Ստանիսլովաս Դանիսյավիչյուս

Ստանիսլովաս (Ստասիս) Լիաոնովիչ Դանիսյավիչյուս (լիտ.՝ Stasys Danisevičius, սեպտեմբերի 17, 1957(1957-09-17), Պանևեժիս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - մայիսի 13, 2024(2024-05-13)[1], Վիլնյուս, Լիտվա[1]), խորհրդային և լիտվացի ֆուտբոլիստ, Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող։

Ստանիսլովաս Դանիսյավիչյուս
Քաղաքացիությունը  Լիտվա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 17, 1957(1957-09-17)
Ծննդավայր Պանևեժիս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահվան ամսաթիվ մայիսի 13, 2024(2024-05-13)[1] (66 տարեկան)
Մահվան վայր Վիլնյուս, Լիտվա[1]
Հասակ 1,77 մետր
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն

խմբագրել

Ակումբային կարիերա

խմբագրել

Ստանիսլովաս Դանիսյավիչյուսը ծնվել է 1957 թվականին Պանևեժիս քաղաքում։ Եղել է տեղի մարզական գիշերօթիկ դպրոցի սան։ Նա իր խաղային կարիերան սկսել է ԽՍՀՄ երկրորդ ֆուտբոլային լիգայի «Ատլանտաս» ակումբում։ 1976 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է երկրորդ լիգայում հանդես եկող մեկ այլ ակումբ՝ «Ժալգիրիս», որի հետ հաջորդ մրցաշրջանում դարձել է երկրորդ լիգայի հաղթող և բարձրացել առաջին լիգա։

1980 թվականին Դանիսյավիչյուսը դարձել է Սմոլենսկի «Իսկրայի» խաղացող, որտեղ անցկացրել է 42 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ, սակայն մեկ մրցաշրջանից հետո վերադարձել է կրկին «Ժալգիրիս»։ 1982 թվականին «Ժալգիրիսի» կազմում նա դարձել է առաջին լիգայի չեմպիոն և տեղափոխվել բարձրագույն լիգա, որտեղ խաղացել է երեքուկես մրցաշրջան՝ 98 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։ 1986 թվականին նա հեռացել է ակումբից և վեց ամիս ամիս անցկացրել առաջին լիգայի «Կոլոս» ակումբում, որից հետո՝ երկու տարի՝ երկրորդ լիգայի «Ատլանտա» ակումբում։

1990 թվականին լիտվական ակումբները լքել են խորհրդային լիգաները և Դանիսյավիչյուսը տեղափոխվել է Վիլնյուսի «Պաներիս», որի հետ նա դարձել է 1990 թվականի Լիտվայի առաջնության հաղթող։ 1993 թվականին իր խաղային կարիերայից թոշակի անցնելուց հետո նա դարձել է«Պաներիսի» նախագահը այդ պաշտոնը նա ղեկավարել է մինչև 1998 թվականը, երբ ակումբը լուծարվել է սնանկության պատճառով։

Ազգային հավաքականում

խմբագրել

Ստանիսլովաս Դանիսյավիչյուսը Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում, բոլորը՝ 1992 թվականին։ Նա ազգային հավաքականում նորամուտը նշել է մարտի 25-ին՝ առաջին խաղակեսն անցկացնելով Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում։ Նա նաև մասնակցել է 1994 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկու հանդիպման Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ և ևս երկու ընկերական խաղ՝ Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականի և Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։

Ստանիսլովաս Դանիսյավիչյուսը մահացել է 2024 թվականի մայիսի 12-ին, 66 տարեկան հասակում[2] </link> [3]։

Ձեռքբերումներ

խմբագրել

«Ժալգիրիս»

խմբագրել
  • ԽՍՀՄ Երկրորդ լիգայի հաղթող 1977 թ․
  • ԽՍՀՄ Առաջին լիգայի հաղթող 1982 թ․

Անձնական

խմբագրել
  • Լիտվայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 1979, 1984
  • Լիտվական ֆուտբոլի դարի խորհրդանշական հավաքականի անդամ (2018)[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Lithuanian Sport Encyclopedia
  2. «Netektis: mirė Lietuvos futbolo legenda Stasys Danisevičius». www.lrytas.lt. Վերցված է 2024-05-13-ին.
  3. «Anapilin iškeliavo legendinis Lietuvos futbolininkas Stasys Danisevičius». lrt.lt (լիտվերեն). 2024-05-13. Վերցված է 2024-05-13-ին.
  4. «Cборная столетия литовского футбола». Արխիվացված է օրիգինալից 2020-10-12-ին. Վերցված է 2020-09-01-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել