Ստան Յոան Պատրաշ

ռումինացի քանդակագործ, նկարիչ

Ստան Յոան Պատրաշ (ռումիներեն՝ Stan Ioan Pătraş, 1908[1], Սեպինցա, Մարամուրեշ, Ռումինիա - 1977[2], Սեպինցա, Մարամուրեշ, Ռումինիա), ռումինացի փայտի վրա աշխատող քանդակագործ, փորագրող։ Ռումինիայի Մարամուրեշ կոմսության Սեպինցա գյուղի Ուրախ գերեզմանատան տապանաքարերի հեղինակ։

Ստան Յոան Պատրաշ
ռումիներեն՝ Stan Ioan Pătraș
Ծնվել է1908[1]
ԾննդավայրՍեպինցա, Մարամուրեշ, Ռումինիա
Մահացել է1977[2]
Վախճանի վայրըՍեպինցա, Մարամուրեշ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա[3][4]
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
 Stan Ioan Pătraș Վիքիպահեստում

Նրա ստեղծագործությունները համահունչ են ժողովրդական արվեստի և ռումինական ավանդույթների հետ։

Կենսագրություն խմբագրել

Ստան Յոան Պատրաշը ծնվել է 1908 թվականին Մարամուրեշ կոմսության Սեպինցա գյուղում (այն ժամանակ` Ավստրո-Հունգարիա) փայտի քանդակագործության ավանդույթներ ունեցող ընտանիքում։ Պատանի տարիքից հետաքրքրվել է քանդակագործությամբ, նկարչությամբ և պոեզիայով և, երբ 14 տարեկան էր, կաղնուց սկսել է խաչեր քանդակել։

1935 թվականին Ստան Յոան Պատրաշը գերեզմանաքարերի վրա սկսել է քանդակել փոքր բանաստեղծություններ գրված առաջին դեմքով` հեգնական բանաստեղծություններ քերականական սխալներով, շատ մոտ տեղացիների արխայիկ լեզվին։ Սկզբում տարեկան փորագրել է միայն 10 տապանաքար` որպես հիմք օգտագործելով կաղնու փայտը։

1936 թվականին Ստան Յոան Պատրաշը կատարելագործել է իր ոճը. գերեզմանաքարերը դարձրել են ավելի նեղ, և նա խորաքանդակները նկարել է բնական պիգմենտներից ստացված վառ գույներով։ Հիմնական օգտագործել է կապույտ գույնը, որը փորձագետները անվանել են սեպինցայի կապույտ։ Մյուս գույները նույնպես խորհրդանշական են իրենց յուրօրինակ ձևով, կանաչը խորհրդանշել է կյանք, դեղինը` պտղաբերություն, կարմիրը` կիրք, սևը` մահ։

Մինչև 1977 թվականը Պատրաշը ստեղծել է շուրջ 700 տապանաքար Սեպինցայի երկու գերեզմանատներում, հետագայում հայտնի որպես Ուրախ գերեզմանատուն։

Ստան Յոան Պատրաշը մահացել է 1977 թվականին՝ թողնելով իր տունն աշակերտին՝ Դումիտրու Պոպին, ով ապրել է իր ուսուցչի տանը, իսկ ավելի ուշ այն վերածել արհեստանոցի և թանգարանի։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստան Յոան Պատրաշ» հոդվածին։