Ստավրոպոլի Խորհրդային Հանրապետություն
Ստավրոպոլի Խորհրդային Հանրապետություն (ռուս.՝ Ставропольская Советская Республика), անվանում, որը տրվել էր Ստավրոպոլի նահանգին, այնտեղ խորհրդային իշխանության հաստատումից հետո, հոչակվել է 1918 թվականի հունվարի 1-ին Նահանգային ժողովի կողմից։ Մտել է ՌԽՖՍՀ կազմի մեջ։
| ||||
|
Ժողկոմխորհը կենսագործում էր Խորհրդային իշխանության առաջին դեկրետները։ Սակայն ապրիլի 28-ին էսէռները Ստավրոպոլում ստեղծեցին «Ռազմահեղափոխական կոմիտե» և ձերբակալեցին ԺԿԽ նախագահ բոլշևիկ Ա․ Պոնոմարյովին և ուրիշների։
էսէռների ելույթը ճնշվեց, ձերբակալվածներն ազատվեցին։ Խորհուրդների նահանգային արտակարգ համագումարը (1918 թվականի մայիսի 9-14) ԺԿխ-ի իրավասությունները հանձնեց նորընտիր նահանգային գործկոմի նախագահությանը, որի անդամների մեծ մասը բոլշևիկներ էին։
Հս․ Կովկասի խորհրդների I համագումարի (1918 թվականի հուլիսի 5-7) որոշումով Ստավրոպոլի խորհրդային հանրապետություն մտավ Հյուսիս-Կովկասյան խորհրդական Հանրապետության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 109)։ |