Սպոնդե (հուն․՝ Σπονδή), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2001 թվականին, սկզբում ստանալով S/2000 J 5 ժամանակավոր անվանումը[2][3]։

Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Սպոնդե
(Յուպիտեր XXXVI)
Sponde
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է9 դեկտեմբեր 2001 թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)23,0[1]
Հեռավորությունը Յուպիտեր24 253 000 կմ
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,443
Սիդերիկ պարբերություն771,604 օր
Թեքվածություն154° (խավարածրի հարթության նկատմամբ)
156° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1 կմ (ենթադրված)
Զանգված~1,5×1013 կգ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Սպոնդեն ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 24 253 միլիոն կմ հեռավորության վրա, 771,604 օրվա ընթացքում[2][3]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 154° խավարածրի հարթության նկատմամբ (156° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,443 է[2][3]։

Արբանյակի անունը տրվել է 2003 թվականի օգոստոսին, այն անվանվել է Հունական դիցաբանության աստվածուհիներ Հորաներից մեկի անունով[4], որոնք հանդիսանում են Զևսի (Յուպիտերի հունական տարբերակը) դուստրերը։

Սպոնդեն պատկանում է Պասիֆեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 22,8 - 24,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը 144,5° - 158,3° միջակայքում։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  2. 2,0 2,1 2,2 IAUC 7900: Satellites of Jupiter(չաշխատող հղում) 2002 May 16 (discovery)
  3. 3,0 3,1 3,2 MPEC 2002-J54: Eleven New Satellites of Jupiter 2002 May 15 (discovery and ephemeris)
  4. IAUC 8177: Satellites of Jupiter, Saturn, Uranus Archived 2008-07-09 at the Wayback Machine. 2003 August 8 (naming the moon)