը։ Բայց քանի որ Մոնումենտալ պրոպագանդայի ծրագրի իրագործումը սեղմ ժամկետներում էր ծավալվում, Էրզիան շատ ստեղծագործություններ կատարել է ցեմենտով և հետագայում դրանք մնայուն չեն եղել։

Խոսելով դժվարությունների մասին, որը զգացել են հետհեղափոխական Ռուսաստանի քանդակագործները, Յակով Տուգենդխոլդը նշել է առաջին հերթին նյութականի բացակայության հետ կապված դժվարությունները` չջեռուցվող արհեստանոցները, թանկարժեք բնորդները, լավ նյութերը։ Էրզիան կարողանում էր հաղթահարել այդ խնդիրները, չնայած դրանց լուծման ճանապարհին ունեցած շատ-շատ մեծ նյութական ծախսերին։  Ստեղծագործելու համար հիմնական խոչընդոտ էր քննադատների պահանջները, որ պետք է հեղափոխական պոզիտիվիզմի ոգով ստեղծագործել, որ արվեստը օգտակար լինի նոր աշխարհի կառուցման գործում։ Էրզիան ստեղծագործական իսկական ճգնաժամ է ապրել։ Նա Ուրալից գրել է իր ընկերոջը` Գ. Սուտեևին[5].

  Մի թե թույլ չեն տա ինձ աշխատել, որտեղ հնարավոր լինի։ Պարզապես ինձ զզվեցրել է ամբողջ կյանքը։ Ես երբեմն հուսահատության գիրկն եմ ընկնում... Այսպիսի թշվառ կյանքով չարժե ապրել, եւ որ ամենակարեւորն է, ես չեմ կարող աշխատել, եւ առանց քանդակ ես կյանք չունեմ։  

Օրսետիի հետ զրույցում Էրզիան ասում է, որ միայն հրաշքով է ողջ մնացել Քաղաքացիական պատերազմի տարիներին, երկրի մի ծայրից մյուսը տեղափոխվելով և փոխհրաձգության տակ ընկնելով[6].

  Ինձ ճնշել է հեղափոխությունը։ Ես ճկվեցի նրա ծանրության տակ... Վերջապես ես դադարեցի պայքարել։  

Ստեպան Էրզիայի արտագաղթ խմբագրել

Քանդակագործի ստեղծագործական եվրոպական ժամանակաշրջան  խմբագրել

Այսպիսով, Էրզիայի արտագաղթը միանգամայն գիտակցված, թեև դժվար որոշում է եղել։ Լունաչարկու հավանությամբ, 1926 թվականի աշնանը Էրզիան մեկնում է Փարիզ իր անհատական ցուցահանդեսների համար գործուղման։ Սակայն նա մնում է այնտեղ գրեթե կես տարի, քանի որ անձնական ցուցահանդեսներից բացի, մասնակցում է նաև Անկախների սալոնում կայացած «Գեղարվեստի աշխարհ» IV ցուցահանդեսին։ Երկու ցուցահանդեսներն էլ անցնում են մեծ հաջողությամբ և Էրզիան ունենում է զգալի նյութական միջոցներ։ Ստանալով Մոնտեվիդեոյում ցուցահանդես կազմակերպելու հրավերը, նա մեկնում է Լատինական Ամերիկա և 1927 թվականի արդյունքում հաստատվում է Արգենտինայում։

