Ստենոտենիա Դարալագյազի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հովանոցավորներ
Տեսակ Ստենոտենիա Դարալագյազի
Լատիներեն անվանում
Stenotaenia daralaghezica


Ստենոտենիա Դարալագյազի (լատին․՝ Stenotaenia daralaghezica), հովանոցավորների ընտանիքին պատկանող բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա, գեղազարդային բույս է, ունի մինչև 1 մ բարձրություն։ Տերևները թավոտ, փետրաձև են՝ կազմված 2-4 զույգ համարյա կլորավուն, բլթակաձև կտրատված սեգմենտներից։ Հովանոցի ճառագայթները խիստ անհավասար են։ Պսակաթերթերը ծիրանագույն են։ Պտուղն ունի տանձաձև ուրվագիծ և կազմված է 2 մերիկարպներից, որոնք ունեն զգալի դեպի եզրը շարժված եզրային կողեր և բազմաթիվ անցքեր[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում աճում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Կարմրաշեն, Ջերմուկ, Սելիմի լեռնանցք)։ Աճում է նաև Նախիջևանում[1]։

էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1600-2000 մ բարձրությունների վրա, թփերի մացառուտներում, կավային լանջերին, ենթալպյան բարձրախոտում։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հարավային Կովկասի էնդեմիկ բույս է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.