Սվերե Ֆեն

նորվեգացի ճարտարապետ

Սվերե Օլաֆ Ֆեն (նորվ.՝ Sverre Olav Fehn, օգոստոսի 14, 1924(1924-08-14)[1][2][3][…], Կոնգսբերգ, Բուսկերուդ, Նորվեգիա[4][5] - փետրվարի 23, 2009(2009-02-23)[1][6][2][…], Օսլո, Նորվեգիա[7]), նորվեգացի ճարտարապետ, ճարտարապետական տարբեր մրցանակների, այդ թվում` Պրիցկերի ճարտարապետական մրցանակի մրցանակակիր[8]։

Սվերե Ֆեն
Ծնվել էօգոստոսի 14, 1924(1924-08-14)[1][2][3][…]
ԾննդավայրԿոնգսբերգ, Բուսկերուդ, Նորվեգիա[4][5]
Մահացել էփետրվարի 23, 2009(2009-02-23)[1][6][2][…] (84 տարեկան)
Վախճանի վայրՕսլո, Նորվեգիա[7]
ԿրթությունՕսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց
ԱշխատավայրՕսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց
Ուշագրավ աշխատանքներNorwegian Glacier Museum?
Պարգևներ
 Sverre Fehn Վիքիպահեստում

Ծնվել է Բուսքերուդում։ 1949 թվականին ավարտել է Օսլոյի ճարտարապետական դպրոցը։ Մի քանի տարի անց մեկնել է Մարոկկո, որտեղ ուսումնասիրել է պրիմիտիվ կացարաններ։ Ֆենը սովորել է Փարիզում` աշակերտելով Ժան Պրուվեին։ Ֆրանսիայում երիտասարդ ճարտարապետը ծանոթացել է Լե Կորբյուզիեի հետ։ Նորվեգիա վերադառնալուց հետո հիմնել է ճարտարապետական գրասենյակ` մտադրվելով աշխատել ինտերնացիոնալ ոճով։

1955 թվականին Սվերե Ֆենը Օսլոյի դպրոցի մեկ այլ շրջանավարտ Գրունգի հետ նախագծել է Յոկորն ծերանոցը։ Փայտի և բետոնի հաջող համադրությունը արժանացել է քննադատների դրական գնահատականին, ինչից հետո 1958 թվականին ճարտարապետին վստահվել է սկանդինավյան երկրների տաղավարի կառուցումը Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսում[9]։ Այդ ժամանակ ճարտարապետն արդեն անցել էր ավելի ավանդական ձևերին. նրա նախագծած փայտե կառույցը այլազգիներին զարմացրել է իր պարզությամբ ու շքեղությամբ։

Լինելով նորվեգական ճարտարապետության և դիզայնի առաջատար դեմք` Ֆենը ստեղծել է տասնյակ նախագծեր, որոնցից ոչ բոլորն են կյանքի կոչվել։ Նրա ամենահայտնի գործերից է Սառցադաշտերի նորվեգական թանգարանը Ֆյորլենդ գյուղում։ Համարվում է, որ այս շենքը, չնայած ժամանակակից կոնստրուկցիաների կիրառմանը, ներդաշնակորեն համադրվում է շրջակա բնությանը։ Ֆենի մեկ այլ նախագիծ` Հեդմարկ թանգարանը Համար քաղաքում, արտացոլում է նորվեգացիների բնավորությունն ու ազգային նկարագիրը։

Նախագծեր խմբագրել

Ֆենը նախագծել է ավելի քան 100 կառույց։ Երբ 1997 թվականին ճարտարապետն արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակին, դրանցից 11-ն արդեն կառուցվել էին[10]։ Դրանցից աչքի են ընկնում.

  • 1958 - Նորվեգիայի տաղավարը Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսում, Բելգիա
  • 1962 - Վենետիկի ցուցահանդեսի հյուսիսային տաղավարը, Իտալիա
  • 1963 - Schreiner House, Օսլո
  • 1967-1979 - Հեդմարկ թանգարան, Համար, Նորվեգիա
  • 1990 - Բասկերի տուն, Բամբլ, Նորվեգիա
  • 1991-2002 - Սառցադաշտերի նորվեգական թանգարան, Ֆյորլենդ, Նորվեգիա
  • 1993-1996 - Աուկրուստ կենտրոն, Ալվդալ, Նորվեգիա
  • 2003-2008- Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան, Օալո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Arkitekter verksamma i Sverige — 2014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sverre Fehn (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
  5. 5,0 5,1 5,2 https://rkd.nl/en/explore/artists/239901
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #120217368 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. "Norwegian architect, Sverre Fehn, dies at 84". Ministry of Foreign Affairs (Norway). 4 March 2009. Retrieved 25 April 2013.
  9. Grimes, William: Sverre Fehn, 84, Architect of Modern Nordic Forms, Dies, in The New York Times, February 27, 2009
  10. Swedish Architecture Museum: Architect Sverre Fehn, retrieved 29 December 2011

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվերե Ֆեն» հոդվածին։