Քանդակագործի ստեղծագործական Արգենտինայի ժամանակաշրջան  խմբագրել

 
Ստեպան Էրզիան իր «Մովսեսը» հսկայածավալ աշխատանքի հետ  Արգենտինայում

1927-1950 թվականներին քանդակագործն աշխատել է Արգենտինայում։ Էրզիան քիչ պատկերացնում ուներ, թե ինչ է իրեն սպասվում այդ երկրում։ Եվրոպական ճանաչումը նրան թույլ էր տալիս հուսալ, որ Նոր Երկրում նույնպես կարող է հաջողության հասնել։ Փարիզյան ցուցահանդեսից հետո Էրզիան Արգենտինա բերեց իր 30 աշխատանքները` հանրությանը ցուցադրելու մտադրությամբ։ Քանդակագործի Արգենտինա ժամանումից անմիջապես հետո, Բուենոս Այրեսի առաջատար թերթերը աչքի ընկնող մասերում մեծ հոդվածներ են հրապարակում վարպետի արվեստի մասին, դրանք համալրելով նրա ստեղծագործությունների պատկերներով։ Ընդգծվում է Էրզիայի ճանաչումը Եվրոպայում և Ռուսաստանում նոր իշխանությունների հետ հարաբերությունների բարդությունների մասին։ Այսպես, գերմանական «Deutsche la Plata Zeitung»- ը, համարում է, որ քանդակագործի ուժեղ անհատականությունը ոչինչ չի ընկալել հեղափոխական ոգուց, բայց իր կրքով և բնավորության խառնվաքով մարմնավորում է համամարդկային իդեալներ։ Քանդակագործի այն խոսքերը, որ ռուսական հեղափոխությունը արվեստում նոր շունչ չի տվել, հոդվածի գլխագրում գրվեցին[7]։ Թերթերը Էրզիային կոչվում էին օտարական, իսկ նրա կյանքը` խորհրդավոր։ Անմիջապես ինչ-որ պատճառային կապի մեջ դրվեցին նրա կյանքի հանգամանքները, նրա ծագումը և ստեղծագործությունը։

Գրեթե լեգենդ էր դարձել վարպետի զարմանալիորեն կայուն կերպարը, որը մի ժամանակ եղել է «hombre de la vaca» - հովիվ, դա առաջացրնում էր առանձնահատուկ համակրանք քանդակագործի` որպես անձի նկատմամբ։ 1927 թվականի անհատական ցուցահանդեսը նոր երևույթ էր արգենտինյան քանդակագործության համար։ Ներկայացված աշխատանքների թվում իրար հարևանությամբ տեղադրված էին բոյով մեկ կանգնած հեղափոխական խորհրդանիշներով բանվորները, «Գնդակահարությունը» և մերկ կանացի մարմիններով «Պար», «Երազում», «Լեդան և կարապը», «Եվա», մոնումենտալ և քնարական կամերային դիմապակերները։ Թևակոխելով իր հիսնամյակի շեմը, Էրզիան հանդիսատեսի առաջ կանգնեց իր ամբողջ մարդկային փորձով, բարդություններով և ապրումների խորությամբ։

Այստեղ առաջին անգամ քանդակագործության օգտագործել է հարամերիկյան ծառատեսակները։ Նրանցով կատարված շատ պլաստիկ աշխատանքային հնարքների համար վարպետը հուշում է ստացել էրզիական տնակների փորագրման մանրամասներից, փայտե փորած ավանդական սնդուկների հնարամիտ զարդաքանդակներից - պարեյ, տնային պարագաների առարկաներից։ Սակայն Էրզիայի համար հսկայական կարևորություն է ներկայացրել սելվան։ Նա լինում էր անտառներում Չակոյի անտառներում[8], Միսիոնես պրովինցիայում, որտեղ տարվում էր առանձնապես արժեքավոր փայտանյութերի մշակում, ինչպիսիք են` ալգառոբոն, գոնսալո ալվես, կեբրաչո։

Քանդակագործը ոչ միայն նվաճեց կեբրաչոն, ինչպես գրել է դրա մասին արգենտինական մամուլը։ Նա արել է տեղական հնդկացիական բնակչության տեսակների էսքիզներ, տեսել է գուարանի հնագույն բնակավայրերի մնացորդները, չի վախեցել ճանապարհորդել ձիավարելով և նավարկելով։ Էրզիան երեք անգամ այցելել է սելվայում` 1929 թվականին, երբ նա 54 տարեկան էր, 1937 թվականին՝ 62 տարեկանում և 1941 թվականին՝ 66 տարեկանում։ Արգենտինայի մշակույթի և նրա ժողովրդի ավանդույթների յուրացման նպատակով այս երկարատև գործուղումներից յուրաքանչյուրն ունեցել է հսկայական նշանակություն։ Սելվայի հնդկացիների ապրելակերպը, նրանց համոզմունքները և արվեստը, ըստ էության հեթանոսական, գրավում էին Էրզիային։ Դա նույնպես նրան առավել մտերմացնում էր Արգենտինայի ստեղծվող գեղարվեստական մշակույթի ամենանշանակալից միտումներին։ Չակոյի անտառներում քանդակագործը գտավ նյութեր, որոնք ակնհայտորեն վերափոխեցին նրա արվեստը։ Նա վերադարձավ փայտանյութի մեծ պաշարներով, որը գրավել էր նրան իր խտությամբ, արտահայտիչ հյուսվածքով, բնական գունավորման բազմազամբ` սպիտակից և ոսկեգույնից մինչև մուգ, շագանակագույն կարմրավուն երանգավորմամբ։ Այս ծառի մշակման գաղտնիքը, որը նույնիսկ հնդկացիներն անվանում էին «Կացին կոտրիչ!», նրա դեռ պետք է բացահայտեր։

