Սվանտե Պաաբե

շվեդ կենսաբան, պալեոգենետիկ

Սվանտե Պաաբե կամ Սվանտե Պեբո[25] (շվեդ.՝ Svante Pääbo, ապրիլի 20, 1955(1955-04-20)[1][2], Օսկար, Ստոկհոլմ[2] և Ստոկհոլմ, Շվեդիա[3]), շվեդ կենսաբան, պոպուլյացիոն գենետիկայի մասնագետ։ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ, Լեոպոլդինայի (2001), ԱՄՆ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ (2004)[26], Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի (2015)[27] և Լոնդոնի թագավորական ընկերության (2016) անդամ։

Սվանտե Պաաբե
շվեդ.՝ Svante Pääbo
Ծնվել էապրիլի 20, 1955(1955-04-20)[1][2] (69 տարեկան)
Օսկար, Ստոկհոլմ[2] կամ Ստոկհոլմ, Շվեդիա[3]
Քաղաքացիություն Շվեդիա[2]
Մասնագիտությունգենետիկ, կենսաբան և էվոլյուցիոնիստ
Հաստատություն(ներ)Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Max Planck Institute for Evolutionary Anthropology? և Okinawa Institute of Science and Technology?
Գործունեության ոլորտpaleogenetics?, evolutionary anthropology?[3], human evolutionary genetics?, գենետիկա, Էվոլյուցիոն կենսաբանություն[3] և evolutionary genetics?[3]
ԱնդամակցությունՍաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, BBAW?, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[4] և Լոնդոնի թագավորական ընկերություն[5]
Ալմա մատերՈւփսալայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[6], անգլերեն[7] և շվեդերեն[8]
Պարգևներ
Նորին Մեծություն թագավորի մեդալ Արժանիքների շքանշան «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշան Բևեռային աստղի շքանշանի Մեծ խաչի կոմանդոր[22]

Լայբնիցի մրցանակ

Ցյուրիխի համալսարանի պատվավոր դոկտոր

[9]

Max Delbrück Medal?

Կարուսի մեդալ

Հելսինկյան համալսարանի պատվավոր դոկտոր

[9]

Ernst Schering Prize?

[10]

Leipziger Science Award?

Louis-Jeantet Prize for Medicine?

[11]
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան

Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր դոկտոր

[9]

Քիստլերի մրցանակ

Կարոլինյան համալսարանի պատվավոր դոկտոր

[12]

Gruber Prize in Genetics?

Sven Berggren prize?

[13]

Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ

[14]

Keio Medical Science Prize?

[15]

Breakthrough Prize in Life Sciences?

[16]

Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

[5][17]

Դեն Դեվիդի մրցանակ

Տեխնիկական և գիտական հետազոտությունների Աստուրիայի արքայադստեր մրցանակ

[18]

Ճապոնիայի մրցանակ

Նիերենբերգի մրցանակ

Newcomb Cleveland Prize?

Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[19][20]

2022 Nobel Prize in Physiology or Medicine?

և

Մասրի մրցանակ

[21]
Ամուսին(ներ)Linda Vigilant?
ՀայրՍունե Բերգստրյոմ[23][24]
ՄայրKarin Bergström?[23]
Կայքeva.mpg.de/genetics/staff/paabo/
 Svante Pääbo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1982) կենսաքիմիկոս Սունե Բերգստրամի որդին է։ Մայրը՝ Կարին Փիեբոն, էստոնական ծագում ունի։

Պաաբեն սովորել է թարգմանիչների դպրոցում, 1975 թվականից Ուփսալայի համալսարանում սովորել է եգիպտագիտություն, ռուսաց լեզու, գիտության և բժշկության պատմություն։ Ատենախոսություն է պաշտպանել մոլեկուլային իմունոլոգիայի բնագավառում (1986)։ Այնուհետև նա կարճ ժամանակ աշխատել է Ցյուրիխի համալսարանի մոլեկուլային կենսաբանության կենտրոնում և Լոնդոնի քաղցկեղի ուսումնասիրության ինստիտուտում։ 1987-1990 թվականներին Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի ասպիրանտուրայում ուսանելիս՝ Ալլան Ուիլսոնի լաբորատորիայում, նա զբաղվում էր հանածոների և նորագույն ժամանակաշրջանում ոչնչացված կենդանիներից գենետիկական նյութերի առանձնացումով։ 1990-1997 թվականներին` Մյունխենի համալսարանի ընդհանուր կենսաբանության պրոֆեսոր էր, 1997 թվականից` Լայպցիգի էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի գենետիկայի ամբիոնի վարիչ։

