Ստելիոս Յաննակոպուլոս
Ստիլիանոս (Ստելիոս) Յաննակոպուլոս (հուն․՝ Στέλιος (Στυλιανός) Γιαννακόπουλος, հուլիսի 12, 1974[1][2][3], Աթենք, Հունաստան), հույն ֆուտբոլիստ ու մարզիչ, որը որպես կիսապաշտպան հանդես է եկել Հունաստանի հավաքականի կազմում։
Քաղաքացիությունը | Հունաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 12, 1974[1][2][3] (49 տարեկան) | ||
Ծննդավայր | Աթենք, Հունաստան | ||
Հասակ | 172 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան և եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերա խմբագրել
Մասնագիտական կարիերան սկսել է 1992 թվականին «Էթնիկոս Աստերաս» ակումբում, 1993 թվականին տեղափոխվել է «Պանիիլիակոս» ֆուտբոլային ակումբ, որտեղ անցկացրել է 3 մրցաշրջան։ 1996 թվականի ամռանը տեղափոխվել է «Օլիմպիակոս», որի կազմում հետագայում 7 անգամ դարձել է Հունաստանի չեմպիոն, նվաճել Հունաստանի գավաթը, մասնակցել Չեմպիոնների լիգային և ճանաչվել Հունաստանի լավագույն ֆուտբոլիստ։ 2003 թվականին միացել է անգլիական «Բոլթոն Ուոնդերերս» թիմին, որի կազմում դարձել է Լիգայի գավաթի խաղարկության ֆինալիստ և խաղացել մինչև պայմանագրի ավարտը 2008 թվականին։ 2008 թվականի սեպտեմբերի 23-ին մեկամյա պայմանագիր է կնքել «Հալլ Սիթի» ֆուտբոլային ակումբի հետ։
Հունաստանի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը կատարել է 1997 թվականի մարտի 12-ին Կիպրոսի ազգային հավաքականի դեմ խաղում։ 2004 թվականի Եվրոպայի առաջնությունում թիմի հիմնական խաղացողներից մեկն էր։ Մասնակցել է նաև 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը։
Նվաճումներ խմբագրել
- Հունաստանի չեմպիոն (7), 1996/97, 1997/98, 1998/99, 1999/00, 2000/01, 2001/02, 2002/03
- Հունաստանի ֆուտբոլի գավաթակիր 1998/99
- Ֆուտբոլային լիգայի գավաթակիր 2003/04
- Եվրոպայի չեմպիոն 2004
- Հունաստանի լավագույն ֆուտբոլիստ 2003
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
Արտաքին հղումներ խմբագրել
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստելիոս Յաննակոպուլոս» հոդվածին։ |