ԽՍՀՄ արտագաղթից վերադարձ խմբագրել

 
Ս. Էրզիայի հուշարձանը Մորդովիայի Ս․ Դ․ Էրզյայի անվան կերպարվեստի հանրապետական թանգարանում, Սարանսկ

1950 թվականին խորհրդային ղեկավարությունից ԽՍՀՄ վերադառնալու թույլտվություն է ստացել և 1951 թվականին վերադարձել է հայրենիք` իր հետ բերելով իր աշխատանքների հսկայական հավաքածուն (գիպսե, բրոնզե, մարմարյա 180 քանդակ - ընդհանուր 175 տոննա քաշով)։ ԽՍՀՄ կառավարությունն արվեստագետին հատկացրել է արհեստանոց Մոսկվայի Սոկոլ շրջանում — Ավազոտ փողոցների նկուղում, որտեղ Էրզիան աշխատել և կազմակերպել է իր աշխատանքների մշտական ցուցահանդեսը։ Այնտեղ այցելելու համար միշտ մեծ հերթեր են եղել։ Նոսր երկար մորուքով հեղինակը, որպես կանոն, ինքն էր ուղեկցում այցելուներին նկուղով։

1956 թվականին Էրզիան պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով։

Նկարիչը մահացել է 1959 թվականի նոյեմբերի 24-ին։ Թաղված է Սարանսկում։

Քանդակագործի կեղծանուն խմբագրել

 
Հուշարձանը Ս. Նեֆյոդովի Ուլյանովսկում
 
Բաքվի աշխատավորի արձան (բրոնզ) Բաքվի 26 կոմիսարների հուշահամալիր, Բաքու, 1950-ական թվականներ

Էրզիայի ամբողջ ստեղծագործությունը տոգորված է խոր հայրենասիրության զգացումով։ Երկար տարիներ ապրելով տարբեր երկրներում, նա միշտ հիշել է իր ժողովրդին և ջերմորեն սիրել է նրան։ Այդ սերը արտահայտվել է նաև նրա կեղծանվան ընտրության մեջ, որը ծագում է ժողովրդի անվանումից (էրզիացիներ), որին պատկանում է քանդակագործը, և ազգային պատկերների տեսակների ստեղծմամբ[9]. «Էզիանուհին» (1915 թ.), «Մորդվուհու գլուխը» (1917 թ.), «Մոդվա գյուղացին» (1937 թ.), «Մորդվա ծերունին» (1940 թ.), «Ծխախոտով մորդվան» (1948 թ.) և այլն։ Դրանցում արտահայտված են պոեզիան, ֆիզիկական ամրությունը, հաստատունությունը, բարոյական մաքրությունը, որոնցից ձևավորվում է էրզիացիների ազգային բնավորությունը։

Լեռները կոթողներ դարձնելու նախագծեր  խմբագրել

Աշխատանքներ (քանդակ) խմբագրել

  • «Գլխարկով տիկինը» - Ա. Վ. Նեսիտովայի դիմանկարը (1906)
  • «Նորվեգացի տիկինը» (1910)
  • Բալետի պարուհի Ֆյոդորովայի դիմանկարը (1915)
  • «Էրզիանուհին» (1915)
  • «Կալիպսո» (1917)
  • «Հովհաննես Մկրտիչը» (1919)
  • «Երազանք» (1919)
  • "Հանգստություն" (1919)
  • «Եվան» (1919, մարմար)
  • «Հանգստություն» (1919, մարմար)
  • «Կարլ Մարքսի գլուխը» (1919, մարմար)
  • «Ուրալյան կոմմունարների հուշարձան» (1920, գիպս, երկաթ)
  • «Խաղաղության Մեծ դարբնի հուշարձան» (1920, գիպս)
  • «Ազատագրված աշխատանքի հուշարձան» (1920, մարմար)
  • «Մորդովուհին» (1917)
  • «Ժողովրդական տրիբունը» (1920)
  • «Դերասանուհին» (1922)
  • «Շշուկ» (1922)
  • «Լյուդվիգ վան Բեթհովենը» (1929)
  • «Մայրը երեխայի հետ» (1929)
  • «Մերկացածը» (1930)
  • «Ասորուհին» (1931)
  • «Տիկինը Հնդկաչինից» (1931)
  • «Ռաբինդրանաթ Թագորի քարտուղարի դիմանկարը» (1931)
  • «Մովսեսը» (1932)
  • «Ելենա» (1934)
  • «Բոլիվիացին» (1933)
  • «Սարսափ» (1933)
  • «Արգենտինացին» (1934)
  • «Բոցավառ» (1934)
  • «Արգենտինուհին» (1935)
  • «Քնած մայրը» (1937)
  • «Մորդովուհու դիմանկարը» (1938)
  • «Ֆրանսուհին» (1938)
  • «Մոր դիմանկարը» (1940)
  • «Միանձնուհին» (1941)
  • «Կազակը» (1942)
  • «Պարագվայուհին» (1941)
  • «Իսպանուհին» (1942)
  • «Չիլիուհին» (1943)
  • «Ծերունի մորդինը» (1943)
  • «Կարոտ» (1944)
  • «Բոլիվիացին» (1945)
  • «Ռուս կնոջ դիմանկարը» (1948)
  • «Կնոջ դիմանկար» (1949)
  • «Մոսկվիչկա» (1953)
  • «Սեր» (1955)
  • «Մերկ ուսանողուհու դիմանկարը» (1954)

«Էզինիանա» նախագիծ խմբագրել

«Էրզիանա» անվամբ նախագիծը[11] դարձել է Մորդովիայի գրահրատարակչության պարծանքը, որի նպատակն էր Ս. Դ. Էրզիային նվիրված աշխատությունների պարբերականի թողարկումը։ Առաջին աշխատություններից մեկը եղել է Ա. Դորֆմանի հեղինակած «Քանդակագործ Էրզիա» (1975 թ.) հետազոտական աշխատանքը։ 1981 թվականին առաջին անգամ հրատարակվեց լուրջ գունավոր ալբոմ։ Այս կապակցությամբ ՌՍՖՍՀ Գոսկոմիզդատին նամակ ուղարկվեց Մորդովական գրքի հրատարակչությանը 21,6 տոննա օֆսեթակավճային թուղթ հատկացնելու մասին 18 տպագիր թերթ ծավալով, 40 հազար տպաքանակով ալբոմ հրատարակելու համար։ Ալբոմի մեջ նախատեսվում էր տեղադրել 160 գունավոր նկարազարդումներ։ Աշխատանքում ներգրավվել էին բարձր որակավորում ունեցող մասնագետներ Մոսկվայից, Լենինգրադից, Սարանսկից[12]։ Նախատեսված ալբոմը թողարկվել է 1981 թվականին, բայց ոչ թե 40 հազար տպաքանակով, այլ ընդամենը 17 հազարով։ Այն տպագրվել է երկրի այդ ժամանակվա լավագույն տպարաններից մեկում` ԽՍՀՄ հրատարակչության, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերով Պետական կոմիտեին առընթեր Մոսկվայի Սոյուզպոլիգրաֆպրոմ 35 տպարանում։ Այս ալբոմով երկիրը բացահայտեց Ստեպան Էրզիային։

Ընթերցողների համար «Էրզիանա» շարքի երկրորդ գրական հետաքրքրությունը եղավ Վ. Ա. Բլինովի «Անավարտ դիմանկարը» գիրքը (1991 թ.), որը պատմում է քանդակագործի կյանքի ուրալյան շրջանի մասին։ 1987 թվականին Հունգարիայում թողարկվել է «Ս. Էրզիա» ալբոմը[13]։ Հաջորդ տարիներին տպագրվել են մյուս ալբոմները.