2008 թվականին նա ամուսնացավ իր գործընկեր Լինդա Վիգիլանտի հետ, որի հետ միասին 2005 թվականին որդի էին ունեցել՝ Ռունին։ Ըստ Neanderthal Man: In Search of Lost Genomes՝ Պաբլոն երկսեռական է եղել և, նա ենթադրում է, որ մինչև Լինդա Վիգիլանտին հանդիպելը գեյ է եղել։ Այժմ ունեն որդի և դուստր[28][29]։

Նվաճումներ խմբագրել

Պաաբոն գիտության այնպիսի ճյուղի հիմնադիրներից մեկն է, ինչպիսին է հնէածագումնաբանությունը, որը ծագումնաբանական մեթոդներով ուսումնասիրում է առաջին մարդկանց և հոմինիդներին։ Նա սկսեց աշխատել այս ոլորտում 1984 թվականին՝ եվրոպական թանգարանների հավաքածուներից հին եգիպտական մումիաների ուսումնասիրությամբ, որոնցից նա օգտվել է եգիպտագիտության ուսուցչի միջոցով։ 1985 թվականին պատմության մեջ առաջին անգամ գենետիկ նյութը հանվեց մումիաներից[30]։ 2006 թվականին նա հայտարարեց նեանդերթալցու գենի ամբողջական ապակոդավորման պլանի մասին։ 2009 թվականի փետրվարին հրապարակվեցին առաջին նախնական արդյունքները, իսկ 2010 թվականի մայիսին դրանք հրապարակվեցին «Science» ամսագրում։ 2010 թվականի մարտին Պաաբո խումբը, որն ուսումնասիրում էր Ալթայի Դենիսովայի քարանձավում հայտնաբերված ոսկորների բեկորից դուրս բերված ԴՆԹ-ն, եկավ այն եզրակացության, որ հնագույն ժամանակներում գոյություն է ունեցել անհայտ տեսակի հոմինիդ, դենիսովյան մարդը։ 2016 թվականին Պաաբո խումբը հրապարակեց մի աշխատություն, որում ամբողջ աշխարհի գրեթե 2000 մարդու գեների համեմատական վերլուծության հիման վրա եզրակացվեց, որ գոյություն են ունեցել նեանդերթալցիների և բանական մարդու տարբեր խմբերի միջև խաչասերման առնվազն երեք դրվագ[31][32]։

«Պաաբո» խմբի 2002 թվականի զեկույցը, այսպես կոչված, «լեզվական գեն» FOXP2-ի հայտնաբերման վերաբերյալ, առաջացրել էր համատարած հասարակական ռեզոնանս և գիտական քննարկումներ։ Պաաբոն հանդիսանում է Եվրոպական ակադեմիայի (1998), Բեռլին-Բրանդենբուրգյան գիտությունների ակադեմիայի (1999), Սաքսոնյան գիտությունների ակադեմիայի (2004), Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ (2011)։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 1992 — Լեյբնիցի անվան մրցանակ
  • 1998 — Max Delbrück Medal մրցանակ
  • 1999 — Լեոպոլդինի Carus-Medaille մրցանակ
  • 2003 — Leipziger Wissenschaftspreis մրցանակ
  • 2003 — Ernst Schering Prize համանուն հիմնադրամի մրցանակ
  • 2005 — Louis-Jeantet Prize for Medicine մրցանակ[33]
  • 2009 — Կիստլերի մրցանակ[34]
  • 2010 — Newcomb Cleveland Prize մրցանակ[35]
  • 2013 — Գրուբերի մրցանակ Պոպուլյացիոն գենետիկայի բնագավառում կատարած հետազոտության համար[36]
  • 2014 - Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ, «Հնէածագումնաբանության և հնագիտության բնագավառում ակնառու ձեռքբերումների համար»[37] (Ա. Պ. Դերեվյանկոյի հետ միասին)
  • 2016 — Կեյո մրցանակ
  • 2016 — Բժշկության բնագավառում առաջընթացի մրցանակ
  • 2017 — Դեն Դեվիդի մրցանակ
  • 2018 — HFSP Nakasone Award մրցանակ
  • 2018 — Աստուրիայի արքայադստեր մրցանակ
  • 2018 — Կյորբերի համանուն հիմնադրամի մրցանակ
  • 2018 — Նիրենբերգի մրցանակ, SIO
  • Ուայլի համանուն հիմնադրամի մրցանակ (2019)
  • Դարվին- Ուոլլեսի մեդալ (2019)
  • Իռլանդիայի Գալվեյի ազգային համալսարանի պատվավոր դոկտոր (2015)[38]

Պարգևատրվել է «Վաստակի համար» շքանշանով (2008) և «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության առջև վաստակի համար» Մեծ խաչ շքանշանով (2009)

Աշխատություններ խմբագրել

Ռուսերեն
  • Сванте Пэабо. Неандерталец. В поисках исчезнувшего генома. — М.: АСТ. Corpus — 2018. — 416 с. — ISBN 978-5-17-091066-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Sveriges befolkning 1980 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2004. — ISBN 91-87676-37-0
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. https://www.ae-info.org/ae/User/Pääbo_Svante
  5. 5,0 5,1 Fellows Directory (բրիտ․ անգլ.)
  6. https://www.youtube.com/watch?v=w5X8Xdl1QXY&t=474s
  7. https://www.youtube.com/watch?v=QNpE7MUfxsc
  8. https://www.youtube.com/watch?v=Fq-w2fhfIVM&t=952s
  9. 9,0 9,1 9,2 https://www.eva.mpg.de/genetics/staff/paabo/
  10. https://scheringstiftung.de/en/programm/lebenswissenschaften/ernst-schering-preis/ernst-schering-preis-2003/
  11. https://www.jeantet.ch/en/prix-louis-jeantet/laureats/2005-en/professeur-svante-paabo/
  12. https://news.cision.com/se/karolinska-institutet/r/nya-hedersdoktorer-vid-karolinska-institutet,c9225967
  13. Mottagare av Sällskapets medaljer och priserRoyal Physiographic Society in Lund.
  14. http://www.ras.ru/digest/showdnews.aspx?_language=ru&id=2d87a5dc-b3b5-4847-b0ad-5376c5af82f7
  15. https://www.ms-fund.keio.ac.jp/en/prize/021.html
  16. https://breakthroughprize.org/Laureates/2
  17. https://royalsociety.org/news/2016/04/new-fellows-2016/
  18. http://www.fpa.es/en/princess-of-asturias-awards/laureates/2018-svante-paabo.html
  19. Announcement of the 2022 Nobel Prize in Physiology or Medicine
  20. Svante Pääbo: “There were almost always other types of humans around”
  21. https://keck.usc.edu/massry-prize/current-laureates
  22. H.M. Konungen har beslutat om ordens­förläningar för exceptionella insatser (շվեդերեն)
  23. 23,0 23,1 Sleeping with the Enemy — 2011.
  24. (not translated to en-gb) Svante Pääbo: ‘It’s maybe time to rethink our idea of Neanderthals’ (բրիտ․ անգլ.) // The GuardianBritain: (untranslated), 2023. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  25. Как правильно передавать фамилию Pääbo?
  26. Svante Paabo
  27. Svante Pääbo | Liste des membres de l'Académie des sciences / P | Listes par ordre alphabétique | Listes des membres | Membres | Nous connaître
  28. Powledge, Tabitha M. (2014 թ․ մարտի 6). «Sexy Science: Neanderthals, Svante Pääbo and the story of how sex shaped modern humans». Genetic Literary Project. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  29. Pääbo, Svante (2014). Neanderthal Man: In Search of Lost Genomes. Basic Books. ISBN 978-0-465-02083-6.
  30. Harold M. Schmeck Jr (1985 թ․ ապրիլի 16). «Intact Genetic Material Extracted from an Ancient Egyptian Mummy». New York Times.
  31. Svante Pääbo et al. Excavating Neandertal and Denisovan DNA from the genomes of Melanesian individuals(անգլ.) // Science. — 2016. — Vol. 352. — С. 235—239. — doi:10.1126/science.aad9416
  32. «Мы скрещивались с неандертальцами трижды». XX2 век. 2016 թ․ մարտի 25. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  33. Louis-Jeantet Prize
  34. «Foundation For the Future has selected Dr. Svante Pääbo as the 2009 winner of the Kistler Prize». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  35. «FEBS MEDALS: The Theodor Bücher Lecture and Medal». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  36. «Gruber Genetics Prize for Svante Pääbo». MAX-PLANCK-GESELLSCHAFT. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  37. «Большая золотая медаль РАН имени М. В. Ломоносова».
  38. «ONE OF WORLD'S MOST INFLUENTIAL SCIENTISTS TO SPEAK AT NUI GALWAY». Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվանտե Պաաբե» հոդվածին։