Ստավանգերի տաճար (նորվ.՝ Stavanger domkirke), հնագույն տաճար Նորվեգիայում։ Ներկայումս պատկանում է Նորվեգիայի ավետարանչական-լյութերական եկեղեցուն։ Նվիրված է Սուրբ Սվիտինին և Սուրբ Երրորդությանը, գտնվում է Ստավանգեր քաղաքի կենտրոնում։

Ստավանգերի տաճար
Stavanger domkirke
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և լյութերական տաճար
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏեղագրությունՍթավանգեր
ԴավանանքՆորվեգիայի եկեղեցի
ԹեմDiocese of Stavanger?
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Ժառանգության կարգավիճակՆորվեգիայի պատմական ժառանգության վայր
ՆվիրվածSwithun?
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն, Գոթիկա
Հիմնադրված12-րդ դար
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Stavanger domkirke Վիքիպահեստում
stavangerdomkirke.no

Պատմություն խմբագրել

Տաճարը կառուցվել է մոտ 1100 թվականին Սիգուրդ Կրեստոնոսեցի կողմից։ Առաջին եպիսկոպոսը Ռեյնալդն էր Վինչեսթերից։ Այն, թե ինչի համար փոքրիկ եկեղեցի ունեցող ձկնորսական այդ քաղաքն ընտրվեց որպես մայր տաճարի կառուցման վայր, ճշգրիտ հայտնի չէ։ Սակայն հետազոտությունների արդյունքում այդ վայրում հայտնաբերվել են 8-10-րդ դարերի գերեզմանատներ, ինչը վկայում է, որ այդտեղ եղել է ավելի հին եկեղեցի։ 1125 թվականին տաճարի շուրջը գտնվող բնակավայրը ճանաչվեց որպես քաղաք։ Այդ թվականն էլ հենց համարվում է Ստավանգերի հիմնադրման տարեթիվ։ Տաճարի սուրբ պաշտպանը` Սվիտինը, Վինչեսթերի առաջին եպիսկոպոսներից էր։ Նա համարվել է Վինչեսթերի մայր տաճարի սուրբը։ Սուրբ Սվիտինի մասունքները սրբորեն պահպանվում են տաճարում։

Կառուցվածք խմբագրել

 
Նավ

Ստավանգերի տաճարը անգլո-նորմանական ոճի ռոմանական եռանավ բազիլիկ է։ Դրա մասին են վկայում խոշոր գավիթները, նավերի միջև շրջանաձև կամարաշարը, նեղ պատուհանները։ Ի սկզբանե տաճարն ուներ քառակուսաձև զանգակատուն` ներկառուցված արևմտյան ճակատին։

Վերակառուցում խմբագրել

1272 թվականին հրդեհի արդյունքում այրվեց գրեթե ամբողջ Ստավանգերը։ Էականորեն վնասվեց նաև տաճարը` կորցնելով արևմտյան աշտարակը, որից պահպանվեց միայն հիմնատակը։ Տաճարը վերականգնվեց եպիսկոպոս Արնեյի կողմից, ընդ որում, ռոմանական տաճարը ստացավ գոթիկ որոշակի տարրեր։ Տաճարի ամենավառ արտահայտված գոթիկ բաղադրիչը նրա արևելյան ճակատն է։ 400 տարվա ընթացքում տաճարը եղել է կաթոլիկ եպիսկոպոսի աթոռանիստը, իսկ ռեֆորմացիայից 150 տարի անց` նաև լյութերական եպիսկոպոսի նստավայրը։ 1682 թվականին եպիսկոպոսությունը տեղափոխվեց Քրիստիանսան, ինչը մեծապես անդրադարձավ Ստավանգերի զարգացման վրա։ Միայն 1925 թվականին՝ թեմի տարանջատումից հետո, տաճարը նորից դարձավ մայր տաճար։

1746 թվականին տաճարը համալրվեց արևելյան ճակատը երիզող երկու ոչ բարձր գոթիկ աշտարակով, որոնք զարմանալիորեն հաջողությամբ ներառվեցին առկա ճարտարապետական համալիրի մեջ։ Մնացած մասով տաճարը մինչև օրս պահպանում է 13-րդ դարի ճարտարապետության բնագծերը[1]։

1860-ական թվականների վերակառուցման ժամանակ տաճարի արտաքին տեսքը և ինտերիերը ենթարկվել են էական փոփոխությունների։ 20-րդ դարի կեսերին ջանքեր են գործադրվել` վերականգնելու կառույցի պատմական տեսքը։ Վերջին խոշորամասշտաբ վերականգնողական աշխատանքներն իրականացվել են 1999 թվականին։

Շրջակայք խմբագրել

Դարեր շարունակ հյուսիսից տաճարի հարևանությամբ գտնվում էր Սուրբ կույս Մարիամի տաճարը, որը, ըստ էության, կառուցվել է 1272 թվականի հրդեհից տաճարի վերականգնումից հետո և հասցրել է լինել ոչ միայն տաճար, այլև քաղաքապետարան, բանտ, հրշեջ պահպանության կառույցի մաս։ Այն քանդվել է 19-րդ դարի վերջին։ Տաճարից արևելք գտնվում է արհեստական լճակ։ Մինչև 19-րդ դարը այդտեղ գերեզմանատուն էր։ Տաճարից հարավ տեղեկայված է եպիսկոպոսի նստավայրը, որը հիմա զբաղեցրել է եկեղեցական դպրոցը։ Դպրոցի շրջանավարտներից են եղել 1921 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Քրիստիան Լանգեն և գրող Ալեքսանդր Քիլանդը։

Հասցե խմբագրել

Domkirkeplassen, 4001 Stavanger: Այցելության համար տաճարը բաց է ամեն օր` բացի երկուշաբթիից և ուրբաթից, ժամը 11-16-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Inge Bruland. Stavangerkatedralen, vår enestående nasjonalhelligdom, Stavanger 1999.
  • Bodil Wold Johnsen, Målfrid Grimstvedt. Stavanger domkirke i sentrum, Stavanger, 1988.
  • Ingvar Molaug. Den gamle katedral (Stavanger domkirke), Stavanger, 1952.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստավանգերի տաճար» հոդվածին։