  • «Ստեփան Դմիտրիևիչ Էրզիա. ալբոմ» / կազմող` Մ. Ն. Բարանովա, Սարանսկ, 1989 թ.
  • «Քանդակագործ Էրզիա. կենսագիր. Նշումներ և հիշողություններ», Սարանսկ, 1995 թ.
  • «Էրզիան հայրենիքում. ալբոմ», Սարանսկ, 1996
  • «Ստեպան Էրզիա։ Օ՜, կին, երկրային գեղեցկուհի...»: ալբոմ / կազմող. Ս. Ս. Մարկովա, ներածական հոդված և կատալոգի կազմո` Օ. Գ. Բելոմոևա, Սարանսկ, 2001 թվական
  • «Քանդակագործ Էրզիա. գիրք-ալբոմ» / հեղ.-կազմ. Մ. Ն. Բարանով, Վ. Ս. Իոնով, լուսանկարիչ Վ. Ի. Պոչաև, Սարանսկ, 2006 թ.։

Հիշատակ խմբագրել

 
Ս. Դ. Էրզիայի գերեզմանի հուշարձանը, Հուշակոթող գերեզմանոց Սարանսկում
  • Մոսկվայում 2007 թվականին Ստեպան Էրզիայի ժառանգության որոնման, ուսումնասիրության, պահպանության և համընդհանուր մշակութային ժառանգության հանրահռչակման նպատակով 2007 թվականին ստեղծվել է Ս. Էրզիայի անվան Արվեստի միջազգային հիմնադրամ[14]
  • Մորդովիայում կա Մորդովիայի Ս․ Դ․ Էրզյայի անվան կերպարվեստի հանրապետական թանգարան, որը հանդիսանում է նրա աշխատանքների խոշոր սեփականատեր։ Նրա ստեղծագործությունը բարձր գնահատականի է արժանացել միջազգային մակարդակով։ Արվեստագետը Մորդովիայի առավել հայտնի մարդկանցից մեկն է
  • Քանդակագործի հայրենիքում` Բաևո գյուղում կա Ս․ Դ․ Էրզյայի տուն-թանգարան
  • Ի պատիվ Ս. Դ. Էրզիայի անվանվել է բուլվար Սարանսկի, փողոց Արդատովում և Մանկական արվեստի դպրոց Նովորոսիյսկում
  • Մոսկվայի Պեսչաննի 2 փողոցի թիվ 3 շենքի ճակատին, որտեղ 1953-1959 թվականներին եղել է նկարչի արվեստանոցը, տեղադրված է հուշատախտակ (քանդակագործ Ի. Պ. Կազանի)
  • Ստեփան Էրզիայի փողոց Մոսկվայում նախագծայի անցում թիվ 948, որը գտնվում է քաղաքի Նովոստրոևսկայա փողոցի և Ստարոնիկոլսկայա փողոցի միջև Շերբինկայում[15], Ս. Դ. Էրզիայի անվան Արվեստի Միջազգային հիմնադրամի շենքից ոչ հեռու
  • Դմիտրի Տուգարինովի կատարած քանդակագործի հուշարձանը «Մուսեոն» զբոսայգում, որտեղ Էրզիան պատկերված է ծառի մոտ աշխատելիս, նրա ոտքերի մոտ վարպետ հավատարիմ ընկերն է` շունը։

Ս. Էրզիայի 140-ամյակ խմբագրել

  • «Հավերժության սկիզբը» նախագիծը (կազմակերպիչ ՝ Ս. Դ. Էրզիայի անվան Արվեստի Միջազգային հիմնադրամ[16], իրագործվել է 2015 թվականի փետրվարից 2016 թվականի նոյեմբերի 24։ Ս. Դ. Էրզիայի անվան Հիմնադրամը խոսել է «ռուսական Ռոդենի» ստեղծագործական ճանապարհի, կյանքի և գլուխգործոցների մասին։ Երկրում իրականացվել են ցուցահանդեսներ, ստեղծագործական երեկոներ, որոնք ներշնչել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Աջարիայի, Իտալիայի, Արգենտինայի մեծ վարպետին)
  • պատրաստվում է վավերագրական լիամետրաժ կինոնովել «ԷՐԶԻԱ»[17] (արտադրությունը «Կինոյի առաջխաղացման արվեստ» պրոդյուսերական կենտրոնը (ք. Մոսկվա), ռեժիսոր-բեմադրիչ Սերգեյ Գոլովեցկի, օպերատոր-բեմադրիչ Իրինա Ուրալսկայա)
  • 2016 թվականի մայիսի 13-ից մինչև սեպտեմբերի 13 «Սերգեյ Կոնենկով և Ստեպան Էրզիա. մեծ համախոհներ, մեծ մրցակիցներ» ցուցահանդեսի բացումը Կոնենկովի թանգարան-արվեստանոցում, կազմակերպված Ս. Դ. Էրզիայի անվան Արվեստի Միջազգային հիմնադրամի կողմից[18]
  • Ապրիլի 15 - մայիսի 15 ցուցահանդես «Ստեպան Էրզիայի տարի Էստոնիայում» գեղարվեստական նախագծի շրջանակներում[19] (կազմակերպիչները «Սյատկո» Էրզիանական Մշակույթի ընկերություն Տալլինի քաղաքային թանգարանի հետ համատեղ, ամսաթիվը և վայրը` Տալլինի Ռուսական թանգարան[20])
  • 2016 թվականի հունիսի 15-ին «Ստեպան Էրզիա։ 1876-1959» ցուցահանդեսի բացումը[21] Ռուսական պետական թանգարանում (Սանկտ-Պետերբուրգ) (ամսաթիվը և վայրը. Նովոսելցովոյի ամրոց, հունիսի 15-ից օգոստոսի 8)
  • Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել «Հանճարի վերադարձը» լիամետրաժ վավերագրական կինոպոեմի Համաշխարհային պրեմիերան[22][23]։ Հեղինակ և ռեժիսոր Անդրեյ Նովոսելով։ Արտադրությունը «Կինոյի առաջընթացի արվեստ» և «Լայն Ստուդիո ֆրոնտ»։ Ֆիլմի նկարահանումները ընթացել են մի քանի երկրներում, որոնց թվում են Ռուսաստանը և Արգենտինան։ Այսօր «Հանճարի վերադարձը» ֆիլմը մորդովացի մեծ քանդակագործի ստեղծագործության և կյանքի ֆենոմենի ուսումնասիրման ամենաընդգրկուն կինոաշխատանքն է։ Բուենոս Այրեսի Միջազգային կինոփառատոնին` ANSFF 2017 «ՀԱՆՃԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ֆիլմը ստացել է գլխավոր պարգևներից մեկը` BEST DOCUMENTARY FILM CINEMATOGRAPHY[24][25]։ Ֆիլմը ցուցադրվել է նաև Մոսկվայի 39-րդ միջազգային կինոփառատոնում[26], մտել է 2017 թվականի «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնի գլխավոր մրցութային ծրագրի մեջ[27][28], ներկայացված է 2017 թվականի սեպտեմբերի 15-ից սկսվող «Ուղերձ մարդուն» 27 - րդ Միջազգային կինոփառատոնի «Спецпоказ» ծրագրում[29]։

Մատենագիտություն խմբագրել

  • Сутеев Г. О. — «Биографические заметки и воспоминания». Саранск, 1968.
  • Баранова М. Н. — «Степан Дмитриевич Эрьзя (Нефёдов)». Саранск: Мордовское издательство, 1981.
  • «С. Д. Эрьзя. Альбом.» Автор-составитель — М. Н. Баранова. Изд. 2-е. Саранск, 1989.
  • Блинов В. А. — «Недорисованный портрет». Саранск, 1991.
  • «Скульптор Эрьзя. Биографические заметки и воспоминания». Саранск, 1995.
  • Моро А. — «Степан Эрьзя». Саранск: Мордов. кн. изд-во, 1997.
  • Лазарев С. Е. — «Образ Степана Разина в изобразительном искусстве» // Преподавание истории в школе. 2016. № 8. С. 29-34.

