Սպիտակ ահաբեկչություն (Իսպանիա)

(Վերահղված է Սպիտակ տեռոր (Իսպանիա)ից)

Սպիտակ տեռոր կամ Սպիտակ ահաբեկչություն (Իսպանիայից դուրս նաև հայտնի է որպես Ֆրանկոնյան բռնաճնշումներ, իսպ.՝ Represión franquista), քաղաքական գործողությունների շարք, որն իրականացվել է Ազգայնական խմբակցության կողմից 1936 թվականի հուլիսի 17-ից 1939 թվականի ապրիլի 1-ը տևած քաղաքացիական պատերազմի ընթացքում և Ֆրանկիստական Իսպանիայում Ֆրանցիսկո Ֆրանկոյի իշխանության առաջին տասնամյակում[1]։ Շուրջ ինը տարի՝ 1936-ից 1945 թվականներին, տեղի էին ունենում Իսպանիայի երկրորդ հանրապետության (1931-1939 թթ.) համախոհների, այդ թվում՝ Ժողովրդական ճակատի անդամների, ազատականների, սոցիալիստների, տրոցկիստների, կոմունիստների, անարխիստների, բողոքական քրիստոնեաների, ազատամիտների, մտավորականների, մասոնների, գալիսիականների, կատալոնցի և բասկ ազգայնականների մասսայական սպանություններ[2][3][4]։

Սպիտակ ահաբեկչություն
Տեսակքաղաքական բռնաճնշում
ՏեղադրանքՖրանկիստական Իսպանիա
Տարեթիվհուլիսի 17, 1936-1945
Զոհվածներ500 000 մարդ

Իսպանիայի երկրորդ հանրապետության փոխարեն Իսպանական միապետության Ստատուս-քվոյի վերականգնման նպատակով Սպիտակ տեռորը արձագանքեց ազգայնականների ձախակողմյան քաղաքական կողմնորոշում ունեցողներին վերացնելուն ուղղված կոչերին։ Հասարակության «մաքրագործումը» Ֆրանկոյի կառավարության քաղաքական կարևորագույն ռազմավարությունն էր, հետևաբար մասսայական սպանությունները սկսեցին ազգայնականների ամրապնդումից անմիջապես հետո[5]։ Քաղաքացիական գվարդիան, որը բաղկացած էր ազգայնական զինվորականներից և ֆաշիստական Ֆալանգիստներից, քաղաքացիական անձանց նկատմամբ Ֆրանցիսկո Ֆրանկոյի անունից իրականացնում էր քաղաքական բռնություններ և գաղափարական տեսակետից արդարացվում էին Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից որպես քրիստոնեական աշխարհի պաշտպաններ[6][7]։

Ֆրանցիսկյան Իսպանիայի գոյության ամբողջ ժամանակաշրջանում, այսինքն՝ 1936 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 1975 թվականի նոյեմբերի 20-ը Քաղաքական պարտականությունների օրենքը (իսպ.՝ Ley de Responsabilidades Políticas), որը հրապարակվել էր 1939 թվականին, բարեփոխվել 1942 թվականին և ուժի մեջ մտել 1966 թվականին, կանաչ լույս վառեց քաղաքական բռնաճնշումների մասին համար։ Այն բնութագրվեց որպես ժողովրդավարական հանրապետության ապամոնտաժում[8] և ծառայեց 1936 թվականի հուլիսին տեղի ունեցած Իսպանիայի հեղաշրջման դեմ հանդես եկող ռազմական խմբերին համերաշխություն ցուցաբերած իսպանացիներին պատժելու գործին[9]։

Բազմաթիվ պատմաբաններ, ովքեր անդրադարձել են Իսպանիայի քաղաքացիական պատերազմին, նշել են, որ Սպիտակ տեռորի զոհերի թվաքանակը (200.000- 400.000) ավելի շատ է ու մասշտաբային[10][10][11][12][13][14][15], քան Կարմիր տեռորինը (38.000 - 172.344)[16][17][18], որովհետև այն առավել երկար ժամանակահատված է ընդգրկել։ Այնուամենայնիվ, որոշ պատմաբանների կարծիքով Կարմիր տեռորի զոհերի թվաքանակն ավելի շատ է, քան Սպիտակ տեռորինը[11][19][20]։

