Սպիտակ վանք (գյուղատեղի)

Սպիտակ վանք (գյուղատեղի)[2], գտնվում է Արարատի մարզի Լանջանիստ գյուղից 1.5 կմ հյուսիս-արևմուտք։

Սպիտակ վանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակմշակութային արժեք և գյուղատեղի
Մտնում էԼանջանիստ[1]

Գյուղատեղին լքված է, բայց տարածքում կա եկեղեցի, որը կառուցվել է 1301 թվականին, բազիլիկ եկեղեցի է, կառուցվել է սպիտակ սրբատաշ ավազաքարով․ այստեղից էլ հավանաբար ծագել է անունը՝ Սպիտակ վանք[3]։

Եկեղեցու շուրջ կա 13-17-րդ դարերի գերեզմանոց, կա նաև օժանդակ շինություններ։ Եկեղեցուց պահպանվել են միայն հյուսիսային և արևելյան պատերը, մյուս երկու պատերից մնացել են միայն հիմքերը։

Եկեղեցու մուտքի ձախ պատի մեջ կա գեղեցիկ նախշազարդերով խաչքար։

Խաչքարի ներքևի հատվածում պահպանվել է արձանագրություն, նաև վեց արձանագրություններ էլ կան «Սպիտակ Վանք» եկեղեցու կանգուն պատերի վրա։ Ենթադրվում է, որ գյուղատեղին գոյատևել է մինչև շահ Աբասի կազմակերպած բնակչության զանգվածային տեղահանությունը՝ 1604 թվականը։ Սպիտակ Վանք եկեղեցին փլուզվել է 1679 թվականի ավերիչ երկրաշարժից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. hushardzantest. «ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ՍՊԻՏԱԿ ՎԱՆՔ /ԱՂՔԻԼԻՍԱ/ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ՝ 3.46.5./». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
  3. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.