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Розенберг Н. А. Степан Эрьзя. Аргентинский период: на пересечении культурных традиций. — СПб., 2007. — 112 с., ил. ISBN 978-5-8064-1180-9
  2. МИИРМ рукописный фонд Orsetti Z. Apuntes para una biografia del Escultor Stafan Erzia. — 1976. — Машинопись. — С. 264, 265
  3. МИИРМ рукописный фонд Orsetti Z. Apuntes para una biografia del Escultor Stafan Erzia. — 1976. — Машинопись. — С. 14
  4. МИИРМ рукописный фонд Orsetti Z. Apuntes para una biografia del Escultor Stafan Erzia. — 1976. — Машинопись. — С. 265
  5. ЦГАРМ ф. 1689, оп. 1, ед. хр. 326. Л. 61, 62
  6. МИИРМ рукописный фонд Orsetti Z. Apuntes para una biografia del Escultor Stafan Erzia. — 1976. — Машинопись. — Р. 14
  7. ГРМ ф. 102, оп. 1, ед. хр. 47. — Л. 20
  8. Розенберг Н. А. Степан Эрьзя. Аргентинский период: на пересечении культурных традиций. — СПб., 2007. — 112 с., ил. ISBN 978-5-8064-1180-9
  9. История Мордовии в лицах. Биог. сб. / Сост. В. С. Лунин; Редкол.: П. Д. Грузнов (отв. ред.), В. С. Лунин (зам.отв. ред.), В. А. Чугунов и др. — Саранск, 1994. — 241 с. ISBN 5-7595-1026-6
  10. Воспоминания о скульпторе С. Д. Эрьзя: сборник/сост. Г. С. Горина. Саранск, 1972.
  11. Книжный мир Мордовии / И. С. Баргова. — Саранск, 2008. — 184 с.
  12. Степан Дмитриевич Эрьзя (Нефедов). Альбом: сост. М. Н. Баранова, Т. Б. Мантурова, Н. С. Сисина. Саранск, 1981. էջ 272
  13. Степан Дмитриевич Эрьзя (Нефедов). Альбом: сост. М. Н. Баранова. Саранск, 1987. 240 с.
  14. Международный Фонд искусств имени С.Д. Эрьзи
  15. «Именами скульптора С.Эрьзи и основателя самбо В.Ощепкова назовут улицы в ТиНАО». moscowbig.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  16. «Проект «Начало вечности» к 140-летию со дня рождения С.Д. Эрьзи». erzia-fond.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  17. МРМИИ им. С. Д. Эрьзи. К 140-лети Степаны Эрьзи снимается новый фильм
  18. «Выставка «Сергей Конёнков и Степан Эрьзя: великие соратники, великие соперники» в музее Коненкова». www.rah.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  19. «BaltNews.ee В Таллинском Русском музее открылась выставка «Степан Эрьзя 140»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  20. Славия: Мордовский волшебник, восхищающий весь мир
  21. Русский музей // Выставка Степан Эрьзя
  22. «В Саранске состоялась мировая премьера кинопоэмы «Степан Эрьзя. Возвращение гения»». МордовМедиа. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  23. «В Саранске состоялась мировая премьера фильма «Степан Эрьзя. Возвращение гения»». saransk.bezformata.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  24. «Победа на кинофестивале! | Мордовский музей имени С.Д. Эрьзи» (անգլերեն). erzia-museum.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  25. «Российский документальный фильм «Возвращение гения» в конкурсной программе международного фестиваля «Arte Non Stop Film Festival-2017»». rgdoc.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  26. «Расписание Российских программ ММКФ | Союз кинематографистов Российской Федерации». unikino.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  27. «Объявлена программа кинофестиваля "Окно в Европу"». rgdoc.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  28. «Конкурс неигрового кино - XXV Фестиваль российского кино "Окно в Европу"» (ռուսերեն). oknofest.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  29. «Расписание показов XXVII МКФ "Послание к человеку"». message2man.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել