Ստամբուլի ֆոնդային բորսա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստամբուլի ֆոնդային բորսա (թուրքերեն՝ Borsa İstanbul, BİST), թուրքական ֆոնդային բորսա, որը գտնվում է Ստամբուլում։ Իր աշխատանքը սկսել է 1985 թվականի դեկտեմբերի 26-ից։ Ներկայիս բորսայի մեջ են միավորվել Ստամբուլի ֆոնդային բորսայի վարչական ստորաբաժանումները (ISE) (թուրքերեն՝ İstanbul Menkul Kıymetler Borsası, IMKB), Ստամբուլի ոսկեարժութային բորսան (թուրքերեն՝ İstanbul Altın Borsası, İAB) և Թուրքիայի արտադրաֆինանսական բորսան (թուրքերեն՝ Vadeli İşlem Opsiyon Borsası, VOB): Բորսան պատկանում է Թուրքիային և համարվում է երկրի միակ ֆինանսական բորսան։ Բորսայում կիրառվում է էլեկտրոնային առևտրի համակարգը, որտեղ բոլոր գործարքները կատարվում են շարունակական աճուրդների միջոցով։ Բաժնետոմսերի և պարտատոմսերի ու մուրհակի շուկաները իրենցից ներկայացնում են բորսայի երկու հիմնական սեգմենտները։ Բորսան հիմնադրման պահին ունեցել է մոտ 423,234,000 (մոտ 240 մլն ԱՄՆ դոլլար)։
Ստամբուլի ֆոնդային բորսա թուրքերեն՝ Borsa İstanbul | |
---|---|
![]() | |
Տեսակ | ֆոնդային բորսա |
Երկիր | ![]() |
Շտաբ | Ստամբուլ |
Կազմակերպչական և իրավական ձև | Բաժնետիրական ընկերություն |
Հիմնադրվել է | 1985 |
Հիմնական անձինք | Իբրահիմ Թուրհան (գլխավոր գործադիր տնօրեն) |
Արժույթ | թուրքական լիրա |
Կայք | borsaistanbul.com(թուրքերեն) և borsaistanbul.com |
![]() |
Թուրքական ֆոնդային շուկայում չկան սահմանափակումներ արտասահմանյան պորտֆելային ներդրումների համար։ Արտասահմանյան ընկերությունների արժեթղթերը կարող են ստանալ լիսթինգ՝ ISE ֆոնդային շուկայի միջազգային հատվածոմ։ Բորսայի կանոնները համապատասխանում են ԵՄ կողմից սահմանված ստանդարտներին և չափանիշներին։ Քլիարինգը, ծախսերը և սպասարկումը, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին, իրականացվում է բորսայի հաշվարկիչ վարչության կողմից։