Սպիրիդոն Պրոսալենտիս(հուն․՝ Σπυρίδων Προσαλέντης, 1830[1][2], Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան - 1895[1][2], Աթենք, Հունաստան), XIX դարի հույն նկարիչ։

Սպիրիդոն Պրոսալենտիս
հուն․՝ Σπυρίδων Προσαλέντης
Ծնվել է1830[1][2]
ԾննդավայրԿերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան
Վախճանվել է1895[1][2]
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունՎենետիկի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՀայրՊավլոս Պրոսալենտիս /ավագ/
ԶավակներԷմիլիոս Պրոսալենտիս[3] և Պավլոս Պրոսալենտիս[4]
 Spyridon Prosalentis Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Դմիտրիոս Գալանոսի նկարը

Սպիրիդոն Պրոսալենտիսը ծնվել է Կերկիրա կղզում 1830 թ.-ին։ Նա սերում է բուզանդական ազնվական ընտանիքից, որը իր ապաստանն էր գտել վենետիկյան հսկողության կղզիներում, Կոնստանտինոպոլի անկումից հետո։ Նրա հայրը Պավլոս Պրոսալենտիսը, եղել է քանդակագործ և ստեղծել է առաջին արվեստի դպրոցը ժամանակակից Հունաստանի պատմության մեջ։ Որդիները՝ Էմիլիոս Պրոսալենտիս, Պրոսալենտիս Պավլոս/կրտսեր/, նույնպես դարձել են հայտնի նկարիչներ։ Առաջին գեղանկարչության դասերը ստացել է կղզու արվեստի դպրոցում՝ հիմնադրված և ղեկավարված հոր կողմից։ Կրթությունը ավարտել է Վենետիկում, անգլ.՝ Accademia di Belle Arti di Venezia։ 1865 թ.-ին Սպիրիդոն Պրոսալենտիսը վերադարձել է Հունաստան և նշանակվել Աթենքի արվեստի դպրոցի գեղանկարչության ուսուցիչ։ Անհասկանալի պատճառներով 1866 թ.-ին նա թողել է իր բաժնի աշխատանքը և վերադարձել Վենետիկ, որտեղ պարգևատրվել է քաղաքի Միջազգային ցուցահանդեսի ժամանակ։ 1870 թ.-ին Պրոսալենտիսը վերադարաձել է Հունաստան Գեորգա 1-ին թագավորի հրավերով և հիմնավորվել Աթենքում՝ իր վրա վերցնելով թագավորական պալատի մատուռի գեղանկարչությունը։ 6 տարի անց, 1876 թ.-ին, երբ շահագործման է հանձնվել Արվեստի դպրոցի գեղանկարչության երկրորդ բաժնը, նա նորից նշանակվել է պրոֆեսոր և մնացել է այդ պաշտոնում մինչև իր մահը[5]։

Պրոսալենտիսը հիմնականում եղել է դիմանկարիչ։

 
Դմիտրի Իսպիլանտի

Լինելով թագավորական պալատի և Արվեստի դպրոցի ապագա սիրելին, պատվերով նա կատարել է մի շարք հայտնի դիմանկարներ գիտության և մշակույթի բնագավառներից, ինչպես նաև հույն հեղափոխական հերոսների, Աթենքի համալսարանի, Նավատորմական և Պատերազմական գերատեսչությունների համար։ Նրա հետաքրքրությունը Հունական հեղափոխական անձերի նկատմամբ գալիս է դեռ ուսանողական տարիներից, երբ 1858 թ.-ին նա ստեղծեց Անդրեասա Զաիմիսայի դիմանկարը։ 1870 թ.-ին Հունաստան վերադառնալով նա ստացել է երկրորդ աստիճանի «Ոսկե» մրցանակ, «Օլիմպիա»-յի երկրորդ ցուցահանդեսում, Դիմիտրիսա Կալլերգիսայի[6] դիմանկարի համար։ Անկախության պատերազմի դիմանկարների ցանկին են պատկանում Յարտակոսա, Ֆռենկա Գաստինկսա[7] և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել