Ստանիսլավ Մարտիրոսյան

խորհրդային մանկավարժ-արատաբան, կույրերի ուսուցման մասնագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ստանիսլավ Ալեքսանդրի Մարտիրոսյան (մայիսի 26, 1938(1938-05-26), Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 26, 1987(1987-03-26), Վերխնայա Պիշմա, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային մանկավարժ-արատաբան, կույրերի ուսուցման մասնագետ, Վերխնեպիշմինսկի գիշերօթիկ դպրոցի տնօրեն (1968-1987)։ ՌԽՖՍՀ ժողովրդական կրթության գերազանցիկ (1973)։ ՌԽՖՍՀ դպրոցի վաստակավոր ուսուցիչ (1983

Ստանիսլավ Մարտիրոսյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1938(1938-05-26)
ԾննդավայրԱլմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 26, 1987(1987-03-26) (48 տարեկան)
Մահվան վայրՎերխնայա Պիշմա, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԳերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունdefectologist և educator of the blind
Զբաղեցրած պաշտոններԴասղեկ
Պարգևներ և
մրցանակներ
Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
և Excellence of Public Education of the Russian Federation

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պարգևատրվել է Լուի Բրայլի անվան հոբելյանական մեդալով (1978

Կենսագրություն խմբագրել

Ստանիսլավ Մարտիրոսյանը ծնվել է 1938 թվականի մայիսի 26-ին, Ալմա Աթայում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ընտանիքը բնակվել է Հայաստանում, այնուհետև տեղափոխվել Վորոշիլովգրադ։ Ավարտելուց հետո աշխատել է շոգեքարշաշինական գործարանում։ 1956 թվականին ընդունվել է Լենինգրադի Գերցենի անվան պետական մանկավարժական ինստիտուտի արատաբանության ֆակուլտետ, որն ավարտել է 1961 թվականին՝ ստանալով ռուսաց լեզվի և գրականության մանկավարժ-արատաբանի մասնագիտություն։

Լենինգրադից Վերխնայա Պիշմա տեղափոխվելուց հետո աշխատել է կույր երեխաների դպրոցում՝ որպես տարրական դասարանների ուսուցիչ, իսկ հետագայում բարձր դասարանների աշակերտներին դասավանդել է հասարակագիտություն, եղել է դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն։ 1966 թվականին ավարտել է ԽՄԿԿ Սվերդլովսկի կենտրոնական կոմիտեի մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետը։ 1968 թվականին նշանակվել է դպրոցի տնօրեն։

Մարտիրոսյանը ստեղծել է տարբեր տարիքի սովորողների ջոկատներ՝ ըստ Մակարենկոյի համակարգի։ 1969 թվականին որոշվել է դպրոցական արհեստանոցների հիման վրա կազմակերպել ձեռնարկություն, որը սկսել է արտադրել ստվարաթղթե արկղեր և թիթեղյա բանկաներ։ Արտադրությունը գործել է դպրոցում ավելի քան 25 տարի։ Դպրոցը պարգևատրվել է Խաղաղության հիմնադրամի մեդալով՝ դպրոցականների կողմից Կոմերիտմիության ձեռնարկությանը հատկացված միջոցների համար։

Մարտիրոսյանի նախաձեռնությամբ դպրոցում բացվել են մասնագիտացված դասարաններ, ներդրվել է կաբինետային համակարգ, ընդլայնվել է բժշկական բլոկը։ 1972 թվականին ավարտվել է գիշերօթիկ դպրոցի չորս հարկանի շենքի շինարարությունը, իսկ 1976 թվականին՝ «Երազ» կինոհամերգասրահի և նոր ճաշարանի շինարարությունը։ Բարձր արդյունքների են հասել դպրոցի մարզիկները, զարգացել է գեղարվեստական ինքնագործունեությունը[1][2]։ 1978 թվականին, որպես կույր և թույլ տեսողություն ունեցող երեխաների դպրոցների լավագույն տնօրեն, ներկայացրել է ԽՍՀՄՖրանսիայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ՄԱԿ-ում կազմակերպված ֆորումում՝ հանդես գալով «Կույր երեխաների սոցիալական վերականգնումը և սոցիալական հարմարեցումը ԽՍՀՄ-ում» թեմայով։ Այնտեղ Մարտիրոսյանը պարգևատրվել է Լուի Բրայլի հոբելյանական մեծ մեդալով։

1986 թվականին Մարտիրոսյանի կոմերիտական կազմակերպության փորձը դիտարկվել է Կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի «Կլոր սեղանի» նիստում։ Դպրոցը դարձել է ՌԽՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի արատաբանության գիտահետազոտական ինստիտուտի առանցքային դպրոց, Լենինգրադի Գերցենի անվան պետական մանկավարժական ինստիտուտի արատավոր ուսանողների պրակտիկայի հիմնական կենտրոն[3]։

Մարտիրոսյանը հանկարծամահ է եղել 1987 թվականի մարտի 26-ին՝ ինսուլտից։ Թաղված է Վերխնեպիշմինսկի (Ալեքսանդրովսկի) գերեզմանատանը[4]։

Ստանիսլավ Մարտիրոսյանն ամուսնացած էր, կինը՝ Տատյանա, դուստրը՝ Իրինա[5]։

Հիշատակ խմբագրել

2003 թվականին Մարտիրոսյանի անունով է կոչվել Սվերդլովսկի մարզի «Վերխնեպիշմինսկի գիշերօթիկ դպրոց» պետական հանրակրթական հաստատությունը[6][7][8][9][10]։ 2018 թվականի հունիսին հրատարակվել է Մարտիրոսյանին նվիրված գիրք՝ «Քո անվան դպրոցը»[11]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Հետաքրքիր փաստ խմբագրել

Ստանիսլավ Ալեքսանդրովիչի սիրած բանաստեղծությունը Յակով Բելինսկու «Բարձրացրու առաստաղները» բանաստեղծությունն էր, որի մասին նա գրել է՝ «Եթե այս ամբողջ բանաստեղծությունը հասկանային, ապա տիֆլոպեդագոգիայի խնդիրների կեսը լուծված կլիներ»[12]։

Աղբյուրներ խմբագրել

  • Гриневич В. Директор и его школа // Газета «Красное знамя», 24.12.1983.
  • Станислав Александрович Мартиросян // Журнал «Дефектология», № 4, 1987, с. 94.[13]
  • Каюрова И. Дарю тебе мир // Газета «Уральский рабочий», 24.01.1988.
  • Колотилова В. И когда наступит в жизни миг… // Газета «Красное знамя», 05.06.1997.
  • Шалган Н. П. Система многоуровневой допрофессиональной трудовой подготовки учащихся с глубокими нарушениями зрения в условиях школы-интерната (методические рекомендации по организации: из опыта работы) // Журнал «Специальное образование», 2009.[14]
  • Подунова Н. Школа твоего имени. — Екатеринбург: Уральский рабочий, 2018. — 200 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Станислав Александрович Мартиросян
  2. Нина Шалган. «Память сердца. Наш гений!» (ռուսերեն). Всероссийское общество слепых. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  3. История школы
  4. Мартиросян Станислав Александрович
  5. Андрей Яловец (2012 թ․ դեկտեմբերի 19). «Гуру местного самоуправления Галина Артемьева – политик, художник и немножко певица» (ռուսերեն). Областная газета Свердловской области. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  6. ГКОУ СО «Верхнепышминская СКОШИ имени Мартиросяна С. А.»
  7. Птенцы гнезда Мартиросянова
  8. «С. А. Мартиросян и встреча выпускников в библиотеке». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  9. «Мартиросян Станислав Александрович». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  10. Нина Петровна Шалган: «Я счастливый человек — повезло пройти по „своему пути“ так, как мне хотелось»
  11. Окрыленные мечтой
  12. Л. Мальгина (2015 թ․ մայիսի 25). «Приподнимайте потолки!» (ռուսերեն). Уральский рабочий. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  13. Содержание журнала «Дефектология» № 4 за 1987 год
  14. Система многоуровневой допрофессиональной трудовой подготовки учащихся с глубокими нарушениями зрения в условиях школы-интерната