Սպիտակ տեռորի քաղաքական հետապնդումները հանդիսանում էին ազգայնական ուժերի պաշտոնական քաղաքական գիծը Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ և գեներալ Ֆրանկոյի առանցքային քաղաքականությունը մինչև 1945 թվականը, ajsinqn` 1939 թվականին պատերազմի ավարտից մինչև վեց տարի անց[21][22]։ 2015 թվականին Իսպանիայի կառավարությունը մերժեց իսպանացի պատմաբանների՝ համապատասխան արխիվները բացելու դիմումը։ Արխիվներ ազատ մուտքը հնարավորություն կտար բացահայտել Սպիտակ տեռորի զոհերի ճակատագիրն ու գտնվելու վայրը[23]։

Նախապատմություն խմբագրել

 
Ալֆոնսո XIII թագավորի (1886-1931թթ.) հեռացումը գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի կողմից Իսպանիայի երկրորդ հանրապետությունում 1936 թվականի հուլիսի 17-ի հեղաշրջման պատճառ դարձավ, ինչն էլ իր հերթին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի սկսման պատճառ դարձավ[24]

Ալֆոնսո XIII թագավորի (1886-1931թթ.) հեռացումից հետո 1931 թվականի ապրիլի 14-ին ստեղծվել է Իսպանիայի երկրորդ հանրապետությունը, որի նախագահ դարձավ Նիկետո Ալսալա-Զամօրան, ում կառավարությունը հաստատեց աշխարհիկ բարեփոխումների ծրագիր[25], այդ թվում՝ ագրարային բարեփոխումներ[26], պետությունից եկեղեցու անջատում[27], ամուսնալուծության իրավունք[28], կանանց ընտրական իրավունք (1933 թվականի նոյեմբեր)[29], իսպանական զինված ուժերի սոցիալ-քաղաքական բարեփոխումներ[30] և Կատալոնիայի[31] ու Բասկերի Երկրի (1936 թվականի հոկտեմբեր) քաղաքական ինքնավարություն[32]։ Նախագահ Ալսալա-Զամօրայի բարեփոխումները մշտապես արգելափակվում էին աջակողմյան կուսակցությունների կողմից և մերժվում և Աշխատանքի ազգային համադաշնություն (իսպ.՝ Confederación Nacional del Trabajo, CNT) ձախ ազգայնական ուժի կողմից։ Իսպանիայի երկրորդ հանրապետությունը հարձակման ենթարկվեց աջերի կողմից 1932 թվականին (Ջոզե Սանջուրոյի ձախողված հեղաշրջում) և ձախերի կողմից 1934 թվականին (Ավստրիացի հանքագործների գործադուլ), ինչը պայմանավորված էր Մեծ ճգնաժամի ժամանակաշրջանով[33][34]։

1936 թվականին համընդհանուր ընտրույթուններում հաղթեց Ժողովրդական ճակատը, որն իրենից ներկայացնում էր Իսպանիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցության (PSOE), Հանրապետական ձախերի (IR), Հանրապետական միության (UR), Իսպանիայի կոմունիստական կուսակցության (PCE), Մարքսիստական միության աշխատավորների կուսակցության (POUM), Կատալոնիայի ձախակողմյան հանրապետական կուսակցության (ERC) և այլ քաղաքական ուժերի դաշինք[35]։ Միևնույն ժամանակ Իսպանիայի աջակողմյան ուժերը նախապատրաստում էին ռազմական հեղաշրջում ընդդեմ ժողովրդավարական հանրապետության, որպեսզի վերականգնեն միապետությունը[36]։ 1936 թվականի հուլիսի 17-ին իսպանական բանակի մի շարք զորամիավորումներ, որոնց ղեկավարում էր ծայրահեղ աջ զինվորականների խումբը (գեներալներ Խոսե Սանջուրջո, Մանուել Գոդեդ Լլոպիս, Էմիլիո Մոլա, Ֆրանցիսկո Ֆրանկո, Միգուել Կաբանելաս, Գանզալո Քուեյպո դե Լլանո, Ջոզե Էնրիքուե Վարելա և ուրիշներ), սկսեցին զինված ապստամբություն ընդդեմ հանրապետության[37][38]։ Գեներալների ղեկավարած հեղաշրջումը ձախողվեց, սակայն ապստամբ բանակը (առավել հայտնի որպես ազգայնականներ) վերահսկողություն հաստատեց Իսպանիայի տարածքի մեծ մասում, և սկսվեց քաղաքացիական պատերազմ։

1936 թվականին ընդդեմ Իսպանիայի հանրապետության կատարված հեղաշրջման առաջնորդներից գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոն[39] և նրա ազգայնական բանակը, հիմնվելով Նացիստական Գերմանիայի Կոնդոռ լեգիոնի (Condor Legion) և Ֆաշիստական Իտալիայի կամավորական զորքերի կորպուսի (Corpo Truppe Volontarie) վրա, 1939 թվականին հաղթեցին քաղաքացիական պատերազմը:Գեներալ Ֆրանկոն ղեկավարեց Իսպանիան հետագա 36 տարիներին՝ մինչև 1975 թվականը[39]։ Նրա ղեկավարման շրջանում Իսպանիայում իրականացվեցին քաղաքական հակառակորդների զանգվածային սպանություններ, քաղբանտարկյալների համար ստեղծվեցին համակենտրոնացման ճամբարներ[40], ինչպես նաև հետապնդումների ենթարկվեցին համասեռամոլները, որոնք տեղափոխվում էին հոգեբուժարաններ[39]։

Կարմիր և Սպիտակ տեռորներ խմբագրել

Պատերազմի սկզբից՝ 1936 թվականի հուլիսից, ընդդեմ հանրապետության կողմնակիցների ազգայնական ուժերի գաղափարական պայքարի բնույթը ցույց տվեց սոցիալական ցածր խմբերի (գյուղացիների և բանվորների) նկատմամբ գեներալ Ֆրանչեսկո Ֆրանկոյի ղեկավարությամբ ազգայնական ուժերի, Իսպանիայի Հռոմի կաթոլիկ եկեղեցու, ազնվականության, հողատերերի և զինվորականների ազդեցությունը։ Ազգայնական զորքերի հասարակայնության հետ կապերի աշխատակից Գոնզալո դե Ագուիլեռա Մունրոն ամերիկացի լրագրող Ջոն Թոմփսոն Ուայթաքերին ասել էր[41].

  Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է պատահել Իսպանիայի հետ։ Ժամանակակից սանտեխնիկա։ Առողջ ժամանակներում, հոգևորապես առողջ, դուք հասկանո՞ւմ եք, ժանտախտն ու համաճարակը կարող են ջնջել իսպանացի ժողովրդին... հիմա, ժամանակակից կեղտաջրերի հեռացման հետ, դրանք շատ արագ են շատանում։ Դուք հասկանո՞ւմ եք, որ զանգվածները գազաններից լավը չեն, և դուք չեք կարող սպասել, որ նրանք չեն վարակվի բոլշևիզմի վարակով։ Վերջիվերջո, առնետներն ու ոջիլները կրում են ժանտախտը։
- Գոնզալո դե Ագուիլեռա Մունրոն, Spain in Our Hearts, by Adam Hochschild, p. 37
 

Ազգայնականներն իրենց վայրագությունները կատարում էին հասարակության առջև, տեղական կաթոլիկ եկեղեցու հոգևորականության աջակցությամբ և քաղաքական վերնախավում, որոնք աստիճանաբար «մաքրվում էին»։ Քաղաքացիական պատերազմի սկզբին «Սպիտակ տեռորի» և «Կարմիր տեռորի» զոհերի մեծ մասըչեն սպանվել ազգայնականների և հանրապետական ուժերի դիմակայութնունից շփման գծում.

