Սվետոսլավ Մինկով (բուլղար․՝ Светослав Минков, (փետրվարի 4 (17), 1902, Ռադոմիր, Բուլղարիայի իշխանություն - նոյեմբերի 22, 1966(1966-11-22)[1][2][3][…], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի գրող, լրագրող, թարգմանիչ։

Սվետոսլավ Մինկով
բուլղար․՝ Светослав Минков
Ծնվել էփետրվարի 4 (17), 1902
ԾննդավայրՌադոմիր, Բուլղարիայի իշխանություն
Վախճանվել էնոյեմբերի 22, 1966(1966-11-22)[1][2][3][…] (64 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, թարգմանիչ, գրող, գիտաֆանտաստիկ գրող և խմբագիր
Քաղաքացիություն Բուլղարիա[4]
ԿրթությունԱզգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան
 Svetoslav Minkov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սվետոսլավ Մինկովը ծնվել է Ռադոմիրում զինվորականի ընտանիքում։ Ավագ եղբայրը՝ Ասենը, մահացել է Երկրորդ Բալկանյան պատերազմի ժամանակ, մյուս եղբայրը՝ Իվանը, եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ և 1925 թվականին ինքնասպանություն է գործել՝ խուսափելով ձերբակալությունից։ Սվետոսլավը նախնական կրթությունն ստացել է Ռադոմիրում։ Գրական ասպարեզ է մուտք գործել քրոջ՝ Թոդորայի միջոցով, ով նրան ներկայացրել է 1920-ականների գրական շրջանակներում։

Սովորել է Ավստրիայի Weiskirchen ռազմական դպրոցում, ապա Սոֆիայի համալսարանում ուսանել է սլավոնական բանասիրություն, 1922-1923 թվականներին սովորել է Մյունխենի առևտրի և տնտեսագիտության ակադեմիայում։

1924-1925 թվականներին աշխատել է Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Բուլղարիայի ազգային գրադարանում։ Ապրիլյան իրադարձությունների հետ կապված՝ երկու ամսով ձերբակալվել է։ Ազատվելուց հետո աշխատել է տարբեր ամսագրերում և հրատարակություններում։ Մինչև 1942 թվականը եղել է մի շարք եվրոպական, ասիական և հարավ ամերիկյան երկրներում։ 1942-1943 թվականներին դիվանագիտական առաքելություն է իրականացրել Տոկիոյում[5][6]։ 1944 թվականից հետո աշխատել է մի շարք կոմունիստական թերթերում, 1954-1962 թվականներին եղել է "Bulgarski pisatel" տպագրատան գլխավոր խմբագիրը։

Ստեղծագործություններ խմբագրել

Մինկովը համարվում է բուլղարական գիտա-ֆանտաստիկ գրականության հիմնադիրներից։ 1921 թվականին հրատարակել է պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Կապույտ քրիզանթեմ» վերնագրով։ Այնուհետև հանդես է եկել նովելների և երգիծական ակնարկների մի շարք ժողովածուներով։ Հայտնի է եղել որպես նշանավոր թարգմանիչ, բուլղարերեն թարգմանել է Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները։

  • «Կապույտ քրիզանթեմ», 1921
  • «Ժամացույց», 1924
  • «Կրակե թռչունը», 1927
  • «Ստվերների խաղը», 1928
  • «Ավտոմատներ», 1932
  • «Սիրտը ստվարաթղթե տուփում», 1934
  • «Ռենտգենյան աչքերով տիկինը», 1934
  • «Պատմվածքներ ոզնու մորթով», 1936
  • «Մադրիդը վառվում է», 1936
  • «Հյուր», 1938
  • «Քաղցի կայսրություն», 1952
  • «Ապահարզանային գոտեմարտ»
  • «Այս բանը պատահել է Լամպադեֆորիայում» (հայերեն թարգմանությունը՝ Խաչիկ Հրաչյանի)

Գրականություն խմբագրել

  • Малая советская энциклопедия / Гл. ред. Б. А. Введенский. (Третье издание) - Т. 6 - М.: Большая советская энциклопедия, 1959. - с. 8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 NooSFere (ֆր.) — 1999.
  4. Bibliothèque nationale de France Record #12385934m // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  5. Речник на българската литература, т.2, с. 376-379. София, Изд. на БАН, 1977.
  6. Բուլղարական պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետոսլավ Մինկով» հոդվածին։