Սվետլանա Եսայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եսայան Սվետլանա Արարատի (հուլիսի 29, 1953, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ։ ՊԲ կապիտան (2003) Թեթև աթլետ, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1978 ՏՏ աշխարհի եռակի չեմպիոն (1991, 1998 թվականներին 1 մարզաձևից), Հայաստանի բազմակի չեմպիոն»։ Ավարտել է Բաքվի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը (1974)։
Սվետլանա Եսայան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
1974-1978 թվականներին՝ «Աշխատանք», «Սպարտակ» սպորտային ընկերությունների մարզիչ։ 1978-1983 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶԱՏ-ում, 1993-1996 թվականներին՝ ՀՀ ներքին զորքերում պետի տեղակալ), 2003 թվականից՝ ՊԲ-ում։
1989-1994 թվականներին մասնակցել է Ֆիզուլիի, Զանգելանի, Կուբաթլուի, Քելբաջարի ազատագրական մարտերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ ![]() |