  Ռազմական գործողությունների առաջին ամիսներին սպանությունների մեծ մասը կատարվել են ոչ թե ռազմաճակատում կռվի հետևանքով, այլ քաղաքական հաշվեհարդարների հետևանքով։ Որոշ դեպքերում քաղաքական հակառակորդների սպանությունները կատարվել են տարերային ձևով, սակայն հիմնականում պատերազմի գրեթե առաջին օրերից սկսած բռնությունները իրականացվում էին հատուկ խմբերի կողմից[42]  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Beevor, Antony. The Battle for Spain: The Spanish Civil War 1936–1939 Weidenfeld and Nicholson (2006), pp.89–94.(անգլ.)
  2. Encyclopædia Britannica, 15th ed., vol. 21, p. 836.(անգլ.)
  3. Preston, Paul. The Spanish Civil War: Reaction, Revolution & Revenge Harper Perennial (2006) London. p. 52.(անգլ.)
  4. Graham, Helen. The Spanish Civil War: A Very Short Introduction Oxford University Press (2005) p. 136.(անգլ.)
  5. Beevor, Antony. The Battle for Spain: The Spanish Civil War 1936–1939 Weidenfeld and Nicholson (2006), p. 98.(անգլ.)
  6. Beevor, Antony. The Battle for Spain: The Spanish Civil War 1936–1939 Weidenfeld and Nicholson (2006), pp. 88–89.(անգլ.)
  7. «El silencio de los obispos: La Iglesia Católica de España y los niños perdidos del franquismo un año después». En el país de los niños perdidos. Վերցված է մայիսի 8, 2015թ.-ին.(իսպ.)
  8. Arnabat Mata, Ramón (2013). «La represión: el ADN del franquismo español». Cuadernos de Historia. Santiago: Universidad de Chile (39): 33–59. doi:10.4067/S0719-12432013000200002. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  9. «La Ley de Responsabilidades Políticas, un arma más de represión durante el franquismo». Los ojos de Hipatia. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է մայիսի 8, 2015թ.-ին.(իսպ.)
  10. 10,0 10,1 Zychowicz, Piotr (2015 թ․ մարտի 20). «Francisco Franco - jedyny przywódca, który pokonał Stalina». Historia do Rzeczy.(լեհ.)
  11. 11,0 11,1 Carroll, Warren H. (2007). Ostatnia Krucjata. Warszawa: Fronda. էջ 198. ISBN 9788360562093.(լեհ.)
  12. Preston, Paul. The Spanish Holocaust Harper Press. 2012. London p. 493.(անգլ.)
  13. Julián Casanova, Francisco Espinosa, Conxita Mir, Francisco Moreno Gómez. Morir, matar, sobrevivir: La violencia en la dictadura de Franco. Editorial Crítica. Barcelona. 2002. p. 8.(իսպ.)
  14. Richards, Michael. A Time of Silence: Civil War and the Culture of Repression in Franco's Spain, 1936–1945 Cambridge University Press. 1998. p. 11.(անգլ.)
  15. Payne, Stanley G (2011). The Franco Regime, 1936–1975. University of Wisconsin Press. էջ 218. ISBN 978-0299110741. «[Ramon] Salas Larrazabal calculated that Nationalist Execution during the Civil War amounted to 35,021, followed by 22,641 during the four years that followed (after which large-scale executions ceased)...»(անգլ.)
  16. Santos Julía, Julián Casanova, Solé y Sabaté, Joan Villarroya, Francisco Moreno. Víctimas de la Guerra Civil. Editorial Temas de Hoy. Madrid. 1999. p. 410.(իսպ.)
  17. Thomas, Hugh. The Spanish Civil War Penguin Books. 2001. London. p. 900.(անգլ.)
  18. Casanova, Julián. The Spanish Republic and Civil War. Cambridge University Press. 2010. New York. p. 181.(անգլ.)
  19. Bolloten, Burnett (1991). The Spanish Civil War: Revolution and Counterrevolution. The University of North Carolina Press; New edition edition. էջեր 760. ISBN 978-0807819067. «Ramon Salas Larrazabal published his painstaking monograph Perdidas de la guerra, in which he gibes estimates of the death from all causes province by province. He computer execution and homicides at 58,000 in the Nationalist zone and at 73,000 in the Republican zone»(անգլ.)
  20. Jan Chodakiewicz, Marek (2010). Zagrabiona pamięć. Wojna w Hiszpanii 1936-1939. Fronda. ISBN 978-83-62268-08-5.
  21. Beevor, Antony. The Battle for Spain: The Spanish Civil War 1936–1939. Penguin Books. 2006. London. p. 87.(անգլ.)
  22. de la Cueva, Julio. "Religious Persecution", Journal of Contemporary History, 3, 198, pp. 355–369.(իսպ.)
  23. CARMEN REMÍREZ DE GANUZA (2015 թ․ մարտի 29). «Los historiadores, contra Margallo por negarse a abrir los archivos». ELMUNDO. Վերցված է մայիսի 8, 2015թ.-ին.(իսպ.)
  24. Dictionary of Wars, Third Edition (2007), George Childs Cohn, Ed., pp. 517–18.(անգլ.)
  25. Dictionary of Wars (2007), Third Edition, pp. 517–518.(անգլ.)
  26. Beevor, Antony. The Battle for Spain: The Spanish Civil War 1936–1939. Penguin Books. 2006. London. pp. 22 and 25.(անգլ.)
  27. Graham, Helen. The Spanish Civil War: A Very Short Introduction Oxford University Press. 2005. p. 7.(անգլ.)
  28. Preston, Paul. The Spanish Civil War: Reaction, Revolution & Revenge. Harper Perennial. 2006. London. p. 54.(անգլ.)
  29. Graham, Helen. The Spanish Civil War: A Very Short Introduction Oxford University Press. 2005. p. 11.(անգլ.)
  30. Preston, Paul. The Spanish Civil War: Reaction, Revolution & Revenge Harper Perennial. 2006. London. p. 47.(անգլ.)
  31. Beevor, Antony. The Battle for Spain: The Spanish Civil War 1936–1939 Penguin Books. 2006. London. p. 22.(անգլ.)
  32. Beevor, Antony. The Battle for Spain: The Spanish Civil War 1936–1939 Penguin Books. 2006. London. p. 223.
  33. Beevor, Antony. The Battle for Spain: The Spanish Civil War 1936–1939 Penguin Books. 2006. London. p. 21.(անգլ.)
  34. Gibson, Ian. The Assassination of Federico García Lorca. Penguin Books. London. 1983. p. 28.(անգլ.)
  35. Beevor, Antony. The Battle for Spain: The Spanish Civil War 1936–1939 Penguin Books. 2006. London. p. 455.(անգլ.)
  36. Graham, Helen. The Spanish Civil War: A Very Short Introduction Oxford University Press. 2005. p. 17.(անգլ.)
  37. Graham, Helen. The Spanish Civil War: A Very Short Introduction Oxford University Press. 2005. p. 21.(անգլ.)
  38. Beevor, Antony. The Battle for Spain: The Spanish Civil War 1936–1939. Penguin Books. 2006. London. p. 55.(անգլ.)
  39. 39,0 39,1 39,2 «Farewell To Franco». TIME.com. 2005 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.(անգլ.)
  40. «Portada - [La Virreina] Centre de la Imatge». Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.(կատ.)
  41. Hochschild, Adam (2016). Spain in Our Hearts. New York, New York: Houghton Mifflin Harcourt. էջեր 37. ISBN 978-0-547-97318-0.(անգլ.)
  42. Payne, Stanley G. A History of Spain and Portugal Vol. 2 Chapter 26 "The Spanish Civil War of 1936-1939" p. 649(անգլ.)

Գրականություն խմբագրել

  • Gómez Bravo, Gutmaro and Marco, Jorge. La obra del miedo. Violencia y sociedad en España, 1936-1948, Península, Barcelona, 2011 9788499420912
  • Lafuente, Isaías, Esclavos por la patria. La explotación de los presos bajo el franquismo, Madrid, Temas de Hoy, 2002.
  • Llarch, Joan, Campos de concentración en la España de Franco, Barcelona, Producciones Editoriales, 1978.
  • Molinero, C., Sala, M., i Sobrequés, J., Los campos de concentración y el mundo penitenciario en España durante la guerra civil y el franquismo, Barcelona, Crítica, 2003.
  • Molinero, C., Sala, M., i Sobrequés, J., Una inmensa prisión, Barcelona, Crítica, 2003.
  • Montero Moreno, Antonio (2004). Historia de la persecución religiosa en España, 1936-1939 (2nd revised ed.). Editorial Católica. ISBN 8479147288. «Texto digital de la primera ed., https://archive.org/details/historiadelapers00mont» {{cite book}}: External link in |quote= (օգնություն)
  • Rodrigo, Javier: Cautivos. Campos de concentración en la España franquista, 1936–1947, Barcelona, Crítica, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել